Հուստինոս Փիլիսոփա
Հուստինոս Փիլիսոփա (հայտնի է նաև որպես Հուստինոս Մեծ, Հուստինոս Հռոմեացի, Հուստինոս մարտիրոս, մոտ 100[1][2][3][…], Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին - մոտ 165, Հռոմ, Հռոմեական կայսրություն), վաղ քրիստոնեական նահատակ, ջատագով, եկեղեցու հայր, Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների սուրբ։ Հուստինոսը 2-րդ դարի ջատագովական գրականության թագն ու պսակն է համարվում։ Շուրջ 150 թվականին գնալով Հռոմ, հիմնում է կրոնուսույց մի դպրոց՝ փիլիսոփայական դպրոցների նմանողությամբ։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ են հասել միայն չորսը՝ «Երկխոսություն հրեա Տրիփոնի հետ»[4], «Քրիստոնեության առաջին ջատագովությունը ուղղված Անտոնինոս Պիոսին», «Քրիստոնեության երկրորդ ջատագովությունը ուղղված հռոմեական սենատին» և «Հարության մասին» (հատվածաբար)։ Հնում Հուստինոսի գրչին վերագրված մի շարք այլ աշխատություններ ներկայումս համարվում են այլ հեղինակների գործեր։
Հուստինոս Փիլիսոփա | |
---|---|
Ծնվել է | մոտ 100[1][2][3][…] |
Ծննդավայր | Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին |
Մահացել է | մոտ 165 |
Մահվան վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան և apologist |
Justin the Philosopher Վիքիպահեստում |
Ընդունել է մարտիրոսական մահ Հռոմում շուրջ 165 թ.։
Նա համարվում է առաջին քրիստոնեական հեղինակը, որը փորձել է ընդհանուր եզրեր գտնել քրիստոնյա ուսմունքի և հունա-հռոմեական փիլիսոփայության միջև։ Նրա գրվածքներում նկատվում է Պլատոնի և ստոիկյանների ուսմունքի նշանակալից ազդեցություն[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- ↑ 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ «Երկխոսություն հրեա Տրիփոնի հետ», քննադատական հրատարակություն ՝ Ֆիլիպ Բոբիչոնի կողմից
- ↑ Словарь античных писателей, СПб, 1999, стр. 431.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուստինոս Փիլիսոփա» հոդվածին։ |