Եվգենի Բոտյարով (ռուս.՝ Евге́ний Миха́йлович Ботяро́в, օգոստոսի 3, 1935(1935-08-03) կամ 1935[1], Սոբինսկի շրջան, Վլադիմիրի մարզ - մայիսի 14, 2010(2010-05-14)[2] կամ 2010[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ռուս կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1995 թվական)[3] (1995 թվական), պրոֆեսոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ (ՌՖ) (1963 թվական), ՌՖ կինոմատոգրաֆիստների միության անդամ (2000 թվական)։

Եվգենի Բոտյարով
Ծնվել էօգոստոսի 3, 1935(1935-08-03) կամ 1935[1]
ԾննդավայրՍոբինսկի շրջան, Վլադիմիրի մարզ
Մահացել էմայիսի 14, 2010(2010-05-14)[2] կամ 2010[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Եվգենի Բոտյարովը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 3–ին, Վլադիմիրի մարզի Սոբինսկի շրջանի Կուզմինո գյուղում։

1956 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի երաժշտական ուսումնարանը։

1961 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերավատորիան, իսկ 1964 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ Ասպերանտուրան ավարտելուց հետո աշխատել է Գնեսնիխի անվան Երաժշտա–մանկավարժական համալսարանի երաժշտական տեսության ամբիոնում։ 1966 թվականից աշխատել է Մոսկվայի կոսերվատորիայի գործիքավորման և պարտիտուրայի ընթերցանության ամբիոնում, 1997 թվականից եղել է ամբիոնի վարիչ։

1966-2010 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի դասավանդող, եղել է գործիքավորման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։

1970-1980-ականներին եղել է «Խորհրդային կոմպոզիտոր» հրատարակչության խմբագրության խորհրդի անդամ։

1995 թվականից եղել է երեխաների և պատանիների երաժշտագեղագիտական դաստիարակության` Ռուսաստանի կոմպոզիտորների միության հանձնաժողովի անդամ։ Մասնակից է եղել տարբեր երաժշտական փառատոնների Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում, այդ թվում նաև` «Մոսկովյան աշուն», «Ռուսաստանի կոմպոզիտորները` երեխաներին»։ 2003 թվականին եղել է «Զնգուն ձայներ» և «Երաժշտություն, իմ հոգին» մանկական երաժշտական փառատոններ ժյուրիի նախագահ[4]։

Տարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործությունների և ուսումնա–մեթոդիկական աշխատանքների հեղինակ է եղել։ Ստեղծագործությունների մեծամասնությունը հասցեագրվում է երիտասարդ երաժիշտների։

Գրել է «Հրաշքին սպասելիս», «Ոսկե սանդղամուտքում նստած էին․․․», «Անուն», «Վանկա–արթնացի» ֆիլմերի, «Բելառուսի ազատագրումը», «Կարպատից Բալկան և Վիենա» («Անհայտ մարտիկը» կինոէպոպեայից) վավերագրական ֆիլմերի, նաև «Հեքիաթը պատմվում է», «Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ», «Պոնին վազում է շրջանով», «Գեղեցկուհի Վասիլիսա (մուլտֆիլմ)», «Արևը` թելից կախ» մուլտֆիլմերի երաժշտությունները։ Գրել է երաժշտություն ռադիո և հեռուստաներկայացումների համար։

Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2003 թվական)[5] և Պատվո շքանշանով (2007 թվական)[6]։

Մահացել է 2010 թվականի մայիսի 14–ին, Մոսկվայում։

Երաժշտություն կինոֆիլմերի համար

խմբագրել
  • 1969 թվական՝ Դաշտը, որտեղ մահացել է Վորոնինը
  • 1971 թվական՝ Գրեշնևյան ամառը
  • 1975 թվական՝ Հրաշքի սպասելիս
  • 1978 թվական՝ Հայրենական մեծ պատերազմ (վավերագրական ֆիլմ)
  • 1986 թվական՝ Ոսկե սանդաղմուտքում նստած էին
  • 1989 թվական՝ Անուն
  • 1990 թվական՝ Վանկա-վստանկան

