Ալեքսանդր Փեյն
Կոնստանտին Ալեքսանդր Փեյն (անգլ.՝ Constantine Alexander Payne փետրվարի 10, 1961[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, երկակի Օսկարակիր (2005, 2012)։ Նրա ֆիլմերը հայտնի են իրենց սև հումորով և ժամանակակից ամերիկյան հասարակության երգիծական նկարագրությամբ։
![]() Constantine Alexander Payne | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1961[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, Սալամանկայի համալսարան և Creighton Preparatory School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և գրող |
Ամուսին | Սանդրա Օ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0668247 |
Վաղ տարիներԽմբագրել
Փեյնը ծնվել է Հունաստանից արտագաղթածների ընտանիքում (նրա հայրական պապը, նախքան ԱՄՆ մեկնելը կրել է Պապադոպուլոս ազգանունը)[3]։ Նրա ծնողները եղել են ռեստորանի սեփականատերեր [3], և նա երեք որդիներից ամենաերիտասարդն էր[3]։ Փեյնը մեծացել է այն նույն շրջանում, որտեղ և Ուորեն Բաֆեթը։ Ալեքսանդր Փեյնը ավարտել է Սթենֆորդի համալսարանը, ուր նա, խորապես ուսումնասիրել է պատմություն և իսպաներեն։ Իսպաներենի իմացության մակարդակը բարելավելու համար նա սովորել է Սալամանկի համալսարանում (Իսպանիա)։ 1990 թվականին Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության արվեստի դպրոցում ստացել է Մագիստրոսի աստիճան։
ԿարիերաԽմբագրել
Փեյնը մի քանի տարի աշխատել է կինոյում և հեռուստատեսությունում, մինչև 1996 թվականը նա գրել է սցենար և նկարահանել իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քաղաքացի Ռութը»։ Նրա «Ընտրություն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում խաղացել է Մեթյու Բրոդերիկն և Ռիզ Ուիզերսփունը, պատմում է Ամերիկայում քաղաքականության և կրթության մասին։ Ֆիլմն ուշադրություն է գրավել այն ժամանակ, երբ կինոքնադատ Դավիթ Դենբին The New Yorker շաբաթաթերթում այն անվանել է 1999 թվականի լավագույն ֆիլմը։ 2000 թվականին Փեյնը Լավագույն ադապտացված սցենարի համար առաջադրվել է «Օսկար»-ի։
Նույն թվականին նա գրել է «Ծանոթացեք ծնողների հետ» կատակերգության սցենարը, բայց այդ տարբերակը մերժվել է։ 2001 թվականին մասնակցություն է ունեցել «Յուրայի դարաշրջանի այգի 3» ֆիլմի սցենարի ստեղծմանը։ Երկու տարի անց Ալեքսանդր Փեյնը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Շմիդտի մասին» ֆիլմի սցենարի համար։ Շատերը զարմացել են, որ այս սցենարի համար Փեյնը և նրա մշտական համահեղինակ Ջիմ Թեյլորը չեն առաջադրվել Օսկարի։ 2005 թվականին «Ճամփեզրին» ֆիլմի սցենարով Փեյնը հաղթել է BAFTA, «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխություններում։ Նաև այս կինոնկարը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը «Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ»։ Ընդհանուր առմամբ «Ճամփեզրին» ֆիլմը ստացել է հինգ «Օսկար» անվանակարգ։
Փեյնը նաև «Իմ խենթ հայրը» և «The Savages» ֆիլմերի պրոդյուսերն է։ Բացի այդ, Փեյնը Ջիմ Թեյլորի հետ միասին ներգրավվել են Դենիսս Դուգանի «Չակ և Լարրի՝ կրակե հարսանիք» կատակերգության սցենարում։ Փեյնին դուր չի գալիս սցենարի վերջնական տարբերակը։ Ադամ Սենդլերն փոփոխել էր ամբողջ պատմությունը, և այն ամենը, ինչ գրել էին Փեյնը և Թեյլորը, հեռացվել էր։
