Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազի

Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազի (պարսկերեն՝ ابوبكر محمّد زکرياى رازى Abūbakr Mohammad-e Zakariyā-ye Rāzī, հայտնի է նաև լատինացված Rhazes (/ˈrɑːzz/)[5] կամ Rasis անունով, 865[1], Ռեյ, Աբասյան խալիֆայություն[2] - հոկտեմբերի 15, 925[3], Ռեյ, Աբասյան խալիֆայություն[2]), միջնադարյան պարսիկ[6][7][8] հանրագիտակ գիտնական, բժիշկ, ալքիմիկոս, փիլիսոփա, կարևոր դեմք բժշկագիտության պատմության մեջ։ Գրել է նաև տրամաբանության, աստղագիտության, լեզվաբանության վերաբերյալ աշխատություններ[9]։

Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազի
Portrait of Rhazes (al-Razi) (AD 865 - 925) Wellcome L0005053 (cropped).jpg
Ծնվել է865[1]
Ռեյ, Աբասյան խալիֆայություն[2]
Մահացել էհոկտեմբերի 15, 925[3]
Ռեյ, Աբասյան խալիֆայություն[2]
ՔաղաքացիությունBlack flag.svg Աբասյան խալիֆայություն
Ազգությունպարսիկ
Դավանանքմուսուլման
Մասնագիտությունմաթեմատիկոս, քիմիկոս, փիլիսոփա, գյուտարար և բժիշկ
Գործունեության ոլորտբժշկություն
Տիրապետում է լեզուներինպարսկերեն և արաբերեն[4]
Muhammad ibn Zakariya al-Razi Վիքիպահեստում

Լինելով հանրագիտակ մտածող՝ Ռազին հիմնարար ու մշտամնա ներդրումներ է կատարել տարբեր բնագավառներում և հատկապես բժշկության ասպարեզում, որտեղ իր դիտարկումների շնորհիվ արժեքավոր գյուտեր է կատարել[10]։ Փորձարարական բժշկության ջատագով լինելով՝ դարձել է հաջողակ բժիշկ, ղեկավարել Բաղդադի, Ռեյի հիվանդանոցները[11][12]։ Հեղինակել է երկու հարյուրից ավելի աշխատություն։ Իր հարուստ փորձը սիրով հաղորդել է սաներին։ Սրտացավորեն խնամել է հիվանդներին՝ անկախ նրանից՝ հարո՝ւստ են, թե՝ աղքատ[13]։

Բրիտանական հանրագիտարանի (Encyclopædia Britannica, 1911) համաձայն՝ նա եղել է առաջիններից մեկը, ով կիրառել է հումորալ տեսությունը՝ վարակիչ հիվանդությունները մեկը մյուսից զանազանելու նպատակով։ Նաև՝ առաջիններից մեկն է աշխատություն գրել ջրծաղկի ու կարմրւկի մասին՝ տալով դրանց կլինիկական բնութագրերը[14]։ Բացի այդ՝ հայտնաբերել է մի շարք միացություններ ու քիմիական նյութեր, դրանց թվում՝ էթիլ սպիրտը, ծծմբական թթուն[15][16]։

Ռազիի բժշկագիտական աշխատությունները թարգմանությունների միջոցով տարածվել են միջնադարյան Եվրոպայում, զգալի ազդեցություն գործել պրակտիկ բժշկության ու բժշկագիտական կրթության վրա Արևմուտքի այն երկրներում, որտեղ լատիներենը գիտության ու կրթության լեզու էր[11]։ Նրա Al-Mansuri, «Վիրաբուժության մասին» «Ընդհանուր գիրք բուժման մասին» աշխատությունների առանձին հատորներ արևմտյան համալսարանների բժշկագիտական ծրագրերի բաղկացուցիչ մասն են դարձել[11]։ Բրիտանացի անվանի իրանագետ Էդվարդ Բրաունը Ռազիին համարում է «մուսուլման բժիշկներից թերևս մեծագույնն ու առավել ինքնատիպը, ով նաև առավել բեղուն հեղինակներից էր»[17]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա համարվում է «մանկաբուժության հայր»[18][19] և մանկաբարձության, ակնաբուժության նախակարապետներից մեկը[20]։ Մասնավորապես՝ նա առաջինն է բացահայտել աչքի բիբի ռեակցիան լույսին[19]։

