Հին Կերկիրա
Կերկիրա քաղաքի պատմական կենտրոն կամ Հին Կերկիրա (հուն․՝ Παλαιά Πόλη της Κέρκυρας), Հոնիական ծովում գտնվող Կերկիրա (իտալական իրականության մեջ հայտնի է որպես Կորֆու) կղզու համանուն մայրաքաղաքի պատմական կենտրոնը, որը 2007 թվականից ի վեր ներառված է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես մշակութային ժառանգություն[1]։
Հին Կերկիրա | |
Παλαιά Πόλη της Κέρκυρας* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Կերկիրայի հին ամրոցը՝ քաղաքի պատմական կենտրոնի համայնապատկերին | |
Երկիր | Հունաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2007 (27-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Կերկիրայի հին քաղաքը կազմված է վենետիկյան ժամանակաշրջանի քարակերտ շինություններից, որոնք կառուցվել են Վենետիկի հանրապետության տիրապետության տարիներին։ Արդյունքում՝ միջնադարյան քաղաքը վերակառուցվել է իտալական ճարտարապետության ազդեցության տակ՝ վերցնելով վերջինիս առանձնահատկություններն ու յուրահատկությունը։ Հին քաղաքի բնորոշիչներն են փոքրիկ և նեղ կողային փողոցները, կամարակերտ շենքերը և բազմաթիվ կամուրջները, որոնք հիշեցնում են Վենետիկ քաղաքը։ Պատմական կենտրոնի անբաժանելի մասն են կազմում նաև քաղաքի թվով երեսունյոթ ուղղափառ եկեղեցիները, որոնց թագն ու պսակն է համարվում Պանայա Սպիլիոտիս մայր տաճարը։
Կերկիրա քաղաքի պատմական կենտրոնի մասն են կազմում հետևյալ կառույցներն ու շինությունները՝
- Կերկիրայի հին ամրոցը վենետիկյան ժամանակաշրջանի պաշտպանական շինություն է, որը կառուցվել է ավերակի վերածված բյուզանդական ամրության տեղում։ Բազմիցս գրավվել է օսմանյան թուրքերի կողմից, որի արդյունքում էլ վնասվել է։ Վերակառուցվել է Հունաստանի անկախացումից հետո։
- Կերկիրայի թագավորական պալատը կառուցվել է 1819 թավականին։ Գտնվում է քաղաքի հին ամրոցի շրջակայքում և կառուցված է նեոդասական ճարտարապետական ոճով։
- Սուրբ Սպիրիդոնի եկեղեցին Կերկիրայի հնագույն եկեղեցիներից է, որը ծառայում է հույն ուղղափառ եկեղեցու հավատացյալների համար։ Համարվում է քաղաքի ամենահին վանքերից մեկը, որը կառուցվել է 1580-ական թվականներին՝ Բյուզանդական կայսրության գոյության օրոք։
- Սպիլիասի հրապարակը Հին Կերկիրայի գլխավոր պողոտաներից է, որը տեղակայված է հին քաղաքի կենտրոնական հատվածում և ընդգրկում է նշանավոր բազմաթիվ պատմական շինություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենտրոն, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն. «Կերկիրա քաղաքի պատմական կենտրոն». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին Կերկիրա կատեգորիայում։ |