Հնեվանք, վանական համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Լոռու մարզում՝ Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Կառուցվել է 7-րդ դարում, 12-13-րդ դարերում գործել է որպես քաղկեդոնական[2] վանք։ Ներկայիս կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։

Հնեվանք
Հնեվանքը վերանորոգումից հետո
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռի, Կուրթան գյուղի մոտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակԿիսականգուն
Կազմված էՕժանդակ շինություն, Եկեղեցի, Զանգակատուն, Մատուռ, Միաբանության շենք, Շրջապարիսպ, Տապանատուն, Գերեզմանոց և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ12-րդ դար
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Hnevank Վիքիպահեստում
Armeniapedia.org: Hnevank

Պատմություն

խմբագրել

Հնեվանքի վանական համալիրի ամենահին շինությունը՝ գլխավոր եկեղեցին, կառուցվել է 7-րդ դարում դեղնավուն սրբատաշ ֆելզիտից։ 1123 թվականին Վրաստանի Դավիթ Շինարար թագավորը Լոռի-Տաշիրն ամբողջությամբ հանձնել է ամիրսպասալար Իվանե Օրբելյանին[3]։ 1128 թվականին ամիրսպասալար է դարձել Իվանեի որդի Սմբատը, որը 1154 թվականին վերանորոգել է Հնեվանքի գլխավոր եկեղեցին (ըստ թմբուկի քիվատակ գոտու վրացերեն արձանագրության), համալիրի գլխավոր եկեղեցուն 1186–1206 թվականին արևմուտքից կցվել է գավիթը։ Միաժամանակ կառուցվել է միանավ գմբեթավոր սրահը, որը հյուսիսից բացվում է գավթի մեջ[4]։

Եկեղեցու պատերին պահպանվել են վրացերեն արձանագրություններ[5]։

Նորագույն ժամանակներ վանական համալիրը հասել է կիսավեր վիճակում[6][7]։ 21-րդ դարում գլխավոր եկեղեցին վերանորգվել է, և 2006 թվականի նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել գմբեթի խաչի օծման և տեղադրման արարողությունը[8]։

Կառուցվածք

խմբագրել

Գլխավոր եկեղեցին (7-րդ դար) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է (արևմտյան ուղղանկյուն խաչաթևը չի պահպանվել)։ Պատերը հիմնականում առանց երեսքարերի են։ Բեմի մասը առաջ է ընկած ավագ խորանից։ Հավանական է, որ աղոթասրահն ունեցել է արևելք-արևմուտք ձգվածություն։ Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավը ծածկված է խաչային, իսկ հյուսիսը՝ կիսագլանային թաղերով։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան թևից։ Մեկական պատուհաններ են բացվում խորաններից և թմբուկի ճակատային նիստերից։ Պատուհանները եզրագծված են եղել բուսական և երկրաչափական զարդանախշերով։

Գմբեթային փոխանցումը երկշարք տրոմպներով է։ Թմբուկը դրսից ութանիստ է՝ հատած զույգ կիսասյուներին հենվող որմնակամարներով, որոնց կամարամիջոցներում մարդու գլուխ հիշեցնող զարդանախշ քանդակներ են։ Գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154 թվականին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Կառուցված է բաց դեղնավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով[9]։ Ծածկերը թեթևացնելու համար դրանցում տեղադրվել են կավե խոշոր կճուճներ։

Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։ Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հարավից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (ըստ հարավային մուտքից վեր գտնվող վրացերեն արձանագրության՝ այն կառուցվել է 13-րդ դարի սկզբին)։ Մուտքը հարավից է` ձևավորված ականթի տերևներով պատած պարակալով և զույգ կիսասյուների վրա հենվող սլաքաձև որմնակամարով։ Մուտքի վերևում գտնվող խաչաքանդակի վրա կան շինարարական գրառումներ։

Գավթի հյուսիսային կողմի միանավ թաղակապ եկեղեցուց պահպանվել են խորանի մասը և պատերի երկու շարքը։

Համալիրի շուրջ կան տարբեր քաղաքացիական շենքերի մնացորդներ, որոնց դերն ու նշանակությունը հնարավոր չէ որոշել։ Համալիրի արևմտյան կողմում գտնվել է թաղակապ դահլիճ, որից պահպանվել են պատերը և ծածկի որոշ մասը։ Հավանաբար այն եղել է վանքի առաջնորդարանը և համալիրը շրջապատող կառույցներից ամենահինն է (13-րդ դար)։

Համալիրից մոտ 50 մ դեպի արևելք գտնվում են մեծաչափ երկհարկանի շինության մնացորդներ, որն ունի մեծ թվով դռներ և պատուհաններ։ Ներսում պատերին կից պահպանվել են չորսական որմնամույթեր։ Ամենայն հավանականությամբ այս շինությունը ծառայել է որպես վանքի միաբանության կացարան։

Պատկերներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Աշոտ Մանուչարյան, Հաղարծնավանքի դավանաբանական կողմնորոշման շուրջ
  3. «Հայկական վանքեր և սրբատեղիներ – Խորակերտի վանք և Հնեվանք». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  4. Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան, Երևան, Հայկական Հանրագիտարանի հրատարակչություն, 2002։
  5. Դիվան հայ վիմագրության, պրակ IX, Լոռու մարզ, Երևան, 2012։
  6. Կուրթանի ձորում ծվարած վանքը
  7. Հնեվանք վանական համալիր
  8. Հնեվանքի խաչի օծումը – «Էջմիածին» պաշտոնական ամսագիր, 2006 թվական, հոկտեմբեր-նոյեմբեր
  9. Լոռու մարզ․ պատմամշակութային կոթողներ և հուշարձաններ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնեվանք» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 492