Հետծննդյան արյունահոսություն

Հետծննդյան արյունահոսություն կամ հետծննդյան հեմոռագիա (ՀԾՀ), հաճախ սահմանվում է, որպես ծննդաբերությունից հետո 24 ժամվա ընթացքում 500 մլ-ից կամ 1000 մլ-ից ավել արյան կորուստ[1]։ Որոշ հեղինակներ սրան ավելացրել են նաև արյան ցածր ճնշման նշանների և ախտանիշների անհրաժեշտությունը՝ այս վիճակի առկայությունը հաստատելու համար[6]։ Սկզբնական շրջանում նշաններն ու ախտանիշներն են՝ սրտի զարկերի հաճախացում, կանգնելիս գլխապտույտի առաջացում և շնչառության հաճախականության մեծացում[2]։ Արյան կորստի ավելացման հետ մեկտեղ կինը կարող է զգալ սառնություն, արյան ճնշումը կարող է ընկնել և նա կարող է դառնալ անհանգիստ և անգիտակից[2]։ Այս վիճակը կարող է զարգանալ ծննդաբերությունից հետո 6 շաբաթների ընթացքում[6]։

Հետծննդյան արյունահոսություն
Ոչ պնևմատիկ հակաշոկային հագուստ
Տեսակախտանիշ կամ նշան
ՊատճառԱրգանդի կրճատման անբավարարություն, պլացենտան ամբողջովին իչ հեռացվել, արգանդի պատռվածք, արյան մակարդման հետ կապված խնդիրներ (կոագուլոպաթիաներ)[1]
Հիվանդության ախտանշաններԾննդաբերությունից հետո արյան առատ կորուստ, սրտի զարկերի հաճախականացում, շնչառության հաճախականացում[2][1]
Բժշկական մասնագիտությունՄանկաբարձություն
ՀՄԴ-9666
ՀՄԴ-10O72
ՀոմանիշներՀետծննդյան հեմոռագիա
Ռիսկի գործոններԱնեմիա, ասիականազգություն, մեկից ավելի երեխաներ, ճարպակալում, 40 տարեկանից մեծ հասակ[1]
ԲուժումՆերերակային հեղուկներ, ոչ սպեցիֆիկ հակաշոկային հագուստ, արյան փոխներարկում, էրգոտամին, տրանեքսամաթթու[1][3]
ԿանխարգելումՕքսիտոցին, միզոպրոստոլ[1]
Կանխատեսումմահվան ռիսկը կազմում է 3% (զարգացող աշխարհում)[1]
Հանդիպման հաճախականություն8.7 միլիոն (ամբողջ աշխարհում)[4] / ծննդաբերություններ 1,2%-ը (զարգացող աշխարհում)[1]
Մահերի քանակ83,100 (2015 թվականին)[5]
 Postpartum bleeding Վիքիպահեստում

Ամենահաճախ հանդիպող պատճառը ծննդաբերությունից հետո արգանդի անբավարար կծկումն է[1]։ Այլ հնարավոր պատճառներից են ընկերքի ոչ լրիվ դուրս բերումը, արգանդի պատռվածքը կամ արյան մակարդելիության հետ կապված խնդիրները[1]։ Այն ավելի հաճախ հանդիպում է հետևյալ կանանց մոտ․ ովքեր ի սկզբանե ունեն արյան կարմիր բջիջների ցածր մակարդակ (անեմիա), ասիացիներ, խոշոր կամ մեկից ավելի պտղով հղիներ, ճարպակալումով կանայք, կամ 40 տարեկանից մեծ կանայք[1]։ Այն նաև ավելի հաճախ հանդիպում է կեսարյան հատումից հետո, նաև նրանց մոտ, ում մոտ օգտագործվել են դեղամիջոցներ՝ ծննդաբերությունը խթանելու համար, եթե կարիք է եղել վակուումի կամ աքցանադրման օգտագործման, և նրանց մոտ, ում մոտ իրականացվել է էպիզիոտոմիա[1][7]։

