Փաբիանոս (լատին․՝ Fabianus, 200, Հռոմ, Հռոմեական կայսրություն - հունվարի 20, 250, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 236 թվականի հունվարի 10-ից մինչև 250 թվականի հունվարի 20-ը։

Փաբիանոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 200
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ հունվարի 20, 250
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա, Հռոմի Սուրբ Պետրոս տաճար, Crypt of the Popes

Վաղ կյանք

խմբագրել

Ըստ «Liber Pontificalis» տեղեկագրքի Փաբիանոսը ծագումով ազնվական հռոմեացի է եղել, իսկ նրա հոր անունը եղել է Փաբիոս։ Որևէ այլ բան նրա անցյալի մասին հայտնի չէ։ Նրա ընտրության հանգամանքների լեգենդը պահպանվել է 4-րդ դարի պատմիչ Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցու պատմություն» գրքում[1]։ Անտերոս պապի կարճատև կառավարումից հետո Փաբիանոսը գալիս է Հռոմ՝ նոր պապի ընտրության համար։ Մի քանի օրվա ընթացքում աչքի են անցկացվում մի քանի նշանավոր և ազնվական թեկնածուներ, բայց հանկարծ մի աղավնի գալիս և նստում է Փաբիանոսի գլխին։ Ներկաներն այդ տարօրինակ տեսարանը համարում են նախանշան, համայնքը վերագրում է նրան որպես Աստծո ընտրյալ, և Փաբիանոսը միաձայն հայտարարվում է Հռոմի պապ[1]։

Պապություն

խմբագրել

Փաբիանոսի 14-ամյա կառավարության ընթացքում դադարում է քրիստոնյաների հետապնդումը։ Նա բավականին մեծ ազդեցություն ուներ կայսեր վրա, և վերադարձնում է Անտերոոսի և հակապապ Հիպպոլիտոսի մարմինները Սարդինիայի հանքերից։

Այս նահատակների տապանների վրա Փաբիանոսը կառուցում է տաճարներ և կարդում աղոթքներ այն քարանձավներում, որտեղ թաքնվում էին հավատացյալները հալածանքների ընթացքում։ Շատերին քրիստոյա է դարձրել, և ըստ լեգենդի նաև կնքել է Փիլիպոս I Արաբ կայսրին (244—249)։

Ըստ 6-րդ դարի պատմիչ Գրիգոր Տուրցիի[2] Փաբիանոսը գալ առաքյալներին ուղարկում է Գալիա, որպեսզի նրանք նպաստեն քրիստոնեության տարածմանը։ «Liber Pontificalis» գրքում ասվում է, որ Փաբիանոսը Հռոմի քրիստոնեական համայնքը բաժանել էր 7 շրջանի, որոնցից յուրանքանչյուրը գլխավորում էր մեկ սարկավագ։ Եվսեբիոսը (VI § 43) հավելում է, որ այդ սարկավագներին նշանակում էր ինքը՝ Փաբիանոսը։

Դեցիոս Տրայանոսի գահ բարձրանալուն պես, այլևս դադարում է հանդուրժողական վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ։ Դեցիոսը հրամայում է քրիստոնեական համանյքների առաջնորդներին ցույց տալ իրենց հավատարմությունը Հռոմին՝ խոնարհվելով կայսրության աստվածների պատկերների առջև։ Անշուշտ դա անընդունելի էր քրիստոնյաների համար։ Փաբիանոսը դառնում է Դեցիոսի առաջին զոհերից մեկը, և 250 թվականի հունվարի 20-ին սպանվում է[3]։

Փաբիանոսի մասունքները պահվում են Հռոմի Սանտա Պրեսսեդե բազիլիկում։ Նրա հիշատակության օրը նշվում է հունվարի 20-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Attwater, Donald and Catherine Rachel John. The Penguin Dictionary of Saints. 3rd edition. New York: Penguin Books, 1993. ISBN 0-14-051312-4.
  2. Gregory, Historia Francorum I § 30.
  3. «San Fabiano, papa, e martire»

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող
Անտերոս
Հռոմի պապ
Փաբիանոս

236 - 250
Հաջորդող
Կոռնելիոս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաբիանոս (Հռոմի պապ)» հոդվածին։