Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զրույց (այլ կիրառումներ)

Զրույց.

1․ (դիդակտիկայում) ուսուցման մեթոդ։ Կիրառվում է սովորողի մտավոր գործունեությունն ակտիվացնելու նպատակով։ Զրույցի ընթացքում սովորողը կրկնում և ամրապնդում է անցած նյութը, ձեռք բերում նոր գիտելիքներ։ Ի հայտ են գալիս սովորողի անևատական առանձնահատկությունները, մշակվում են տրամաբանորեն մտածելու, փաստերի և երևույթների միջև նոր կապեր հաստատելու, ուշադիր լսելու, վիճելի հարցերին քննադատաբար մոտենալու և կոլեկտիվ ձևով լուծելու կարողություններ են։ Զրույցը չի ընթանում խստորեն մշակված պլանով, կիրառվում է ուսումնական պրոցեսում այլ մեթոդների հետ զուգակցված։ Զրույցը բարոյական դաստիարակության մեթոդներից է։

2․ (հոգեբանության մեջ) ուսումնասիրության մեթոդ։ Կիրառվում է անհատի հոգեբանական առանձնահատկությունները և դրանց ձևավորման պայմաններն ուսումնասիրելու նպատակով։ Զրույցը որպես օժանդակ մեթոդ օգտագործվում է նաև մանկավարժական, աշխատանքային, բժշկական և այլ հոգեբանություններ ուսումնասիրելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 712