Կանխարգելումը ներառում է հայտնի ռիսկի գործոններից, այդ թվում նաև այս վիճակի հետ կապված միջամտություններից խուսափում (հնարավորության դեպքում), և երեխայի ծնվելուց անմիջապես հետո օքսիտոցին կոչվող դեղորայքի ներարկում՝ խթանելու համար արգանդի կծկումը[1]։ Օքսիտոցինի անհասանելիության դեպքում նրա փոխարեն կարելի է օգտագործել միզոպրոստոլ[1]։ Բուժումը ներառում է ներերակային հեղուկներ, արյան փոխներարկում և էրգոտամին կոչվող դեղամիջոց՝ արգանդի հետագա կծկումը ապահովելու համար[1]։ Եթե բուժման այլ մեթոդները չեն օգնում, կարելի է ձեռքերով սեղմել արգանդը՝ ինչը կարող է լինել արդյունավետ[1]։ Կարելի է նաև որովայնին սեղմելով՝ ճնշել աորտան[1]։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը խորհուրդ է տվել օգտագործել ոչ-պնևմատիկ հակաշոկային հագուստ՝ որպես առաջին օգնություն, մինչ հնարավոր կլինի իրականացնել բուժական այլ միջոցառումներ, օրինակ՝ վիրահատություն[1]։ 2017 թվականին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ տրանեքսամաթթուն նվազեցնում է կանանց մահացելիության ռիսկը[3]։

Զարգացող աշխարհում ծննդաբերությունների մոտ 1,2%-ը բարդանում են ՀԾՀ-ով, և երբ առաջանում է ՀԾՀ, ապա կանանց 3%-ը մահանում են[1]։ Ամբողջ աշխարհում այն տարեկան հանդիպում է մոտ 8,7 միլիոն անգամ և բերում է 44000-ից 86000 մահերի, ինչը ՀԾՀ-ն դարձնում է ծննդաբերության ժամանակ մահվան հիմնական պատճառ[1][4][8]։ Միացյալ Թագավորություններում 100 000 ծննդաբերություններից մոտավորապես 0,4 կին մահանում է ՀԾՀ-ից, մինչդեռ Ենթասահարական Աֆրիկայում ամեն 100 000 ծննդաբերությանը բաժին է ընկնում 150 մահ[1]։ Ուշ 1800-ականներից սկսած Միացյալ Թագավորություններում մահերի հաճախականությունը սկսել է էապես նվազել[1]։

Սահմանում խմբագրել

Կախված աղբյուրից, հետծննդյան առաջնային արյունահոսությունը համարվում է հեշտոցային ծննդաբերության դեպքում արյան 500 մլ-ից ավել իսկ կեսարյան հատման դեպքում 1000 մլ-ից ավել կորուստը՝ երեխայի ծնվելուց հետո առաջիկա 24 ժամերի ընթացքում[1]։ Երկրորդային հետծննդյան արյունահոսությունը առաջանում է ծննդաբերությունից հետո սկսած 2-րդ օրվանից մինչև 6-րդ շաբաթը[7]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Հիմնական ախտանիշները հանդիսանում են ծանր արյունահոսությունը հեշտոցից, որը ժամանակի ընթացքում չի քչանում և չի դադարում[9]։ Սկզբնական շրջանում կարող է դիտվել սրտի զարկերի հաճախացում, կանգնելիս գլխապտույտի առաջացում և շնչառության հաճախականության մեծացում[2]։ Արյան կորստի ավելացման հետ մեկտեղ կինը կարող է զգալ սառնություն, արյան ճնշումը կարող է ընկնել և նա կարող է դառնալ անհանգիստ և անգիտակից[2]։

Հեմոռագիկ շոկի այլ նշաններն ու ախտանիշներն են՝ լղոզված տեսողություն, սառը և կպչուն մաշկ, շփոթություն, և քնկոտության կամ թուլության զգացում[2][9]։

Պատճառներ խմբագրել

Հետծննդյան արյունահոսությունների պատճառները[10]
Պատճառ Հաճախականություն
Արգանդի ատոնիա 70%
Վնասվածք 20%
Չհեռացված հյուսվածք 10%
Կոագուլոպաթիա 1%

