Հնդկացորենով ապուր
Հնդկացորենով ապուր, ուկրաինական և բելառուսական խոհանոցների ավանդական ուտեստ, որը պատրաստվում է մսի արգանակով, կամ տավարի մսի, կամ խոզի մսի արգանակով, որին ավելացվում է հնդկացորենը։
![]() | |
![]() |
Բելառուսական խոհանոցում ապուրին ավելացվում էր կաթ, և ուտեստը կոչվում էր «սպիտակ ուտեստ»։ Քանի որ Բուլղարիայում կովերը քիչ էին կաթ տալիս, այս ուտեստը հիմնականում պատրաստվում էր ամռանը[1]։ Ապուրը պատրաստվում է հիվանդանոցներում, հոսպիտալներում, դաշտային խոհանոցում[2][3]։
Պատրաստման եղանակ
խմբագրելԱրգանակը եփվում է խոզի կրծքամսից, սոխից և դափնու տերևից։ Երբ արդեն արգանակը պատրաստ է լինում, ավելացվում է հնդկացորենը, հետո՝ կարտոֆիլը։ Մինչ եփվում է արգանակը, բուսական յուղով տապակում են գազարը և գլուխ սոխը։ Առանձին կտրատում են կանաչին՝ սամիթը և մաղադանոսը։ Ապուրի եփվելու վերջում ավելացնում են սխտոր և սև պղպղեղ։ Լցնում են տապակված սոխն ու գազարը, նաև կանաչին, իսկ աղը լցվում է ըստ ճաշակի։
Ապուրը կարելի է պատրաստել առանց մսի, այսպես կոչված բուսական տարբերակով, օրինակ լոլիկով և խմորագնդիկներով[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Молчанова, 1968, էջ 203
- ↑ Гаджиев, 1961, էջ 138
- ↑ Сенявская, 1997, էջ 24
- ↑ Братушева, 2017, էջ 16
Գրականություն
խմբագրել- Молчанова Л.А. Материальная культура белорусов. — Наука и техника,, 1968.
- Булах Гаджиев Буйнакск в истории и легендах. — Дагестанское книжное изд-во, 1961. — С. 138.
- Сенявская Е.С. Человек на войне: историко-психологические очерки. — Институт российской истории РАН, 1997.
- Братушева А., Савинова Н. Вегетарианские блюда. — ЛитРес, 2017. — ISBN 9785457357266