ՀիշատակըԽմբագրել

 
Ռազիի արձանը Միավորված ազգերի կազմակերպության՝ Վիեննայու գտնվող գրասենյակի բակում՝ Գիտնականների տաղավարում
 
Ռազիի ,,Գիրք բժշկության,, աշխատության տիտղոսաթերթը

Իրանում Քարաջ քաղաքի վակցինների ու շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը և Քերմանշահ քաղաքի համալսարանը կոչվել են Ռազիի անվամբ։ Այդ երկրում ամեն տարի օգոստոսի 27-ին նշվում է «Ռազիի օրը»՝ որպես դեղագործության օր[21]։

2009 թվականի հունիսին Իրանը Միավորված ազգերի կազմակերպության՝ Վիեննայի գրասենյակին նվիրել է «Գիտնականների տաղավար» («Չարթագի»), որը ներկայումս տեղադրված է Վիեննայի միջազգային կենտրոնի կենտրոնական հուշահրապարակում[22]։ Տաղավարում տեղ են գտել Ռազիի, Ավիցեննայի, Աբու Ռայհան ալ-Բիրունիի և Օմար Խայամի արձանները[23][24]։

Ամերիկացի անվանի քիմիկոս և գիտության պատմաբան Ջորջ Սթարտոնը Ռազիին համարում է «իսլամի և միջնադարի մեծագույն բժիշկը»[25]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուլետենի (The Bulletin of the World Health Organization) 1970 թվականի մայիսյան համարում շեշտված է, որ «ջրծաղկի ու կարմրուկի մասին Ռազիի աշխատություններն ի ցույց են դնում նրա առաջամարտիկ լինելը, ինքնատիպությունը, ճշգրտությունը, և ընդհանրապես՝ վարակիչ հիվանդությունների մասին նրա մատյանները այդ թեմայով գրված առաջին գիտական գործերն են»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118864173 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  3. 3,0 3,1 3,2 Freebase — 2007.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. "Rhazes". American Heritage Dictionary.
  6. Hitti Philip K. (1977)։ History of the Arabs from the earliest times to the present (10th ed.)։ London: Macmillan։ էջ 365։ ISBN 978-0-333-09871-4։ «The most notable medical authors who followed the epoch of the great translators were Persian in nationality but Arab in language: 'Ali al-Tabari, al-Razi, 'Ali ibn-al-'Abbas al-Majusi and ibn-Sina.» 
  7. Robinson, Victor (1944), The story of medicine, New York: New Home Library 
  8. Porter, Dorothy (2005), Health, civilization, and the state: a history of public health from ancient to modern times, New York: Routledge (հրատարակված 1999), p. 25, ISBN 978-0-415-20036-3 
  9. Majid Fakhry, A History of Islamic Philosophy: Third Edition, Columbia University Press (2004), p. 98
  10. Hakeem Abdul Hameed, Exchanges between India and Central Asia in the field of Medicine
  11. 11,0 11,1 11,2 Iskandar Albert (2006)։ «Al-Rāzī»։ Encyclopaedia of the history of science, technology, and medicine in non-western cultures (2nd ed.)։ Springer։ էջեր 155–156 
  12. Influence of Islam on World Civilization" by Prof. Z. Ahmed, p. 127.
  13. Rāzī, Abū Bakr Muḥammad ibn Zakarīyā, Fuat Sezgin, Māzin ʻAmāwī, Carl Ehrig-Eggert, and E. Neubauer. Muḥammad ibn Zakarīyāʼ ar-Rāzī (d. 313/925): texts and studies. Frankfurt am Main: Institute for the History of Arabic-Islamic Science at the Johann Wolfgang Goethe University, 1999.
  14. "Handbook to Life in the Medieval World, 3-Volume Set", by Madeleine Pelner Cosman, Linda Gale Jones, page = 52, 9781438109077, publisher = Infobase Publishing
  15. Modanlou H. D. (2008)։ «A tribute to Zakariya Razi (865 - 925 AD), an Iranian pioneer scholar.»։ Archives of Iranian Medicine (PubMed) 11 (6): 673–7։ PMID 18976043 
  16. «Distillation – from Bronze Age till today» 
  17. Browne (2001, էջ. 44)
  18. Tschanz David W., PhD (2003)։ «Arab(?) Roots of European Medicine»։ Heart Views 4 (2) 
  19. 19,0 19,1 Elgood Cyril (2010)։ A Medical History of Persia and The Eastern Caliphate (1st ed.)։ London: Cambridge։ էջեր 202–203։ ISBN 978-1-108-01588-2։ «By writing a monograph on 'Diseases in Children' he may also be looked upon as the father of paediatrics.» 
  20. «Ar-Razi (Rhazes), 864-930 C.E.»։ www.unhas.ac.id։ Վերցված է 2020-02-27։ «Ar-Razi was a pioneer in many areas of medicine and treatment and the health sciences in general. In particular, he was a pioneer in the fields of pediatrics, obstetrics and ophthalmology.» 
  21. qhu.ac.ir(չաշխատող հղում), Razi commemoration day
  22. UNIS։ «Monument to Be Inaugurated at the Vienna International Centre, 'Scholars Pavilion' donated to International Organizations in Vienna by Iran» 
  23. «Permanent mission of the Islamic Republic of Iran to the United Nations office - Vienna»։ Արխիվացված է օրիգինալից 14 September 2019-ին։ Վերցված է 6 January 2015 
  24. Hosseini Mir Masood։ «Negareh: Persian Scholars Pavilion at United Nations Vienna, Austria» 
  25. George Sarton, Introduction to the History of Science (1927–48), 1.609


