Ատոմային հրետանու փորձարկում ԱՄՆ-ում

Ատոմային հրետանու փորձարկում ԱՄՆ-ում (անգլ.՝ Upshot-Knothole Grable), ԱՄՆ-ում 1953 թ. մայիսի 25-ին Նևադայում կատարված ատոմային հրետանու փորձարկում։

280 մմ ատոմային հրետանու կրակոցի հետևանքով առաջացած պայթյուն

Այն ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ ատոմային հրետանու փորձարկումն էր։

Տեխն. տվյալներ խմբագրել

Grable կայանքի արկը իր կառուցվածքով նման էր Հիրոսիմայի վրա նետված «Փոքրիկ» անվանումով արկին։ Արկի տրամագիծը 280 մմ էր, երկարությունը 138 սմ, քաշը 364 կգ, հզորությունը 15 կիլոտոննա։ M65 Հրետանային կայանքը, որից կրակեցին արկը ուներ 77 տ քաշ, արկի սկզբնական արագությունը 625 մ/վ էր, իսկ նպատակակետը գտնվում էր 32 կմ հեռավորության վրա։

Կրակոց և պայթյուն խմբագրել

Կրակոցը իրականացվեց Նևադայի հրաձգարանում 1953 թ. մայիսի 25-ին ժամը 15։30 UTC։ Այն ատոմային հրետանու առաջին փորձարկումն էր։

Կրակոցից 19 վայրկյան հետո տեղի ունեցավ Grable լիցքի դետոնացիա։ Արկը վերև բարձրացավ և պայթեց 160 մ բարձրության վրա։ Պայթյունի հաշվարկված դիրքը սխալ էր 7 մ բարձր, 26 մ դեպի արևմուտք ու 41 մետր դեպի հարավ։

Արտաքին հղումներ խմբագրել