Փեյնի ֆիլմերը պատմում է ամուսնական դավաճանությունների և մարդկանց միջև փոխհարաբերությունների մասին։ Բացի այդ, նա փորձում է իր ֆիլմերը նկարահանել Օմահայում։ Որոշ տեսարաններում նա սիրում է ցույց տալ պատմական հուշարձաններ, թանգարաններ։ Նրա կինոնկարներում էպիզոդիկ դերերում հաճախ նկարահանվել են իրական մարդիկ (իրական ուսուցիչները խաղում են որպես ուսուցիչ, իսկական ոստիկանները՝ ոստիկան և այլն)։ Որպես դրամատիկ հնար նրա ֆիլմերում հաճախ օգտագործվում են հեռախոսային մենախոսություններ։ Փեյնը հանդիսանում է այն քիչ ռեժիսորներից մեկը, ով նաև կարողանում է ֆիլմեր մոնտաժել։
2005 թվականից նա դարձել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կառավարիչների խորհուրդի անդամ (Ռեժիսորների բաժին)։ Նրա մշտական համահեղինակն է Ջիմ Թեյլորը։
Փեյնի վերջին երկու ֆիլմերն են՝ «Հետնորդները» (2011) և «Նեբրասկա»ն (2013), որոնցում հանգամանալից անդրադառնում են ընտանեկան փոխհարաբերությունների թեմային։ Երկու ֆիլմերն էլ առաջադրվել են «Օսկարի» որպես տարվա լավագույններ, իսկ «Հետնորդները» ֆիլմի սցենարի համար Փեյնն արժանացել է երկրորդ արձանիկին։
Անձնական կյանքԽմբագրել
2003 թվականի հունվարի 1-ին Փեյնը ամուսնացել է կորեական ծագում ունեցող կանադացի դերասանուհի Սանդրա Օհի հետ։ Նրանք միասին աշխատել են «Ճամփեզրին» ֆիլմում։ 2005 թվականի մարտի 12-ին հաստատվել է, որ նրանք բաժանվել են։ Ամուսնալուծությունը ձևակերպվել է 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նրա լավ ընկերների թվում կան այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Ջեյ Ռոուչը, Դևիդ Ռասսելը և Սփայք Ջոնզը։ Նա Օմահայում ոչ կոմերցիոն կինոթատրոնի տնօրենների խորհրդի անդամ է։
ՖիլմագրությունԽմբագրել
Ռեժիսոր և սցենարիստ | |||
---|---|---|---|
Տարի | Հայերեն անվանումը | Պաշտոնական անվանումը | |
1996 | «Քաղացի Ռութը» | Citizen Ruth | |
1999 | «Ընտրություն» | Election | |
2002 | «Շմիդտի մասին» | About Schmidt | |
2004 | «Ճամփեզրին» | Sideways | |
2006 | «Փարիզ, ես քեզ սիրում եմ» | Paris, je t’aime | |
2011 | «Հետնորդները» | The Descendants | |
2013 | «Նեբրասկա» | Nebraska | |
2017 | «Նվազեցում» | Downsizing |
Մրցանակներ և անվանակոչություններԽմբագրել
Մրցանակաբաշխություն | Ֆիլմ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
«Օսկար» | Ընտրություն | Լավագույն ադապտացված սցենարի համար | Անվանակարգ |
Ճամփեզրին | Լավագույն ադապտացված սցենարի համար | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Անվանակարգ | ||
Հետնորդները | Լավագույն ռեժիսոր | Անվանակարգ | |
Լավագույն ադապտացված սցենարի համար | Հաղթանակ | ||
Նեբրասկա | Լավագույն ռեժիսոր | Անվանակարգ | |
«Ոսկե գլոբուս» | |||
Շմիդտի մասին | Լավագույն սցենարիստ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Անվանակարգ | ||
Ճամփեզրին | Լավագույն սցենարիստ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Անվանակարգ | ||
Հետնորդները | Լավագույն սցենարիստ | Անվանակարգ | |
Լավագույն ռեժիսոր | Անվանակարգ | ||
Նեբրասկա | Լավագույն ռեժիսոր | Անվանակարգ | |
«BAFTA» | Ճամփեզրին | Լավագույն ադապտացված սցենարի համար | Հաղթանակ |
Հետնորդները | Լավագույն ռեժիսուր | Անվանակարգ | |
Լավագույն ադապտացված սցենարի համար | Անվանակարգ | ||
Կաննի կինոփառատոն | Շմիդտի մասին | «Ոսկյա արմավենու ճյուղ» | Անվանակարգ |
Նեբրասկա | «Ոսկյա արմավենու ճյուղ» | Անվանակարգ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 3,0 3,1 3,2 «Sideways director keeps it real» (անգլերեն)։ bbc.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2010-05-02
Արտաքին հղումներԽմբագրել
- «Сайт некоммерческого театра в Омахе, членом совета директоров является Пэйн» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2.05.2010