Վինչենցո Սկամոցի
Վինչենցո Սկամոցի (իտալ.՝ Vincenzo Scamozzi, սեպտեմբերի 2, 1548[1], Վինչենցա, Վենետո, Իտալիա[2] - օգոստոսի 7, 1616[3][4][5][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), իտալական Վերածննդի վերջին նշանավոր ճարտարապետ, Պալադիոյի ամենատաղանդավոր ուսանողներից մեկը, որը մտավ ճարտարապետության պատմության մեջ որպես «դասականության հայր»[6]։ Ծնունդով եղել է Վիչենցայից։
Վինչենցո Սկամոցի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1548[1] |
Ծննդավայր | Վինչենցա, Վենետո, Իտալիա[2] |
Մահացել է | օգոստոսի 7, 1616[3][4][5][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Երկեր | San Gaetano Church? |
Մասնագիտություն | ճարտարապետ, պատմաբան և քաղաքաշինարար |
Ծնողներ | հայր՝ Giovanni Domenico Scamozzi? |
![]() |

Կենսագրություն
խմբագրելՆրա առաջին ուսուցիչը հայրն էր՝ խոշոր կապալառու, որը գտնվում էր իտալացի ճարտարապետ Սերլիոյի ազդեցության տակ։ 1579-1580 թվականներին Հռոմ այցելելուց հետո, Սկամոցին հաստատվել է Վենետիկում՝ ավարտին հասցնելով Պալադիոյի կողմից իր հայրենի քաղաքում սկսած շենքերը, այդ թվում՝ Թեատրո Օլիմպիկոն և Վիլա Կապրան։ Զարգացրել է Պալլադիոի ավանդույթը՝ Պադովայի մերձակայքում գտնվող Վիլլա Մոլինի և Սաբբիոնում գտնվող Գոնսագա թատրոնի կառուցմամբ։
Սկամոցին առաջիններից մեկն էր, որ օգտագործում էր ամրոցների բաստիոնային համակարգը՝ Իտալական Ալպերի ստորոտում Պալմանովա ամրոցի կառուցման ընթացքում։ 1600 թվականին նա մեկնել է Ֆրանսիա, նրա հյուսիսային ճարտարապետության էսքիզների ալբոմը լույս է տեսել միայն 1960 թվականին։ Իտալիայից դուրս նա մասնակցել է Զալցբուրգի տաճարի նախագծմանը։
Սկամոցիի գլխավոր աշխատությունը՝ «Համընդհանուր ճարտարապետության գաղափարը», լույս է տեսել նրա մահվանից մեկ տարի առաջ։ Այդ աշխատությունում ճարտարապետը պաշտպանում էր ճարտարապետական միասնական լեզու մշակելու անհրաժեշտությունը` հիմնված անտիկ ժամանակաշրջանի նվաճումների զարգացման վրա։ Պալլադիո-Սկամոցիի գաղափարների ազդեցության ներքո էր գտնվում այդ տարիներին Իտալիա այցելած անգլիացի Ինիգո Ջոնսը, որի շնորհիվ պալլադիզմը երկար ժամանակ անգլիական ճարտարապետության գերիշխող դիրքերում էր։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118794817 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Vincenzo Scamozzi (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Structurae — Ratingen: 1998.
- ↑ The New Encyclopaedia Britannica: Micropaedia - Google Книги
Արտաքին հղումներ
խմբագրել- Bibliography of the Idea: http://architectura.cesr.univ-tours.fr/Traite/Auteur/Scamozzi.asp?param=en Արխիվացված 2013-10-07 Wayback Machine
- Charles Davis, Architecture and Light: Vincenzo Scamozzi’s Statuary Installation in the Chiesetta of the Palazzo Ducale in Venice in Annali di architettura n° 14, Vicenza 2002
- Branko Mitrovic´ and Vittoria Senes, Vincenzo Scamozzi’s Annotations to Daniele Barbaro’s Commentary on Vitruvius’ De Architectura in Annali di architettura n° 14, Vicenza 2002
- Konrad Ottenheym, A Bird’s-Eye View of the Dissemination of Scamozzi’s Treatise in Northern Europe in Annali di architettura, n° 18–19, 2007
- Guido Beltramini, The Fortunes and Misfortunes of Scamozzi’s Idea della Architettura Universale in Palladian Territory in Annali di architettura, n° 18–19, 2007
- Howard Burns, Inigo Jones and Vincenzo Scamozzi in Annali di architettura, n° 18–19, 2007
- Giles Worsley, Scamozzi’s Influence on English Seventeenth-Century Architecture in Annali di architettura, n° 18–19, 2007
- Uvres d'architecture de Vincent Scamozzi, architecte de la République de Venise, 1764
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Սկամոցի» հոդվածին։ |