Հյերսթի Թյուսսե Փլեթցեր

նորվեգացի թեթև աթլետիստ

Հյերսթի Թյուսսե Փլեթցեր (նորվ.՝ Kjersti Tysse Plätzer, հունվարի 18, 1972(1972-01-18)[1], Søfteland, Ուս, Հորդալան, Նորվեգիա և Ուս, Հորդալան, Նորվեգիա), նորվեգացի թեթև աթլետիստ, 2000 և 2004 թվականների ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Մասնագիտացած է 20 կմ քայլի համար[2]։

Հյերսթի Թյուսսե Փլեթցեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ և մարզիչ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 18, 1972(1972-01-18)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Søfteland, Ուս, Հորդալան, Նորվեգիա կամ Ուս, Հորդալան, Նորվեգիա
Ակումբ՝IL Norna-Salhus?
176 սանտիմետր
Քաշ՝57 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Առաջին Օլիմպիական մեդալը Հյերսթի Փլեթցերը նվաճել 2000 թվականին, Սիդնեյում տեղի ունեցած խաղերում, որտեղ 20 կմ քայլում զբաղեցրել է երկրորրդ տեղը, զիջելով միայն չինուհի Վան Լիպին։ 2004 թվականին Աթենքում տեղի ունեցած խաղերում Փլեթցերը անհաջող ելույթ է ունեցել,  գրավելով միայն  տասներկուերորդ տեղը։ 2008 թվականին Պեկինում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում կրկին նվաճել է արծաթե մեդալ, 20 կմ քայլում, այս անգամ զիջելով Օլգա Կանիսկինոյին[3][4]։

Փլեթցերը նորվեգացի քայլորդ Էրիկա Տյուսսի քույրն է (5-րդ տեղը 2008 թվականին Պեկինում տեղի ունեցած խաղերում, 50 կմ քայլում) և գերմանացի վազորդ Ստեփան Փլեթցերի կինը։ Հյերսթին ունի երկու երեխաներ ՝ Կիառա Լեան և Սեբաստիանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. «Тюссе Плетцер, Хьерсти — Википедия (с комментариями)». wiki-org.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  3. Solholm, Rolleiv. «Olympic Women's Walk: Silver for Norway». The Norway Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. «Athlete Biography PLATZER Kjersti Tysse». Beijing 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=401 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել