Կավկազսկի ռաբոչի լիստոկ

«Կավկազսկի ռաբոչի լիստոկ» (ռուս.՝ «Кавказский рабочий листок»), բոլշևիկյան առաջին լեգալ օրաթերթը Կովկասում։ Հանդիսացել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) Կովկասյան միութենական կոմիտեի օրգանը։

Լույս է տեսել 1905 թվականին (նոյեմբեր-դեկտեմբեր, 17 համար), Թիֆլիսում։ Ստեփան Շահումյանի և Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ պրոպագանդել է «պրոլետարիատի և գյուղացիության դաշինքի», «զինված ապստամբության և պրոլետարիատի դիկտատուրա հաստատելու» լենինյան լոզունգները։

Արտատպել է Վլադիմիր Լենինի «Կուսակցական կազմակերպություն և կուսակցական գրականություն», «Հեղափոխական գրամոլություն և հեղափոխական գործ», «Սոցիալիզմ և անարխիզմ» և այլ գործեր, լուսաբանել մարքս-լենինյան տեսության դրույթները։ Որոշ համարներ բռնագրավվել են, իսկ 16—17 համարները լույս են տեսել «Ելիսավետպոլսկի վեստնիկ» («Елисаветопольский вестник») անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 281