ԳրականությունԽմբագրել

 
Ռազիի ,,Գիրք բժշկության,, աշխատության լատիներեն թարգմանության առաջին հրատարակություններից /թարգմանիչ և ծաղկող՝ Ժերար դը Կրեմոն, 13-րդ դարի երկրորդ կես/
  • Arberry A.J. (1950)։ The Spiritual Physick of Rhazes։ The Wisdom of the East Series 
  • See C. Brockelmann for the manuscript of Razi's extant books in general, see Brockelmann, Geschichte der arabischen Litteratur, I, pp. 268–71 (second edition), Suppl., Vol. I, pp. 418–21.
  • Paul Kraus, Abi Bakr Mohammadi Filii Zachariae Raghensis: Opera Philosophica, fragmentaque quae superssunt. Pars Prior. Cairo 1939
  • Abdul Latif Muhammad al-Abd (1978)։ Al-ṭibb al-rūḥānī li Abū Bakr al-Rāzī։ Cairo: Maktabat al-Nahḍa al-Miṣriyya 
  • Charles E. Butterworth, "The Book of the Philosophic Life". Interpretation: A Journal of Political Philosophy.
  • Ibn Al-Nadim, Fihrist, (ed. Flugel), pp. 299 et sqq.
  • Said Al-Andalusi, Tabaqat al-Umam, p. 33
  • Ibn Juljul, Tabaqat al-Atibba w-al-Hukama, (ed. Fu'ad Sayyid), Cairo, 1355/1936, pp. 77–78
  • J. Ruska, Al-Biruni als Quelle fur das Leben und die Schriften al-Razi's, Isis, Vol. V, 1924, pp. 26–50.
  • Al-Biruni, Epitre de Beruni, contenant le repertoire des ouvres de Muhammad ibn Zakariya ar-Razi, publiee par P. Kraus, Paris, 1936
  • Al-Baihaqi, Tatimmah Siwan al-Hikma, (ed. M. Ghafi), Lahore, 1351/1932
  • Al-Qifti,Tarikh al-Hukama, (ed. Lippert), pp. 27–177
  • Ibn Abi Usaibi'ah,Uyun al-Anba fi Tabaqat al-Atibba, Vol. I, pp. 309–21
  • Abu Al-Faraj ibn al-'Ibri (Bar-Hebraeus),Mukhtasar Tarikh al-Duwal, (ed. A. Salhani), p. 291
  • Ibn Khallikan, Wafayat al-A'yan, (ed. Muhyi al-Din 'Abd al-Hamid), Cairo, 1948, No. 678, pp. 244–47
  • Al-Safadi, Nakt al-Himyan, pp. 249–50
  • Ibn al-'Imad, Shadharat al-Dhahab, Vol. II, p. 263
  • Al-'Umari, Masalik al-Absar, Vol. V, Part 2, ff. 301-03 (photostat copy in Dar al-Kutub al-Misriyyah).
  • G. S. A. Ranking, The Life and Works of Rhazes, in Proceedings of the Seventeenth International Congress of Medicine, London, 1913, pp. 237–68.
  • Al-Razi als Bahnbrecher einer neuer Chemie, Deutsche Literaturzeitung, 1923, pp. 118–24.
  • Die Alchemie al-Razi's der Islam, Vol. XXII, pp. 283–319.
  • Uber den gegenwartigen Stand der Razi-Forschung, Archivio di stori della scienza, 1924, Vol. V, pp. 335–47
  • H. H. Shader, ZDMG, 79, pp. 228–35 (see translation into Arabic by Abdurrahman Badawi in al-Insan al-Kamil, Islamica, Vol. XI, Cairo, 1950, pp. 37–44).
