Հերհերի Սուրբ Սիոն անապատ

Հերհերի Սուրբ Սիոն անապատ, Հայաստանի Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք[2], երկու ձորերով եզերվող բլրակի գագաթին։ Հիմնադրվել է վաղ միջնադարում[3]։ Կազմված է երկու եկեղեցուց և մատուռից։

Հերհերի Սուրբ Սիոն անապատ
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀերհեր[1]
Հիմնական ամսաթվերը8-րդ դար
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Հովհաննես, Մատուռ, Տնտեսական շենքեր և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված8-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Surb Sion Monastery, Herher Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Եկեղեցին Հերհեր գետի կիրճից

Հերհերի Սուրբ Սիոն անապատը 8-14-րդ դարերում եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 14-րդ դարում անապատի համալիրը նորոգել է Մեթարը։ 1349 թվականին այստեղ Վահան գրիչը Ավետարան է ընդօրինակել։ Անապատի բակում և նրա շուրջը կան 8-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։

Ճարտարապետություն

խմբագրել

Սուրբ Սիոն անապատի հնագույն՝ Սուրբ Սիոն եկեղեցին կառուցված է կոպտատաշ ավազաքարից, ներսից սվաղված է և ունի միանավ, թաղածածկ, արևելյան և արևմտյան կողմերում կիսաշրջանաձև խորաններով հորինվածք, որը եզակի է հայկական ճարտարապետության մեջ։ Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, իսկ հարավից՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է Վահրամ Շահուռնեցի իշխանը 1283 թվականին։

Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին միանավ է, թաղածածկ, արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով, արևմտյան ճակատին ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակով[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «Ս. ՍԻՈՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (Հերհերի վանք)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  3. «Հերհերի Սուրբ Սիոն վանք». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  4. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 583 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն

խմբագրել
  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
  • Հովսեփյան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, մաս 2, Երուսաղեմ, 1944։
  • Եղիազարյան Հ., Հերհերի Ս. Սիոն և Ս. Գևորգ անապատները և դրանց վիմական արձանագրությունները, «Էջմիածին», 1974, դ 9։
  • Դիվան հայ վիմագրության, պր. 3, Երևան, 1967։