Հին իրանական բժշկություն
Պարսկաստանում բժշկության պրակտիկան և ուսումնասիրությունը երկար ու բեղուն պատմություն ունի[1]։ Իրանական ակադեմիական կենտրոնները, ինչպիսին է Գյունդեշապուրի համալսարանը (3-րդ դար) տարբեր քաղաքակրթությունների մեծ գիտնականների համար հանդիսացել են բարենպաստ գիտական կենտրոններ[2][3]։ Այս կենտրոնները հաջողությամբ հետևել են իրենց նախորդների տեսություններին և պատմության ընթացքում ընդլայնել են իրենց գիտական հետազոտությունները: Պարսիկները եղել են ժամանակակից հիվանդանոցային համակարգի առաջին հիմնադիրները[4][5]։
Վերջին տարիներին որոշ փորձարարական ուսումնասիրություններ գնահատել են միջնադարյան իրանական բժշկական միջոցները՝ օգտագործելով ժամանակակից գիտական մեթոդներ: Այս ուսումնասիրությունները բարձրացրել են ավանդական բուժումների վերականգնման հնարավորությունը՝ ապացույցների վրա հիմնված բժշկության հետ համատեղ փոխգործակցության համար[6]։
Պատմություն և նախապատմություն
խմբագրելՆախաիսլամական շրջան
խմբագրելՀին Պարսկաստանի բժշկական պատմությունը կարելի է բաժանել երեք տարբեր ժամանակաշրջանների՝ Զենդ-Ավեստայի վեցերորդ գիրքը պարունակում է հին իրանական բժշկության պատմության ամենավաղ գրառումները: Վենդիդադը վերջին գլուխների մեծ մասը նվիրել է բժշկությանը
Վենդիդադը Զենդ-Ավեստայի պահպանված տեքստերից մեկում առանձնացնում է բժշկության երեք տեսակ՝ դանակով բուժում (վիրահատություն), դեղաբույսերով բուժում և աստվածային բառերով բուժում, իսկ ամենալավ դեղը նա համարել է աստվածային խոսքերով բուժումը[7]՝
Չնայած նրան, որ Ավեստայում հիշատակվում են մի քանի նշանավոր բժիշկներ, սակայն առավել նշանավորները՝ Մանին, Ռուզբեհը և Բոզորգմեհրը ի հայտ են եկել ավելի ուշ ժամանակահատավածում[8]։
Երկրորդ դարաշրջանն ընդգրկում է այն ժամանակահատվածը, որը հայտնի է որպես պահլավերեն գրականության ժամանակաշրջան, որտեղ բժշկության ողջ թեման սիստեմատիկ կերպով գրված է տրակտատում, այն ներառված է Դինկարտի հանրագիտարանային աշխատության մեջ[9], նա փոփոխված ձևով թվարկել է մոտ 4333 հիվանդություն[10]։
Երրորդ դարաշրջանը սկսվում է Աքեմենյան դինաստիայից և ընդգրկում է Պարսկաստանում Դարեհ I-ի ժամանակաշրջանը, որի հետաքրքրությունը բժշկության նկատմամբ այնքան մեծ է եղել, որ նա վերականգնել է Եգիպտոսի Սաիս քաղաքում գտնվող նախկինում ավերված բժշկական դպրոցը, որի հետ մեկտեղ վերականգնել է նաև գրքերն ու սարքավորումները[11]։
Պարսկական կայսրության առաջին ուսումնական հիվանդանոցը եղել է Գյունդիշապուրի ակադեմիան: Որոշ փորձագետներ այնքան հեռու են գնում, որ պնդում են, որ «շատ մեծ չափով հիվանդանոցային համակարգի գյուտը պետք է տրվի Պարսկաստանին»[12]։
Ըստ Վենդիդադի բժիշկները սեփական հմտությունն ապացուցելու համար պետք է բուժեին Դիվյասնանի հետևորդներից երեք հիվանդների, եթե նրանք ձախողվում էին ապա չէին կարողանում հետագայում զբաղվել բժշկությամբ: Առաջին հայացքից այս առաջարկությունը կարող է խտրական թվալ և հիմնված լինել մարդկային փորձերի վրա, սակայն որոշ հեղինակներ սա մեկնաբանել են այնպես, որ ի սկզբանե բժիշկներին սովորեցրել են վերացնել մտավոր արգելքը և բուժել թշնամիներին, ինչպես նաև ընկերներին[13][14]: Բժշկի ծառայության վարձը հիմնված է եղել հիվանդի եկամուտների վրա:
Հին իրանական բժշկության պրակտիկան ընդհատվել է արաբական արշավանքով (630 թվական): Այնուամենայնիվ Սասանյանների ժամանակաշրջանի առաջխաղացումները շարունակվել են և ընդլայնվել Բաղդադում իսլամական գիտությունների ծաղկման ժամանակ։ Թարիխ ալ-Հուկաման արաբերեն մի տեքստում Գոնդիշապուրի ակադեմիային է վերագրել բժիշկների լիցենզավորման և պատշաճ բժշկական բուժման և վերապատրաստման գործընթացը։ Բազմաթիվ պահլավերեն գրեր թարգմանվել են արաբերեն, Մեծ Իրանի տարածաշրջանում ծնվել են այնպիսի բժիշկներ և գիտնականներ, ինչպիսիք են Աբու Ալի ալ-Հուսեյն իբն Աբդ Ալլահ իբն Սինան և Մուհամմադ իբն Զաքարիա ալ-Ռազին, ինչպես նաև մաթեմատիկոսներ, ինչպիսիք են Խարազմին և Օմար Խայամը[15]։ Նրանք հավաքել և համակարգված կերպով ընդլայնել են հունական, հնդկական և պարսկական հնագույն բժշկական ժառանգությունը և կատարել են հետագա բացահայտումներ[16]։
Միջնադարյան իսլամական շրջան
խմբագրելՄիջնադարյան իրանցի գիտնականների հիմնական դերերից մեկը գիտական ոլորտում եղել է հին քաղաքակրթությունների գաղափարների և գիտելիքների պահպանումը, համախմբումը, համակարգումը և զարգացումը: Իրանցի որոշ հեքիմներ (պրակտիկանտներ), ինչպիսիք են Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազին, որը Արևմուտքում հայտնի է Ռազես անունով և Իբն Սինան, որն ավելի հայտնի է որպես Ավիցեննա ոչ միայն պատասխանատու են եղե; ժամանակի բժշկության վերաբերյալ առկա ողջ տեղեկատվության կուտակման համար, այլև ավելացրել են այս գիտելիքները իրենց իսկ դիտարկումներով և փորձարկումներով[17][18]։ Ավիցեննայի «Բժշկության կանոնը» և «Բժշկության գիրքը» աշխատությունները արևմտյան բժշկական կրթության կենտրոնական տեքստերից են եղել՝ 13-18-րդ դարերն ընկած ժամանակահատվածում[19][20]
14-րդ դարում Մանսուր իբն Իլյասի (մոտ 1390) «Թաշրիհ ալ-բադան» (մարմնի անատոմիա) բժշկական աշխատությունը պարունակում է համապարփակ տեղեկություններ մարմնի կառուցվածքի, նյարդային և արյան շրջանառության համակարգերի մասին[21]։
Գանգուղեղի վիրահատություն և հոգեկան առողջություն
խմբագրելՎիրահատության ապացույցները թվագրվում են մ.թ.ա. 3-րդ դարին, երբ կատարվել է առաջին գանգուղեղային վիրահատությունը Իրանի հարավ-արևելքում գտնվող Շահր ի Սուխտեում (Այրված քաղաք): Հիդրոցեֆալիայով տառապող 13-ամյա աղջկա գանգի հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա գանգուղեղի վիրահատության է ենթարկվել՝ ոսկորի մի մասը հեռացնելու համար և աղջիկը վիրահատությունից հետո ապրել է առնվազն 6 ամիս[22]։
Դեռևս կան մի քանի փաստաթղթեր, որոնցից կարելի է պարզել միջնադարյան Պարսկաստանում գլխացավի սահմանումները և բուժումը: Այս փաստաթղթերը մանրամասն և ճշգրիտ կլինիկական տեղեկատվություն են տալիս գլխացավերի տարբեր տեսակների վերաբերյալ: Միջնադարյան բժիշկները թվարկել են տարբեր նշաններ, ախտանիշներ և ակնհայտ պատճառներ, ինչպես նաև հիգիենիկ և սննդային կանոններ գլխացավերի կանխարգելման համար: Միջնադարյան գրվածքները ճշգրիտ և վառ ապացույց են և պարունակում են գլխացավերի բուժման մեջ օգտագործվող նյութերի երկար ցանկ։ Միջնադարյան Պարսկաստանում ընդունված են եղել բազմաթիվ բժշկական մոտեցումներ և դրանցից շատերը կարող են օգտագործվել ժամանակակից բժշկության մեջ[23]։ Միջնադարյան իրանական բժշկության մեջ հակաէպիլեպտիկ դեղորայքային թերապիայի պլանը անհատականացված է եղել, հայտնաբերվել է տարբեր մեկ և համակցված դեղորայքային թերապիա՝ յուրաքանչյուրի համար դեղաչափի ժամանակացույցով: Բժիշկները շեշտել են դեղաչափի և ընդունման ձևի կարևորությունը և սահմանել են դեղերի ընդունման ժամանակացույց: Կենդանիների վրա կատարած վերջին փորձերը հաստատում են որոշ միացությունների հակաջղաձգային ուժը, որոնք առաջարկվում են միջնադարյան իրանցի պրակտիկանտների կողմից էպիլեպսիայի բուժման համար[24]։
«Բժշկության կանոն» աշխատությունում (մոտ 1025 թվական) Ավիցեննան նկարագրել է բազմաթիվ հոգեկան հիվանդություններ, այդ թվում՝ հալյուցինացիա, անքնություն, մոլուցք, մղձավանջ, մելանխոլիա, դեմենցիա, էպիլեպսիա, կաթված, պարալիզ, գլխապտույտ և ցնցումներ
Մանկաբարձություն և գինեկոլոգիա
խմբագրել10-րդ դարում Ֆիրդուսին իր «Շահնամե» նկաշխատության մեջ նկարագրում է Ռուդաբայի վրա կատարված կեսարյան հատումը, որի ընթացքում զրադաշտական քրմի կողմից պատրաստվել է գինու հատուկ տեսակ և օգտագործվել որպես անզգայացնող[25]՝ վիրահատության ժամանակ անգիտակից վիճակ առաջացնելու համար[26]։ Թեև այս տեքստը բովանդակությամբ հիմնականում առասպելական է, սակայն հատվածը ցույց է տալիս հին Պարսկաստանում անզգայացման մասին աշխատանքային գիտելիքների մասին:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Pourahmad, J. (2010-11-20). «History of Medical Sciences in Iran». Iranian Journal of Pharmaceutical Research. 7 (2): 93–99. doi:10.22037/ijpr.2010.750. ISSN 1735-0328.
