Անտերոս (Հռոմի պապ)
Անտերոս (լատին․՝ Anterus, անհայտ, Պետիլիա Պոլիկաստրո, Կրոտոնե, Կալաբրիա, Իտալիա - հունվարի 3, 236, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 235 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 236 հունվարի 3-ը[1]։ Նա հաջորդել է Պոնտիանոս պապին, որը Հռոմից աքսորվել էր Սարդինիա կղզի Հիպպոլիտոս հակապապի հետ միասին։
Անտերոս լատին․՝ Anterus | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | անհայտ Պետիլիա Պոլիկաստրո, Կրոտոնե, Կալաբրիա, Իտալիա |
Մահ | հունվարի 3, 236 Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Թաղված է | Catacomb of Callixtus |
Անտերոսը եղել է Ռոմուլոսի որդին, որը ծնվել էր Կալաբրիա գավառի Պետիլիա Պոլիկաստրո կոմունայում։ Վերջինս ունեցել է հունական ծագում[2], և նրա անունը կարող է ցույց տալ, որ նա եղել է ազատ արձակված ստրուկ[3]։
Նահատակություն
խմբագրելՈրոշ գիտնականներ ենթադրում են, որ նա նահատակվել է[2][4]։ Մյուսներն էլ ենթադրում են, որ նա մահացել է Մաքսիմինոս Թրակիացու հետապնդումների ընթացքում[3]։
Շիրիմ
խմբագրելԱնտերոս պապի մարմինն ամփոփված է Սբ․ Կալիստոսի կատակոմբներում, Ապիյան ճանապարհի վրա[2]։ Նրա շիրիմի տեղը հայտնաբերվել է Ջովաննի Բատտիստա դե Ռոսսիի կողմից 1854 թվականին։ Հունական տապանագրի որոշ կոտրված մնացորդներ ամրագրված էին նեղ երկարավուն սալաքարի վրա, որը փակում էր գերեզմանը[5], և ընթեռնելի էր միայն հունարեն եպիսկոպոս տերմինը[4]։
Նրա աճյունը տեղափոխված է եղել Սուրբ Սեղբեստրոսի եկեղեցի[2] և հայտնաբերվել է 1595 թվականի նոյեմբերի 17-ին, այն ժամանակ, երբ Կղեմես VIII Պապը վերակառուցում էր եկեղեցին[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Shahan, Thomas (1907). "Pope St. Anterus" in The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 de Montor, Artaud (1911).The Lives and Times of the Popes: Including the Complete Gallery of Portraits of the Pontiffs Reproduced from Effigies Pontificum Romanorum Dominici Basae : Being a Series of Volumes Giving the History of the World During the Christian Era. New York: The Catholic Publication Society of America. pp. 49–50. OCLC 7533337.
- ↑ 3,0 3,1 Levillain, Philippe; O'Malley, John W. (2002). The Papacy: An Encyclopedia. London: Routledge. pp. 63, 557. ISBN 0-415-92230-5.
- ↑ 4,0 4,1 Marucchi, Orazio (2003). Manual of Christian Archeology 1935. Vecchierello, Hubert (translator). Kessinger Publishing. p. 48. ISBN 0-7661-4247-7.
- ↑ Herbermann, Charles, ed. (1913). "Pope St. Anterus". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
Արտաքին հղումներ
խմբագրել- Антерос, епископ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Նախորդող Պոնտիանոս |
Հռոմի պապ Անտերոս 235 - 236 |
Հաջորդող Փաբիանոս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտերոս (Հռոմի պապ)» հոդվածին։ |