Հետծննդյան արյունահոսությունների պատճառներն են՝ արգանդի ատոնիան, ամբողջովին չհեռացված պլացենտան կամ ընկերքի այլ անոմալիաները և կոագուլոպաթիաները[10]։

  • Տոնուս․ արգանդի ատոնիան արգանդի կծկվելու անհնարինությունն է, ինչը կարող է բերել չընդհատվող արյունահոսության։ Արգանդում մնացած ընկերքային հյուսվածքը կամ վարակը կարող է բերել արգանդի ատոնիայի։ Արգանդի ատոնիան հանդիսանում է հետծննդյան արյունահոսությունների ամենահաճախ հանդիպող պատճառը[11]։
  • Տրավմա․ ծննդաբերական ուղիների՝ արգանդի, արգանդի պարանոցի, հեշտոցի և շեքի տրավմաները կարող են առաջանալ անգամ եթե ծննդաբերության վարումը ճիշտ է իրականցվել։ Քանզի այս բոլոր օրգանները հղիության ընթացքում ստանում են հավելյալ անոթավորում, ապա այս դեպքում արյունահոսությունը լինում է բավականին առատ։
  • Հյուսվածք․ ընկերքային կամ պտղի հյուսվածքի մնացորդների առկայությունը արգանդում, ինչպես նաև ընկերքի ոչ նորմալ վիճակը, օրինակ՝ ընկերքի տարբեր աստիճանների սերտաճումը, կարող են բերել արյունահոսության։
  • Թրոմբին․ կոագուլոպաթիաներ կոչվող հիվանդությունների ժամանակ, երբ արյան մակարդելիությունը տարբեր պատճառներով խախտված է, առաջանում են ծանր արյունահոսություններ

Այլ ռիսկի գործոններից են՝ ճարպակալումը, հղիության ընթացքում տարած տենդը, արյունահոսությունը ծննդաբերությունից առաջ, կամ սրտի հիվանդությունները[7]։

Կանխարգելում խմբագրել

Սովորաբար երեխայի ծնվելուց անմիջապես հետո օգտագործվում է օքսիտոցին՝ կանխելու համար ՀԾՀ-ն[1]։ Եթե օքսիտոցինը հասանելի չէ, ապա օգտագործում են միզոպրոստոլ[1]։ Պորտալարի վաղ հատումը չի իջեցնում արյունահոսության հավանականությունը և կարող է բերել երեխայի մոտ անեմիայի առաջացման, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում իրականացնել այս միջոցառումը[1]։

3-րդ շրջանի ակտիվ վարումը իրենից ներկայացում է մի մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է լինում կարճացնել երեխայի ծնվելու և պլացենտայի ծնվելու միջև ժամանակահատվածը[12]։ 3-րդ շրջանը այն շրջանն է, երբ մայրը գտնվում է ՀԾՀ-ի առաջացման վտանգի տակ։ Այս շրջանի ակտիվ վարումը ներառում է արգանդի կրճատմանը նպաստող դեղորայքի օգտագործում՝ մինչև պլացենտայի ծնվելը, ինչը արագացնելու համար զգուշորեն բայց կայուն ուժով քաշում են պորտալարից՝ միաժամանակ վերևից ճնշում գործադրելով որովայնի վրա՝ արգանդը սեղմելու համար (պորտալարի վերահսկվող ձգում)[12]։

Այս վիճակի վարման մեկ այլ ակտիվ մեթոդ, որը հիմա չի կիրառվում, համարվում է արգանդի հատակի վրա ճնշման գործադրումը պլացենտայի ծննդաբերության ընթացքում։ Այս մեթոդի ուսումնասիրության արդյունքում որևէ հետազոտություն չի հայտնաբերվել և խորհուրդ է տրվում իրականացնել պորտալարի վերահսկվող ձգում, քանի որ ճնշումը արգանդի հատակի վրա կարող է մորը ավելորդ ցավ պատճառել[12]։ Պորտալարին դատարկվել թույլ տալը կարծես թե կարճացնում է երրորդ շրջանը և քչացնում է արյան կորուստը, բայց սրա վերաբերյալ փաստերը այդքան էլ ամուր չեն հստակ եզրակացություն իրականացնելու համար[13]։