  • E. O. von Lippmann, Entstehung und Ausbreitung der Alchemie, Vol. II, p. 181.
  • S. Pines, Die Atomenlehre ar-Razi's in Beitrage zur islamischen Atomenlehre, Berlin, 1936, pp. 34–93.
  • Dr. Mahmud al-Najmabadi, Shah Hal Muhammad ibn Zakariya, (1318/1900)
  • Gamil Bek, Uqud al-Jauliar, Vol. I, pp. 118–27.
  • Izmirli Haqqi, Ilahiyat, Fak. Macm., Vol. I, p. 151; Vol. II, p. 36, Vol. III, pp. 177 et seq.
  • Abdurrahman Badawi, Min Tarlkh al-Ilhad fi al-Islam Islamica, Vol. II, Cairo, 1945, pp. 198–228.
  • Hirschberg,Geschichte der Augenheilkunde, p. 101.
  • E. G.Browne, Arabian Medicine, Cambridge, 1921, pp. 44–53.
  • M. Meyerhof, Legacy of Islam, pp. 323 et seq.
  • F. Wüstenfeld, Geschichte der Arabischen Arzte und Naturforscher, ftn. 98.
  • L. Leelerc, Histoire de la medicine arabe, Paris, 1876, Vol. I, pp. 337–54.
  • H. P. J. Renaud, A propos du millenaire de Razes, in bulletin de la Societe Irancaise d'Histoire de la medicine, Mars-avril, 1931, pp. 203 et seq.
  • A. Eisen, Kimiya al-Razi, RAAD, DIB, 62/4.
  • Aldo Mieli, La science arabe, Leiden, 1938, pp. 8, 16.
  • Hossein Nasr, Science and Civilization in Islam, see. Razes: The Secret of Secrets, p. 273, also pp. 197–200, and Anawati: L'Alchemie arabe in Rased.
  • Browne Edward Granville (2001)։ Islamic Medicine։ Goodword Books Pvt. Ltd.։ ISBN 978-81-87570-19-6 
  • M. M. Sharif, A History of Muslim Philosophy
  • Walker, P. "The Political Implications of al-Razi's Philosophy", in C. Butterworth (ed.) The Political Aspects of Islamic Philosophy, Cambridge, MA: Harvard University Press, 61–94. (1992)
  • Motazed, K. Mohammad Zakaria Razi
  • Oliver Kahl (31 March 2015)։ The Sanskrit, Syriac and Persian Sources in the Comprehensive Book of Rhazes։ BRILL։ ISBN 978-90-04-29024-2 
  • Denyse Rockey and Penelope Johnstone, "Medieval Arabic views on speech disorders: Al-Razi (c. 865–925)", in: Journal of Communication Disorders, 12(3):229-43, June 1979.
  • Richter-Bernburg Lutz։ «AL-ḤĀWI»։ Encyclopaedia Iranica 1։ ISBN 978-0-933273-54-2 
  • Encyclopaedie des Islams, s. v. (by Ruska).
  • Фигуровский Н. А. Очерк общей истории химии. От древнейших времён до начала XIX века. — М.: Наука, 1969. — 455 с.
  • Всеобщая история химии. Возникновение и развитие химии с древнейших времён до XVII века. — М.: Наука, 1980. — 399 с.
  • Рази / Бертельс А. Е., Петров Б. Д. // Проба — Ременсы. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 21).
  • «Разес»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են