Հիրոսի Ամանո (ճապ.՝ 天野 浩, սեպտեմբերի 11, 1960(1960-09-11)[1][2][3], Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ճարտարագետ և ֆիզիկոս, աշխատել է Նագոյայի համալսարանում[8], որպես պրոֆեսոր։ 2014 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է լուսատու դիոդների ստեղծման համար, որոնք դարձել են արդյունավետ լույսի աղբյուր[9]։ 1989 թվականին առաջին անգամ ստեղծել է լուսադիոդ, որը արձակում էր երկնագույն լույս և հիմնված էր գալիումի նիտրիդի վրա։

Հիրոսի Ամանո
天野 浩
Hiroshi Amano 20141211.jpg
Ծնվել էսեպտեմբերի 11, 1960(1960-09-11)[1][2][3] (60 տարեկան)
Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Նագոյայի համալսարան[4], Meijo University?[4], Նագոյայի համալսարան[4] և Meijo University?[4]
Գործունեության ոլորտֆիզիկոս
Ալմա մատերՆագոյայի համալսարան (1988)[4]
Գիտական ղեկավարԻսամու Ակասակի[5]
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[6][7] Մշակույթի շքանշան մշակույթի վաստակավոր գործիչ և Պադուայի համալսարանի պատվավոր դոկտոր
Hiroshi Amano Վիքիպահեստում

Ավարտել է Նագոյայի համալսարանը 1983 թվականին, գիտությունների մագիստրոսի կոչում ստացել է 1985 թվականին, իսկ դոկտորական աստիճանը ստացել է 1989 թվականին։ Դասավանդել է Նագոյայի համալսարանում սկսած 1992 թվականից։ Ավելի ուշ, սկսեց դասավանդել Մեյդզյո համալսարանում, որտեղ դարձավ դոցենտ 1998 թվականին, իսկ 2002 թվականին դարձավ պրոֆեսոր։ 2010 թվականին վերադարձավ Նագոյայի համալսարան պրոֆեորի պաշտոնին։

ՄրցանակներԽմբագրել

Հասարակական գործունեությունԽմբագրել

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[10][11][12]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել