Հոլոկիո (հունգ.՝ Hollókő), գյուղ հյուսիսային Հունգարիայում՝ Նոգրադում։ Գյուղը հայտնի է դարձել որպես բաց երկնքի տակ գտնվող ազգագրական թանգարան։ Բնակչությունը 465 մարդ է։ 1987 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Գյուղի անունը թարգմանվում է որպես «Ագռավաքար»։

Բնակավայր
Հոլոկիո
Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Մակերես5,18 կմ²
Բնակչություն311 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ32
Փոստային դասիչ3176
Պաշտոնական կայքholloko.hu
Հոլոկիո (Հունգարիա)##
Հոլոկիո (Հունգարիա)

Հոլոկիոն գտնվում է Բուդապեշտից 90 կմ հյուսիս և Էգերից 80 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղն ընկած է Չերհատ ոչ բարձր լեռների հովտի կենտրոնում։ Ողջ Հոլոկիոն իրենից ներկայացնում է ազգագրական թանգարան, սակայն ի տարբերություն նմանատիպ այլ թանգարանների՝ Հոլոկիոյում չի դադարում սովորական կյանքը։ Գյուղի բնակիչները խնամքով պահպանում են կենսակերպն ու անցյալ դարերի ժողովրդական ավանդույթները։ Գյուղի շենքերի մեծ մասը կավաշեն տներ են՝ փայտե ծածկապատշգամբներով։ Գյուղում պահպանվում են ժողովրդական արհեստները՝ ավանդական ասեղնագործությունը, խեցեգործությունը և փայտի փորագրությունը։

Տեսարժանություն խմբագրել

  • Փայտե եկեղեցի, կառուցվել է 16-րդ դարում, վերակառուցվել է 1989 թվականին։
  • Գյուղի թանգարան, ազգագրական թանգարան։ Նվիրված է 18-19-րդ դարերի տեղի բնակիչների կենսակերպին։
  • Փոստային թանգարան։
  • Տիկնիկների թանգարան։
  • Սարհեդ ամրոց, գտնվում է գյուղի հետևի բլուրի վրա։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
2013 329 մարդ [2]
2014 333 մարդ [3]
2015 329 մարդ [4]
2021 347 մարդ [5]
2022 304 մարդ [6]
2023 311 մարդ [1]


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոկիո» հոդվածին։