Հերման Էդվարդ Դեյլի անգլ.՝ Herman Edward Daly, հուլիսի 21, 1938(1938-07-21)[1], Հյուստոն - հոկտեմբերի 28, 2022(2022-10-28)[2][3], Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի էկոլոգիական տնտեսագետ ((անգլերեն)՝ Ecological economist), ջորջիզմ տնտեսագտական ուսմունքի ջատագով[6], Քոլեջ Փարքի Մերիլենդյան համալսարանի հասարակական քաղաքականության պրոֆեսոր։

Հերման Դեյլի
անգլ.՝ Herman Daly
Ծնվել էհուլիսի 21, 1938(1938-07-21)[1]
Հյուստոն
Մահացել էհոկտեմբերի 28, 2022(2022-10-28)[2][3] (84 տարեկան)
Ռիչմոնդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Մերիլենդի համալսարան
Գործունեության ոլորտԿանաչ տնտեսագիտություն, Հակաաճ և steady state economy?
ԱնդամակցությունՀռոմեական ակումբ[4]
Ալմա մատերՌայսի անվան համալսարան և Վանդտրբիլտի համալսարան (1967)
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ

Կենսագրություն Խմբագրել

1988-ից մինչև 1994 թվականը ներառյալ Հերման Դեյլին ղեկավար պաշտոն է զբաղեցրել Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի դեպարտամենտում[7], մասնակցել կայուն զարգացման բնագավառում այդ բանկի քաղաքականության ղեկավար սկզբունքների մշակման աշխատանքներին։ Միաժամանակ կապված է եղել Լատինական Ամերիկայում Համաշխարհային բանկի ծավալած բնապահպանական գրծունեության հետ։

Հերման Դեյլին հարյուրից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է։ Նրա անունը սերտորեն կապված է կայուն վիճակի տնտեսության տեսության հետ։ Նա ոչ շահավետ աճի գաղափարի հեղինակներից մեկն է։

Նախքան Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը Դեյլին պաշտոնավարել է Լուիզիանա նահանգի համալսարանում՝ որպես տնտեսագիտության պրոֆեսոր, եղել է էկոլոգիական տնտեսագիտությանը նվիրված ամսագրի՝ Ecological Economics[8] հիմնադիրներից և խմբագրական կազմի անդամներից մեկը, մասնակցել է էկոլոգիական տնտեսագիտության միջազգային ընկերության ստեղծման աշխատանքներին։

Վախճանվել է 2022 թվականի հոկտեմբերի 28-ին[9]։

Պարգևներ Խմբագրել

Հերման Դեյլին արժանացել է «Արժանավոր գոյության համար» մրցանակի[10], Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի սահմանած Հայնեկենի անվան մրցանակի (1996), Սոֆյայի մրցանակի (1999), ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում գործող գլոբալ զարգացման և շրջակա միջավայրի ինստիտուտի սահմանած՝ Լեոնտևի անվան մրցանակի։ Բացի այդ, 2008 թվականին «Տարվա մարդ» է հռչակվել Adbusters ամսագրի վարկածով։

Աշխատությունների ընտրանի Խմբագրել

Գրքեր Խմբագրել

  • Toward a Steady-State Economy (editor, 1973)
  • Steady-State Economics (1977)
  • На общее благо. Переориентация экономики к людям, окружающей среде и устойчивому будущему. Герман Дэйли и Джон Кобб, Beacon Press, Бостон, 1989. Перевод на русский язык (под редакцией А. Ю. Ретеюма и П. И. Сафонова), Российское отделение ISEE, Москва, 1994, 323 страницы.
  • Оценивая нашу Землю. Экономика, экология, этика. Под редакцией Германа Дэйли и Кеннета Таунсенда, The MIT Press, Кембридж, Массачусетс, 1993. Перевод на русский язык (под редакцией А. Ю. Ретеюма и П. И. Сафонова), Российское отделение ISEE, Москва, 1994, 268 страниц.
  • Beyond Growth (1996)
  • Ecological Economics and the Ecology of Economics (1999)
  • The Local Politics of Global Sustainability (2000, with Thomas Prugh and Robert Constanza)
  • Ecological Economics: Principles and Applications (2003, with Joshua Farley)

Հոդվածներ Խմբագրել

  • Daly, Herman E. The Perils of Free Trade(անգլ.) // Scientific American. — Springer Nature, 1993. — Т. 269. — № 5. — С. 24—29.
  • Daly, Herman E. On Wilfred Beckerman's Critique of Sustainable Development(անգլ.) // :en:Environmental Values|Environmental Values : journal. — 1995. — Т. 4. — С. 49—55.
  • Economics in a Full WorldArchived 2016-10-25 at the Wayback Machine., article in Scientific American (2005)
  • A Steady State Economy, Paper presented to the UK Sustainable Development Commission, April 24, 2008

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #130498440 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 https://www.faz.net/aktuell/wirtschaft/herman-daly-der-fundierteste-wachstumskritiker-ist-tot-18424568-p2.html
  3. 3,0 3,1 3,2 https://www.ethicalmarkets.com/herman-daly-the-most-informed-critic-of-growth-is-dead/
  4. https://www.clubofrome.org/member/herman-e-daly/
  5. http://ase.tufts.edu/gdae/about_us/leontief.html
  6. Daly Herman։ «Smart Talk: Herman Daly on what's beyond GNP Growth»։ Henry George School of Social Science։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին։ Վերցված է 24 October 2015։ «...I am really sort of a Georgist.» 
  7. Donella Meadows։ «A Farewell Address by the World Bank's Most Outrageous Economist»։ Academy for Systems Change։ Վերցված է 6 March 2021 
  8. «About»։ Ecological Economics։ ScienceDirect 
  9. Der fundierteste Wachstumskritiker ist tot
  10. Herman Daly (USA) Archived 2009-07-08 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ Խմբագրել