Հմայակ Նազարեթյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հմայակ Մարգարի Նազարեթյան (նոյեմբերի 17 (29), 1889[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 30, 1937(1937-10-30)), կուսակցական և պետական հայ գործիչ, լրագրող։ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ 1905 թվականից[2]։

Հմայակ Նազարեթյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17 (29), 1889[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 30, 1937(1937-10-30) (47 տարեկան)
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1909)[1]
Մասնագիտությունհեղափոխական, կուսակցական աշխատող և պետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունAll-Union Society of Old Bolsheviks?
 Amayak Nazaretyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հմայակ Նազարեթյանը ծնվել է 1889 թվականի նոյեմբերի 17(29)-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ 1909 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1910 թվականի վերջին եղել է Լև Տոլստոյի հիշատակին նվիրված ցույցերի կազմակերպիչներից մեկը։ 1911 թվականին ձերբակալվել, դատապարտվել և արտաքսվել է Թիֆլիս։ Գաղթել է Շվեյցարիա, իսկ 1913 թվականին վերադարձել է Ռուսաստան և զբաղվել ընդհատակյա գործունեությամբ։ 1917-1918 թվականներին խմբագրել է «Կովկազսկի ռաբոչի» (ռուսերեն) թերթը։ 1920-1922 թվականներին մասնակցել է Վրաստանում խորհրդային կարգերի հաստատմանը, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ 1923 թվականից եղել է «Պրավդա» (ռուսերեն) թերթի կուսակցական կյանք բաժնի վարիչ, 1924-1930 թվականներից՝ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի քարտուղար, Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի նախագահ։ Անդրֆեդերացիայի բանվորագյուղացիական տեսչության (ԲԳՏ) ժողկոմ, Ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1930-1931 թվականներին աշխատել է Սվերդլովսկում, նպաստել Ուրալ-Կուզբաս կառույցի աշխատանքներին[3][4][5]։

Նազարեթյանը 1937 թվականին դարձել է անհատի պաշտամունքի զոհ։

Անդամակցություն

խմբագրել
  • ՌՍԴԲԿ անդամ (1905)։
  • ԽՍՀՄ կենտգործկոմի անդամ (1931-1937)։

Գրականություն

խմբագրել
  • Чевычелов В. Г., Амаяк Назаретян, Тбилиси, 1979.
  • Бажанов Б. Г. Записки бывшего секретаря Сталина. Мoсква, 1990.
  • Торчинов В. А., Леонтюк А. М., Вокруг Сталина. Историко-биографический справочник. Санкт-Петербург, 2000.
  • Залесский К. А. Империя Сталина. Биографический энциклопедический словарь. Москва, Вече, 2000.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 141—142.
  2. «Архив Александра Н. Яковлева - Альманах "Россия. ХХ век" - Биографический словарь». www.alexanderyakovlev.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 194։
  4. «Назаретян Амаяк Макарович». www.hrono.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  5. «Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991, Назаретян Амаяк Маркарович». www.knowbysight.info. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Նազարեթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 141