Հյուն Բին
Հյուն Բին (հանգըլ՝ 현빈, ի ծնե Կիմ Տեպյոն (հանգըլ՝ 김태평, սեպտեմբերի 25, 1982[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել։ Հայտնի է «Միլիոնատիրոջ առաջին սերը», «Ես շատ երջանիկ եմ» ֆիլմերից և կորեական սերիալներից (դորամաներից)՝ «Իռլանդիա», «Իմ անունը Կիմ Սամ-Սուն է», «Ձյունե թագուհի», «Աշխարհը, որտեղ նրանք ապրում են», «Ընկեր, սա է մեր լեգենդն է», «Խորհրդավոր այգին»։
Հյուն Բին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1982[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Չունգ Անգի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 2003 թ. |
Ժանրեր | Մելոդրամա, դրամա, կատակերգություն |
hyun-bin.co.kr | |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
ԵրիատասարդությունԽմբագրել
Հյուն Բինը իր ավագ եղբոր հետ ծնվել և մեծացել է Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Ավագ դպրոցից նա երազում էր դառնալ հայտնի դերասան։ Նա թատերական խմբակ էր հաճախում՝ ձևացնելով, որ գրադարան է գնում։ Երբ դա հայտնի դարձավ, նրան արգելեցին հաճախել այդ պարապմունքներին։ Շուտով նրա ծնողները հանձնվեցին, սակայն պայման դրեցին, որ նա պետք է կրթություն ստանա Չհոն Ան համալսարանի թատերական ստուդիայում։ Հյուն Բինը 2004 թվականին ավարտեց համալսարանը[2]։
ԿարիերաԽմբագրել
Կարիերանյի սկիզբ, առաջին դերերԽմբագրել
Հյուն Բին դեբյուտել է «Կործանարար թիմը » ֆիլմում։ Դերասանի խեսքերով, թեկուզ նա փոքր դեր է խաղացել այդ ֆիլմում, ձեռք բերած փորձը օգտակար է «Իռլանդիա» ֆիլմի փորձերին[3] ։
ՀռչակԽմբագրել
Բինը հռչակ ձեռք բերեց «Երկարասրունք հորեղբայրը», «Միլլիոնատիրոջ առաջին սերը» ֆիլմերի և «Ձյունե թագուհին» սերիալի շնորհիվ։ Որպես մոդել երիտասարդը նույնպես հաջողակ է։ Նրա ֆոտոսոսիաները՝ «Caspi Conus», «HangTen», «Radio Garden», «Sieg»։ Նկարները կարելի է տեսնել Հյուն Բինի պաշտոնական կայքում։ Հյուն Բինը շատ է նկարահանվում տեսահոլովակներում և գովազդներում։
Կարիերայի շարունակությունԽմբագրել
2010 թվականից մինչև 2011 թվականի հունվարը Հարավային Կորեայի հեռուստատեսությամբ ցուցադրվում էր «Խորհրդավոր այգին» դորաման, որի համար Հյուն Բին արժանացավ SBS Drama Awards մրցանակի։
Անձնական կյանքԽմբագրել
Բնավորությամբ Հյուն Բինը շատ համես է՝ նա ամաչում է խոսել անծանոթների հետ։ Նրա դերասանական տաղանդին օգնում են զարգանալ հմայքն ու խարիզման։ Դերասանը համարում է, որ Կիմ Տեպհյոն անունը հնաոճ է, բայց համենայն դեպս լավն է, դրանից կարելի է հասկանալ, որ նա տաքարյուն չէ։ Նրա բեմական կեղծանունը «Հյուն Բին» նշանակում է «վառ փայլել» դա արտացոլում է նրա երազանքը՝ դառնալ լավագույն դերասաններից մեկը։
Նշանված է եղել կորեացի դերասանուհի և «Աշխարհ, որտեղ նրանք ապրում են» դորամայում իր գործընկերուհի Սոն Հեգի հետ, բայց շուտով նրանք բաժանվեցին չար լեզուների պատճառով։
2011 թվականի մարտի 7- ից Հյուն Բինը զինծառայության է անցնում Սեգյուրիյում՝ Հարավային Կորեայում։ Նրա ծառայությունը տևել է 21 ամիս։ Զինակոչվում է 2012 թվականի դեկտեմբերին։
2016 թվականի դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ դերասանը հանդիպում է Կան Սորա դերասանուհու հետ։
ՄրցանակներԽմբագրել
Արժանացել է «KBS Acting Awards»-ի 8 տարբեր մրցանակների և հայտնիության համար՝«42nd Baeksang Awards»-ի (2006 թվական)։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր |
---|---|---|---|
2015 | Հայդը, Ջեկիլը և ես | Hyde,Jekyll and I | GU Seo-jin |
2014 | Արքայի զայրույթը | The King's Wrath | Չոնջո արքա |
2011 | Եվ վիշտի,և ուրախության մեջ | Come Rain Come Shine | Չիսոկ |
2010 | Աֆրիկայի արցունքները | Tears of Africa | Պատմող |
2010 | Խորհրդավոր այգին | Secret Garden | Կիմ Ջուվոն |
2010 | Ուշ աշուն | Late Autumn | Տան Վեյ |
2009 | Ընկեր,սա մեր լեգենդն է | Feiwnd,Our Legent | Հան Դոնսու |
2008 | Ես շատ երջանիկ եմ | I am Very Happy | Չհո Մանսու |
2008 | Աշխարհը, որտեղ նրանք ապրում են | The World That They Live in | Չոն Ջիո |
2006 | Ձյունե թագուհին | The Snow Queen | Հան Տևուն / Հան Դկգու |
2006 | Միլլիոնատիրոջ առաջին սերը | A Millionaires First Love | Չեգյոն |
2005 | Երկարասրունք հորեղբայրը | Daddy-Long-Legs | Հյուն-Ջուն |
2005 | Իմ անունն է Կիմ Սամ-Սուն | My Name is Kim Sam-Soon | Հյոն Ջունհոն |
2004 | Իռլանդիա | Ireland | Կան Գուկ |
2004 | Կործանարար թիմը | Spin Kick | Մին Գյու |
2003 | Նոն-Ստոպ, 4 եթերաշրջան | Nonstop 4 | Խյոն Բին |
2003 | Թիկնապահը | Bodyguard | Հալածող |
2002 | Ցնցուղ | Shower | Տիտրերում նշված չէ |
ՓաստերԽմբագրել
- Բինի հասակը՝ 184 սմ, քաշը՝ 74 կգ։
- Բինին ունի ավագ եղբայր։
- Դերասանի պրոդյուսերը, - Star M Entertainment։
- Բինը նախընտրում է սպորտի հետևյալ ձևերը՝ լող և բասկետբոլը։ Սիրում է ֆուտբոլը։
- Հետաքրքրվում է ինտելեկտուալ խաղերով։ Օրինակ՝ շախմատով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Здесь можно скачать клипы и рекламные ролики с его участием (требуется регистрация) tomato-fansubs.ru
- ↑ Официальный сайт Хён Бина hyun-bin.co.kr