Ուրբանոս I (լատին․՝ Urbanus I, անհայտ, Հռոմ, Հռոմեական կայսրություն - մայիսի 19, 230[1] կամ մայիսի 23, 230, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 222-230 թվականներին[2]։ Ծնվել է Հռոմում։ Հաջորդել է Կալիստոս I պապին։ Ինչպես վերջինս, այնպես էլ Ուրբանոս I պապը ևս նահատակ է համարվում։ Այնուամենայնիվ վերջին պատմական հայտնագործությունները վկայում են, որ նա մահացել է բնական մահով։

Ուրբանոս I
լատին․՝ Urbanus I
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ մայիսի 19, 230[1] կամ մայիսի 23, 230
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Catacomb of Callixtus

Ուրբանոս I պապը եղել է խաղողագործների և գինեգործների բարեխոս։

Կենսագրություն խմբագրել

Ուրբանոսի կյանքի մեծ մասը պարուրված է առեղծվածով, որն ուղեկցվել է բազմաթիվ առասպելներով և թյուրըմբռնումով։ Չնայած աղբյուրների սակավությանը, նա առաջին պապն էր, որի գահակալումը ստույգ թվագրություն ունի[3]։ Երկու նշանավոր աղբյուրներ կան, որոնք վերաբերվում են Ուրբանոսի պապականությանը։ Դրանք են եկեղեցական պատմիչ Եվսեբիոսի վկայությունները և մի արձանագրություն Սբ․ Կալիստոսի կատակոմբներում[2]։

Ուրբանոսը «Սուրբ Պետրոսի աթոռին» բարձրացել է հռոմեացի կայսր Էլագաբալուսի օրոք և ծառայել է Ալեքսանդրուս Սևերուսի օրոք։ Համարվում է, որ Ուրբանոսի պապականության ժամանակահատվածը խաղաղ է եղել, քանի որ Սևերուսը չի նպաստել քրիստոնյաների հետապնդմանը[2]։

Ուրբանոս I պապը դասվել է հռոմեական կաթոլիկ և արևելյան ուղղափառ եկեղեցիների սրբերի շարքը։

Պապականություն խմբագրել

Ենթադրվում է, որ աղանդավոր Հիպպոլիտոսը քրիստոնեության առաջատար մրցակիցն էր Հռոմում, և նա հրատարակել է «Philosophumena» աշխատությունը, որում հարձակում է գործում Ուրբանոսի նախորդ Կալիստոս I Պապի վրա[4]։ Ուրբանոսը պաշտպանում էր Կալիստոսի շահերը[2]։ Սևերուսի կառավարման ժամանակաշրջանում, քրիստոնեական համայնքում հարաբերական ազատության հետ կապված, Հռոմում եկեղեցու իշխանությունն աճում էր, ինչը հանգում է այն համոզմունքին, որ Ուրբանոսը հմուտ կառավարիչ էր[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fatti F. Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kirsch, Johann Peter (1912). "Pope Urban I" in The Catholic Encyclopedia. Vol. 15. New York: Robert Appleton Company.
  3. Kung, Hans. The Catholic Church: A Short History. New York; The Modern Library, 2003, p. 41
  4. 4,0 4,1 PD-icon.svg Herbermann, Charles, ed. (1913). "Pope Urban I". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
Նախորդող
Կալիստոս I
Հռոմի պապ
Ուրբանոս I

222 - 230
Հաջորդող
Պոնտիանոս