Պտուկների ստիմուլյացիան և կրծքով կերակրելը նպաստում են կնոջ մարմնում օքսիտոցինի բնական արտադրության շատացմանը, այդպիսով համարվում է, որ ծնվելուց անմիջապես հետո երեխայի՝ կուրծք ուտելը կարող է նվազեցնել ՀԾՀ-ի ռիսկը մոր մոտ[14]։ Սակայն այս փաստի ուսումնասիրությունը չգտավ բավարար հետզոտություններ՝ հստակ ասելու համար, արդյոք պտուկների ստիմուլյացիան իջեցնում է ՀԾՀ-ն, թե ոչ։ Այս հարցին պատասխանելու համար հարկավոր են հավելյալ հետազոտություններ[14]։

Վարում խմբագրել

 
Արգանդի մերսման իրականացում
 
Արգամդի մերսման պատկերը կողքից՝ անատոմիայի նկարազարդումով

Արգանդի մերսումը համարվում է առաջին գծի թերապիայի ամենապարզ եղանակը, քանզի այն օգնում է արգանդին կծկվել՝ նվազեցնելով արյունահոսությունը[15]։ Չնայած նրան, որ արգանդի մերսման արդյունավետության վերաբերյալ կան հակասական կարծիքներ, այն բավականին հաճախ է օգտագործվում՝ պլացենտայի ծնվելուց հետո[15]։

Դեղամիջոցներ խմբագրել

Ներերակային օքսիտոցինը հանդիսանում է հետծննդյան արյունահոսության բուժման առաջին ընտրության դեղամիջոց[16]։ Էրգոտամինը նույնպես կարող է արդյունավետ լինել[1]։

Օքսիտոցինը օգնում է արգանդին ավելի արագ կծկվել և երկարացնում է կծկումների միջև ընկած ժամանակահատվածը[17]։ Այն հանդիսանում է ՀԾՀ-ի բուժման առաջին ընտրության մեթոդ, երբ դրա պատճառը արգանդի անբավարար կծկումն է[18]։ Սինտոցինոնի և էրգոտամինի կոմբինացիան շատ հաճախ օգտագործվում է ծննդաբերության երրորդ շրջանի ակտիվ վարման համար[19]։ Այդ կոմբինացիան կոչվում է սինտոմետրին։ Սինտոցինոնը ինքնին նվազեցնում է ՀԾՀ-ի ռիսկը[20]։ Հիմնվելով սակավ հետազոտություններ վրա շատ դժվար է ասել թե որն է ՀԾՀ-ի կանխարգելման համար ավելի արդյունավետ՝ սինտոցինինը թե սինտոմետրինը, սակայն սինտոմետրինի կողմնակի ազդեցությունները ավելի ծանր են, ինչը դարձնում է սինտոցինինը ավելի գրավիչ տարբերակ[20]։ Էրգոտամինը պետք է պահել սառը և մութ պայմաններում, որպեսզի այն անվնաս լինի օգտագործման համար[17]։ Այն իջեցնում է ՀԾՀ-ի առաջացման վտանգը՝ լավացնելով արգանդի տոնուսը, համեմատած ընդհանրապես բուժման բացակայության դեպքում արգանդի տոնուսի հետ, սակայն այն պետք է օգտագործվի շատ զգուշորեն, քանզի այն կարող է բարձրացնել արյան ճնշումը և ուժեղ ցավերի առաջացման պատճառ հանդիսանալ[17]։

Հարկավոր է իրականացնել ավելի շատ հետազոտություններ՝ որոշելու համար էրգոտամինի[17] և սինտոցինոնի[19] ամենաարդյունավետ դեղաչափերը։