Երաժշտությունը մուլտֆիլմերում

խմբագրել
  • 1970 թվական՝ Հեքիաթը պատմվում է
  • 1971 թվական՝ Կրակե տարիքի երգը
  • 1971 թվական՝ Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ
  • 1972 թվական՝ Լռակյաց գերմանամուկը
  • 1973 թվական՝ Տերեփուկը
  • 1974 թվական՝ Պոնին վազում է շրջանով
  • 1974 թվական՝ Կարուսելային առյուծը
  • 1974 թվական՝ Փրերն ու ցողունը
  • 1975 թվական՝ Կոմարով (մուլտֆիլմ)
  • 1975 թվական՝ Անսովոր ընկերը (մուլտֆիլմ)
  • 1975 թվական՝ Վաղը տատիկի ծննդյան օրն է
  • 1975 թվական՝ Ես հիշում եմ․․․
  • 1976 թվական՝ Ինչպե՞ս է պապիկ խանգարել մեծ հավասարակշռությունը
  • 1976 թվական՝ Չուրիդիլո
  • 1976 թվական՝ Հեքիաթ Այ Պո պապիկի մասին
  • 1977 թվական՝ Հաճելի չէ, չլսել
  • 1977 թվական՝ Մեկ ձին սպիտակ է
  • 1977 թվական՝ Գեղեցկուհի Վասիլիսա (մուլտֆիլմ)
  • 1977 թվական՝ Արևը դերձանում
  • 1978 թվական՝ Վագոնիկը
  • 1978 թվական՝ Անձրևը (մուլտֆիլմ)
  • 1979 թվական՝ Կախարդական մատանի (մուլտֆիլմ)
  • 1979 թվական՝ Տնային կրկեսը
  • 1979 թվական՝ Դեղին փղիկը
  • 1980 թվական՝ Լապտերը
  • 1981 թվական՝ Խոզուկը փշե մուշտակում
  • 1981 թվական՝ Վագրիկն արևածաղկի վրա
  • 1982 թվական՝ Պապիկի հեռադիտակը
  • 1983 թվական՝ Պարծենկոտ մկնիկը
  • 1983 թվական՝ Տատիկը մի այծ ուներ
  • 1984 թվական՝ Ինչպես է շնիկը սովորում լողալ
  • 1985 թվական՝ Շիկակարմիր կատուն
  • 1986 թվական՝ Հրեշտակապեետական պատմվածքները
  • 1986 թվական՝ Մկնիկը և կարմիր արևը
  • 1987 թվական՝ Սառեցված երգը
  • 1987 թվական՝ Պոմորական եղելութոյունը
  • 1987 թվական՝ Շնիկը և հին հողաթափերը
  • 1987 թվական՝ Սպիտակ խոտը
  • 1988 թվական՝ Ուրախություն և վիշտ Սպիտակ ծովի ափին
  • 1988 թվական՝ Մենք գնում ենք փնտրելու
  • 1989 թվական՝ Կոստրոմա (մուլտֆիլմ)
  • 1991 թվական՝ Պարոն Պրոնկան
  • 1992 թվական՝ Օյ, երեխաներ, թա–րա–րա
  • 1993 թվական՝ Վանյուշան և հսկան
  • 1993 թվական՝ Աշնանային հանդիպումը
  • 1993 թվական՝ Ուգոր գյուղի երևակայողները
  • 2003 թվական՝ Պինեժսկիյ Պուշկին

Գիտական աշխատանքներ

խմբագրել
  • Ботяров Е. М. Учебный курс инструментовки. Первая часть. Издательство: Издательский дом «Композитор», 2000[7] ISBN 5-85285-199-X
  • Ботяров Е. М. Учебный курс инструментовки. Вторая часть. Издательство: Издательский дом «Композитор», 2003[8] ISBN 5-85285-199-X

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Указ Президента Российской Федерации от 30.05.1995 г. № 551 О награждении государственными наградами Российской Федерации
  4. «Ботяров Евгений Михайлович» (ռուսերեն). land.lib33.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 30.01.2003 г. № 89 "О награждении государственными наградами Российской Федерации"
  6. Указ Президента Российской Федерации от 03.10.2007 г. № 1327 "О награждении государственными наградами Российской Федерации"
  7. Ботяров Е. М. Учебный курс инструментовки. Первая часть.
  8. Ботяров Е. М. Учебный курс инструментовки. Вторая часть часть.

Արտաքին հղումներ

խմբագրել