Ջիմ Թեյլոր (անգլ.՝ Jim Taylor,1962, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1][2]), ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր, հայտնի՝ ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի հետ համագործակցությամբ։ Երկու գործընկերները Սանտա Մոնիկայում հիմնադրել են Ad Hominem Enterprises ընկերությունը, իսկ 1996-2007-ական թվականներին նրանք որպես համտեեղ սցենարիս հանդես են եկել վեց ֆիլմերում՝ «Քաղաքացի Ռութ» (1996), «Դուրսպրծուկը» (1999), «Յուրիի ժամանակաշրջանի այգի III» (2001, Պիտեր Բուչմանի հետ), «Շմիդի մասին» (2002), «Ճամփեզրին» (2004) և «Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի» (2007, Բարի Ֆանարոյի և Լյու Գալոյի հետ)։ Նրա պրոդյուսերական աշխատանքներն են` «Ընդհանրապես կնամոլ չէ» և «Հետնորդները» ֆիլմերը։

Ջիմ Թեյլոր
Ծնվել է1962
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Pomona College? և Bellevue High School?
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ռեժիսոր
ԱմուսինTamara Jenkins?
Պարգևներ և
մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Թեյլորը Բելվյուի միջնակարգ դպրոցի շրջանավարտ է, իսկ 1984 թվականին ավատել է Պոմոնսկի քոլեջը, լիբերալ արվեստների դպրոցը, որտեղ նա ընդունվել էր USC-ի Կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցից առաջարկությունն ընդունելու փոխարեն[1]։

Կարիերա խմբագրել

1987 թվականին Թեյլորը սկսե է աշխատել Cannon Films-ում[3]։ Avery Foundation-ի տրամադրած գրանտով Չինաստան այցելելուց հետո, Թեյլորը վերադարձել է Լոս Անջելես և 3 տարի աշխատել է Իվան Պասերի հետ[1]։ Նա նաև աշխատել է HBO ալիքի ռեժիսոր` Դևիդ Ֆոսթերի հետ, որպես նրա օգնականը[3]։

Թեյլորը հանդիպել է Պեյնին, երբ նա ժամանակավոր աշխատում էր Լոս Անջելեսում։ Մինչև նրանք հարևաններ էին սցենարներ էին գրում կարճամետրաժ ֆիլմերի համար, և սկսեցին գրել «Քաղաքացի Ռութ» ֆիլմի սցենարը[3]։ «Բախտի անիվը» հեռուստախաղի ժամանակ գումար շահելուց հետո, 30-ամյա Թեյլորը ընդունվել է Տիշի արվեստի դպրոց[3]։ Հետագայում նա և Պեյնը վերաշարադրել են «Քաղաքացի Ռութ» ֆիլմի սցենարը, մինչև Թեյլորը շրջանավարտ էր, ֆիլմը մեծ էկրանին է հայտնվել, երբ Թեյլորը սովորում էր 3-րդ կուրսում[3]։ 1996 թվականին Նյոի Յորքօ համալսարանի կողմից Թեյլորը արժանացել է ՄԻԴ-ի կինեմոտոգրաֆիայի ասպարեզում[4]։

Անձնական կյանք խմբագրել

2002 թվականից Թեյլորը ամուսնացած է սցենարիս և ռեժիսոր Թամարա Ջենկինսի հետ։ Նրանք ունեն մեկ դուստր։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Թեյլորը բազմաթիվ պարգևներ է ստացել, կիսելով Ալեքսանդր Պեյնի հետ

Մրցանակ Կատեգորիա Մրցանակիրներ և առաջադրումներ Արդյունք
USC 2002 սցենարիստի մրցանակ USC սցենարիստի մրցանակ Ալեքսանդր Փեյնի և Լուիս Բեգլի հետ` «Շմիդի Մասին» ֆիլմի համար Առաջադրում
Օսկարի 77-րդ մրցանակաբաշխություն Լավագույն սցենար Ալեքսանդր Փեյնի հետ
Բրիտանական կինոակադեմիայի 58-րդ մրցանակաբաշխություն Լավագույն ադապտացված սցենար

Ալեքսանդր Փեյնի հետ

Հաղթանակ
«Ոսկե գլոբուսի» 62-րդ մրցանակաբաշխություն Լավագույն սցենար Ալեքսանդր Փեյնի հետ
«Ոսկե արբանյակ» 9-րդ մրցանակաբաշխություն Լավագույն ադապտացված սցենար Ալեքսանդր Փեյնի հետ Առաջադրում
Սիիեթլի կինոքննադատների մրցանակ Լավագույն ադապտացված սցենար Ալեքսանդր Փեյնի հետ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Rite of Passage». Pomona College Magazine (Vol. 41, No. 2). Pomona College. Spring 2005. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Jim Taylor (Co-screenwriter)». sideways-movie.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christian Divine. «About Schmidt: Uneasy Rider». christiandivine.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Kanbar Institute Alumni Awarded Oscars». Tisch School of the Arts. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.