Հեքիաթը պատմվում է (ռուս.՝ Сказка сказывается), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1970 թվականին, ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից, Կոշչեյի, Իվանուշկայի և Գեղեցկուհի Վասիլիսայի մասին ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվներով։

Հեքիաթը պատմվում է
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՍցենարիստԲորիս Լարին
ՀնչյունավորումՆինա Գուլյաևա, Կլարա Ռումյանովա, Վլադիմիր Տրոշին, Անատոլի Պապանով և Գեորգի Միլյար
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1970

Սյուժե

խմբագրել

Կոշչեյն առևանգում է Գեղեցկուհի Վասիլիսային և թաքցնում է իր դղյակում։ Արքայազնը պետք է ազատի նրան գերությունից, բայց չի ցանկանում իր արքայական ձեռքերը կեղտոտել։ Նա ուներ հավատարիմ ծառա` Իվանուշկան, որը իր վրա է վերցնում բոլոր դժվարությունները։ Իսկ Իվանը պետք է լավ աշխատի. և՛ թուր-կեծակին գտնի, և ջրային ոգու հետ պայմանավորվի և կենդանի մազը մեռածի հետ փորձարկի։

Հեղինակներ

խմբագրել

Վիդեոթողարկում

խմբագրել

Ռուսաստանում 1990-ական թվականների կեսերին Studio PRO Video ստուդիայի կողմից մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով, 1990-ական թվականների կեսերին թողարկվել է VHS ձևաչափով` «Սոյուզ Վիդեո» ստուդիայում։ 2003 թվականից DVD ձևաչափով թողարկվել է «Սոյուզ Վիդեո» ստուդիայում։

Քննադատների ակնարկներ

խմբագրել
  Աքսենչուկի աշխատանքներում կարող եք առանձնացնել ժանրային երեք «լարեր»։ Առաջինը և գլխավորն այն է, որ նա մնում է մուլտիպլիկացիայի պատմության մեջ և հանդիսատեսի հիշողությունում և իհարկե հեքիաթներում։ Ընդ որում շատ տարբեր ոճերում, դասական, ժամանակակից և «արդիական». «Տղան Նեապոլից», «Արագիլը», «Քեռի Ստյոպան ոստիկան է», «Ջրահարսը», «Հեքիաթը պատմվում է», «Երիտասարդացնող խնձորները», «Թե ինչպես էին սնկերը պատերազմում ոլոռների դեմ», «Մոխրտիկը», «Մորոզ Իվանովիչը», «Վիշտը դժբախտություն չէ»։
- Գեորգի Բորոդին, «Իվան Աքսենչյուկի 90-ամյակին»[1]
 

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել