Հիպողիտոս
Հիպողիտոս (լատ.՝ Hippolytus, 170[1][2][3], Հռոմ, Հին Հռոմ - 235[4][1][5][…] կամ 235[4], Սարդինիա, Իտալիա), վաղ քրիստոնեական հեղինակ, հակապապ և նահատակ (217/218 — 235)։ Արևմուտքում նրա տոնը նշվում է օգոստոսի 13-ին, իսկ ուղղափառներն այն նշում են հունվարի 30-ին (փետրվարի 12-ին)։
Հիպողիտոս | |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, կաթոլիկ եպիսկոպոս և Հակապապ |
---|---|
Ծնունդ | 170[1][2][3] Հռոմ, Հին Հռոմ |
Մահ | 235[4][1][5][…] կամ 235[4] Սարդինիա, Իտալիա |
ԿենսագրությունԽմբագրել
Աշխատել է Հռոմում, սակայն գրել է հունարենով։ Նրա կրթությունը հելլենիստական է եղել։ Ենթադրվում է, որ նա ունեցել է հունական ծագում, սակայն կա նաև վարկած, որ նա արևելք եկել է հասուն տարիքում։ Եղել է կաթոլիկ եկեղեցու ջատագովը և թե՛ խոսքով, թե՛ գործով պայքարել է հերետիկոսների դեմ։
Որոշելով, որ Զեփյուռինոս պապն ընդունում էր հերետիկոսներին, Հիպողիտոսն առանձնանում է նրանից և ստեղծում իր համայնքը։ Նրա ընդդիմադիր տրամադրվածությունն առավել ուժեղանում է այն ժամանակ, երբ Կալիստոս I-ը ընտրվում է պապ, և այդուհետ Հիպողիտոսը մնում է հակապապ նաև Ուրբանոս I-ի և Պոնտիանոսի օրոք։ Վերջինիս հետ աքսորվում է Սարդինիա, որտեղ նրանք հաշտվում են և որոշում, որ հաջորդ պապը լինելու է Անտերոսը։
Հիպողիտոսը մահվան է դատապարտվել քառատվելով։
Փաբիանոս պապը հանդիսավոր կերպով հողին է հանձնել Պոնտիանոսի և Հիպողիտոսի մասունքները։
ԾանոթագրություններԽմբագրել
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Refutation of All Heresies
- Against Noetus
- The Apostolic Tradition of Hippolytus of Rome Archived 2011-07-08 at the Wayback Machine.
- Ante Nicene Fathers Vol. 5: Fathers of the Third Century: Hippolytus, Cyprian, Caius, Novatian, Appendix
- Hieromartyr Hippolytus the Pope of Rome (January 30) Orthodox icon and synaxarion
- Encyclopædia Britannica, Hippolytus of Rome
- Patron Saints Index: Hippolytus Archived 2008-03-24 at the Wayback Machine.
- Saint Hippolytus, Martyr at the Christian Iconography web site
- Here Followeth the Life of St. Hyppolitus, Martyr from Caxton's translation of the Golden Legend
- Colonnade Statue in St Peter's Square
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիպպոլիտոս կատեգորիայում։ |