- ↑ Behrouz R, Ourmazdi M, Reza'i P. Iran—The cradle of science. 21st ed., Iran Almanac, 1993, p. 115–8.
- ↑ 2. M. Meyerhof, Science and medicine. In: T. Arnold and A. Guillaume, Editors, The legacy of islam, Oxford University Press, London (1952), pp. 314–315.
- ↑ Cyril Elgood (1951). A Medical History of Persia and the Eastern Caliphate. London: Cambridge University Press. doi:10.1017/CBO9780511710766. ISBN 9780511710766.
- ↑ Mohammadali M. Shoja, R. Shane Tubbs (2007). «The history of anatomy in Persia». Journal of Anatomy. 210 (4): 359–378. doi:10.1111/j.1469-7580.2007.00711.x. PMC 2100290. PMID 17428200.
- ↑ A. Gorji et al. History of epilepsy in Medieval Iranian medicine. Neurosci-Biobehav-Rev. 2001 Jul; 25(5): 455-61
- ↑ Hormoz Ebrahimnejad. Religion and Medicine in Iran: From Relationship to Dissociation. Hist. Sci., xl (2002)
- ↑ The Medical Science in Avesta
- ↑ Printed since in two Vols., 1874 and 1910.
- ↑ Medicine throughout Antiquity. Benjamin Lee Gordon. 1949. p. 296, 306.
- ↑ Medicine throughout Antiquity. Benjamin Lee Gordon. 1949. p. 296, 304.
- ↑ C. Elgood, A medical history of Persia, Cambridge Univ. Press. p. 173.
- ↑ M.Najmabadi, History Of Medicine in Persian, p. 233.
- ↑ R. Majdari, Medical License And Profession In Ancient Iran, Borzouyeh, September 95, p. 42.
- ↑ Birouni, Aussar el Baghieh
- ↑ Mohammad-Hossein Azizi. History of Ancient Medicine in Iran. Arch Iranian Med 2007; 10 (4): 552–555.
- ↑ C. Elgood. In: A medical history of Persia and the eastern caliphate from the earliest times to the year 1932 AD 1932, Cambridge University Press, London (1951), p. V.
- ↑ C. Elgood. In: A medical history of Persia and the eastern caliphate from the earliest times to the year 1932 AD 1932, Cambridge University Press, London (1951), pp. 205–209.
- ↑ N.G. Siraisi. In: Avicenna in Renaissance Italy: the Canon and medical teaching in Italian universities after 1500, Princeton University Press, Princeton (1987), pp. 77–124.
- ↑ W. Osler. In: The evolution of modern science, Yale University Press, New Haven (1921), p. 243.
- ↑ Turner, Howard R. (1997), Science in Medieval Islam: An Illustrated Introduction, University of Texas Press, էջեր 136–8, ISBN 978-0-292-78149-8
- ↑ Sajjadi SM. First brain surgery in 4800 years ago in Iran. In: Iran News Agency [online]. Available atwww.irna.com. Accessed January 2, 1999.
- ↑ Gorji, A.; Khaleghi Ghadiri, M. (2002). «History of headache in medieval Persian medicine». The Lancet. Neurology. 1 (8): 510–515. doi:10.1016/s1474-4422(02)00226-0. PMID 12849336.
- ↑ A. Gorji et al. History of epilepsy in Medieval Iranian medicine. Neurosci-Biobehav-Rev. 2001 Jul; 25(5): 455-61
- ↑ Medicine throughout Antiquity. Benjamin Lee Gordon. 1949. p. 306.
- ↑ Edward Granville Browne, Islamic Medicine, Goodword Books, 2002, 81-87570-19-9 p. 79.