Հիերոնիմուս Ուելենս դե Կոկ

Հիերոնիմուս Ուելենս դե Կոկ (հոլ.՝ Hieronymus Wellens de Cock , 1518[1][2] կամ մոտ 1518[3][2], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3] - հոկտեմբերի 20, 1570 կամ հոկտեմբերի 3, 1570[3], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]), ֆլամանդացի նկարիչ, փորագրող, XVI դարի երկրորդ կեսի Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն փորագրությունների ստեղծող։

Հիերոնիմուս Ուելենս դե Կոկ
Դիմանկար
Ծնվել է1518[1][2] կամ մոտ 1518[3][2]
ԾննդավայրԱնտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]
Մահացել էհոկտեմբերի 20, 1570 կամ հոկտեմբերի 3, 1570[3]
Մահվան վայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ, հրատարակիչ, տպագրիչ, փորագրիչ, printseller, քարտեզագիր, copper engraver, օֆորտանկարիչ, print publisher և վիզուալ արտիստ
ԱմուսինVolcxken Diericx?[3]
Ծնողներհայր՝ Jan Wellens de Cock?[3]
ԱնդամությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
 Hieronymus Cock Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Կոկի փորագրությունն ըստ Անդրեա դել Սարտոյի նկարի (մոտ 1560)

Հիերոնիմուսը ծնվել է Անտվերպենում 1518 թվականին՝ հայտնի նկարիչ Յան Ուելենս դե Կոկի ընտանիքում։ Նրա եղբայր Մաթիսը ևս նկարիչ է եղել[4]։

Կոկը 1545 թվականից Անտվերպենի Սուրբ Ղուկասի Գիլդիայի անդամ է եղել։ 1546-1548 թվականներին այցելել է Իտալիա և Հռոմ։ Անտվերպեն վերադառնալուց հետո նա հիմնել է իր «Չորս քամու վրա» հրատարակչությունը։ Նա իր առաջին հրատարակումը թողարկել է 1548 թվականին։

Կոկի ձեռնարկությունը կարևոր դեր է խաղացել Հյուսիսային Եվրոպայում՝ իտալական Վերածննդի գաղափարների տարածման գործում։ Կոկը հրատարակել է Ջորջիո Գիզիի, Դիրք Վոլկերցեն Կորնգերտի և Կոռնելիս Քորթիի փորագրությունները, որոնք կատարվել են իտալացի այնպիսի նկարիչների աշխատանքների հիման վրա, ինչպիսիք են Ռաֆայելը, Պրիմատիչիոն և Անդրեա դել Սարտոն։ Վինչենցո Սկամոցին Իտալիայում պատճենել է Կոկի բազմաթիվ փորագրությունների օրինակներ։

Կոկը հրատարակել է նաև փորագրություններ ֆլամանդացի նկարիչների, այդ թվում՝ Ֆլորիսի, Բրեյգելի, Հեյմսկերկի և Բոսխի նկարների հիման վրա։ Բրեյգելի շատ աշխատանքներ իրականացվել է Կոկի կողմից։

Կոկը համագործակցել է նաև իսպանացի քարտեզագիր Դիեգո Գուտիերեսի հետ, 1562 թվականին հրատարակել է վերջինիս պատրաստած Ամերիկայի քարտեզը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.museabrugge.be/collection/work/id/0000_GRO4067_III
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 ECARTICO
  4. Hieronymus Cock(չաշխատող հղում) in the RKD(անգլ.)
  5. Diego Gutiérrez at the Library of Congress' website