Հետևորդները
Հետևորդները (անգլ.՝ The Descendants)՝ ամերիկյան տրագիկոմեդիա է, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պեյնը 2011 թվականին: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին, Ռուսաստանում՝ 2012 թվականի հունվարի 26-ին: Ֆիլմը հիմնված է Կաուի Հարթ Հեմինգսի նույնանուն վեպի վրա [1]:
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | տրագիկոմեդիա |
Թվական | 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Պեին |
Պրոդյուսեր | Ջիմ Բուրկ, Ալեքսանդր Պեին, Ջիմ Տեիլոր |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Պեին,Նատ Ֆակսոն, Ջիմ Ռաշ |
Դերակատարներ | Ջորջ Քլունի,Շեյլին Վուդլի |
Օպերատոր | Ֆիդոն Պապամիխայիլ |
Երաժշտություն | Քրայգ Արմսթրոնգ |
Մոնտաժ | Քևին Թենթ |
Պատմվածքի վայր | Հավայի |
Նկարահանման վայր | Հավայի |
Կինոընկերություն | Fox Searchlight Pictures, Ad Hominem Enterprises, Dune Entertainment |
Տևողություն | 120 րոպե |
Բյուջե | 20 միլիոն $ |
IMDb | ID ID 1033575 |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
ՊատմությունԽմբագրել
Հավայացի իրավաբան ՄեԹ Քինգը և նրա բազմաթիվ հարազատները մեծ հողատարածք ունեն, որը ժառանգել են նախատատից: Օրենսդրական փոփոխություններից հետո նրանք որոշում են այն վաճառել ոմն պարոն Հոլիթցերին: Այս ընթացքում Քինգի կնոջ՝ Էլիզաբեթի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում: Նա ընկնում է կոմայի մեջ, և պետք է մահանա[2]:
Փաստաբանը միայնակ է մնում երկու դուստրերի ` հարբեցող Ալեքսանդրայի և անդաստիարակ Սկոտի հետ: Ալեքսանդրան պատմում է հորը, որ իր մայրը սիրեկան է ունեցել: Մեթին հաջողվում է պարզել, որ մրցակիցը՝ անշարժ գույքի գործակալ Բրայան Սպիրը գտնվում է մեկ այլ կղզու վրա: Քինգը դստրերի հետ ուղևորվում է որոնումների, ցանկանալով Սպիրին հնարավորություն տալ հրաժեշտ տալ Էլիզաբեթին[3]:
Մեթը տեղեկանում է իր բարեկամից, որ գործակալը պարոն Հոլիտցերի փեսան է և շահույթ պետք է ստանա Քինգի հողատարածքի վաճառման դեպքում: Փաստաբանը ծանոթանում է Սպիրի կնոջ՝ Ջուլիայի հետ և վերջապես նրա ամուսնու հետ: Նա խոստովանում է, որ սիրում է Ջուլիային, ոչ թե Էլիզաբեթին[4]:
Ընտանեկան խորհրդի ժամանակ մեծամասնությունը հավանություն է տալիս տարածքը Հոլիտցենին վաճառելու գաղափարին, բայց Մեթը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը: Նա ներկայացնում է իր վերաբերմունքն այդ տարածքի հանդեպ, որի հետ իր տոհմը կապված է բազմամյա կապերով:
Քինգի կինը մնում է հիվանդանոցում: Բրայան չի գալիս նրան տեսակցության, բայց նրա փոխարեն գալիս է Ջուլիան, ով արդեն տեղյակ է ամուսնու սիրավեպի մասին: Նա ներում է Էլիզաբեթին: Մեթը համբուրում է կնոջը, և շուտով նրա աճյունը թափում են օվկիանոսում:
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ջորջ Քլունի | Մեթ Քինգ |
Շեյլին Վուդլի | Ալեքս Քինգ |
Ջուդի Գրիր | Ջուլիա Սպիր |
Մետյու Լիլարդ | Բրաիան Սպիր |
Ամարա Միլեր | Սկոտի Քինգ |
Նիկ Կրաուզե | Սիդ |
Բո Բրիջես | Հյուի զարմիկը |
Ռոբերտ Ֆորստեր | Սկոտ Տորսոն |
Մերի Բորդսոնգ | Կաի Միտչել |
Ռոբ Հյուբել | Մարկ Միտչել |
Պատրիսիյա Հեստի | Էլիզաբեթ Քինգ |
ՍտեղծումԽմբագրել
Նկարահանումները սկսվել են 2010 թվականի մարտին, Հավայի նահանգում: Սաունդթրեքը ներառում է բացառապես հավայան երաժշտություն, որը կատարվում է այնպիսի երգիչների կողմից ինչպիսիք են Գեբի Պահինուի, Ռեյմոնդ Կեյն, Կիոլա Բիմեր, Սաննի Չիլինգվորտ, Ջեֆրի Պիտերսոն, Դեննիս Կամարկահի և Լենա Մաչադո:
ԱրձագանքԽմբագրել
Ֆիլմը շատ լավ ընդունվեց քննադատների կողմից: Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 89% վարկանիշ 234 արձագանքների հիման վրա:
Երեք ճանաչված քննադատներ ֆիլմին տվեցին առավելագույն միավորներ. Ռոջեր Էբերթ, Պիտեր Թրևերս Rolling Stone ամսագրից և Լեոնարդ Մալտին:
Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել
Ֆիլմը շատ լավ է ընդունվել աշխարհի կինոքննադատների մեծամասնության կողմից և արժանացել է բազմաթիվ կինոմրցանակների և պարգևների, այդ թվում 5 «Օսկար» անվանակարգերի:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ALEXANDER PAYNE’S «THE DESCENDANTS» BEGINS SHOOTING
- ↑ ‘The Descendants’ Soundtrack Announced
- ↑ «The Descendants»։ Rotten Tomatoes
- ↑ «The Descendants»։ Rolling Stone
Արտաքին հղումներԽմբագրել
- «Հետևորդները» Fox Searchlight կայքում
- «Հետևորդները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հետևորդները»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Հետևորդները»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Հետևորդները»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հետևորդները կատեգորիայում։ |