Օքսիտոցինը պետք է պահել սառնարանում, ինչը ոչ միշտ է հնարավոր, հատկապես ռեսուրսների սղության պարագայում[21]։ Եթե օքսիտոցինը անհասանելի է, ապա կարելի է օգտագործել միզոպրոստոլ[18]։ Միզոպրոստոլը հարկավոր չէ պահել ցածր ջերմային պայմաններում, և նրա արյահոսության դադարեցման արդյունավետությունը, համեմատած պլացեբոյի հետ, շատ խոստումնալից է, այն դեպքերում, երբ օքսիտոցինի օգտագործումը հնարավոր չէ[21]։ Միզոպրոստոլը կարող է առաջացնել շատ անցանկալի կողմնակի ազդեցություններ՝ մարմնի բարձր ջերմաստիճան և դողէրոցք[22]։ Միզոպրոստոլի ցածր դոզաները ավելի անվտանգ են և ունեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ[22]։

Դեղամիջոցը միանգամից պլացենտայի և արգանդի մեջ արագ տեղափոխելու համար կարելի է օքսիտոցինի աղային լուծույթը միանգամից ներարկել պորտային երակի մեջ[23]։ Սակայն այս մեթոդի արդյունավետության փաստերը շատ քիչ են և այն խորհուրդ չի տրվում օգտագործել որպես երրորդ շրջանի վարման ռուտին մեթոդ[23]։ Հարկավոր են հավելյալ հետազոտություններ՝ պարզելու համար այս տեխնիկայի արդյունավետությունը ուտերոտոնիկ դեղամիջոցներ ներմուծման համար[23]։ Ամբողջովին դուրս չբերված պլացենտայի բուժման համար այս եղանակը վտանգավոր չէ, սակայն ցույց չի տվել որևէ արդյունավետություն[24]։

Կարբեկտոինը համեմատած օքսիտոցինի հետ ավելի արդյունավետ է կեսարյան հատում ունեցող կանանց դեպքում, և իջեցնում է նրանց մոտ արգանդի մերսման և հետագա արգանդի կծկողականությանը նպաստող դեղորայքի անհրաժեշտությունը[25]։ Կարբեկտոինի կիրառման դեպքում չկա ՀԾՀ–ի առաջացման հաճախականության որևէ տարբերություն կեսարյան հատումով ծննդաբերած կանանց և հեշտոցային ճանապարհով ծննդաբերած կանանց միջև[25]։ Կարբեկտոինը ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։ Անհրաժեշտ է իրականացնել հավելյալ հետազոտություններ պարզելու համար կարբեկտոինի արժեք/արդյունավետությունը[25]։

Ցածր ռիսկի խմբում գտնվող կանանց մոտ արյան կորուստը և արյան փոխներարկումը նվազեցնելու համար կարելի է օգտագործել մակարդումը ստաբիլիզացնող դեղամիջոց տրանեքսամաթթուն[26], սակայն դրա արդյունավետության փաստերը 2015 թվականի տվյալներով այդքան էլ հուսալի չեն[1]։ 2017 թվականին իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ այն իջեցնում է հետծննդյան արյունահոսություններով կանանց արյունահոսությունից ծագող մահերի հաճախականությունը 1․9 տոկոսից մինչև 1․5 տոկոսի[3]։ Դեղամիջոցը ամենարդյունավետն է, երբ այն տալիս են երեք ժամվա ընթացքում[3]։

Որոշ երկրներում, օրինակ Ճապոնիայում, պլացենտայի ծնվելուց հետո կնոջը տալիս են մեթիլէրգոմետրին կամ այլ բուսական միջոցներ, ինչը կանխում է ծանր արյունահոսությունը ծննդաբերությունից հետո ավելի քան մեկ օրվա ընթացքում։ Սակայն չկան բավարար փաստեր, որպեսզի հստակ ասել, որ այս միջոցները արդյունավետ են[27]։

Վիրահատություն խմբագրել

Դեղորայքի անարդյունավետության կամ արգանդի պարանոցի պատռվածքի կամ միզուկի պատռվածքի դեպքում պետք է դիմել վիրահատական միջամտության։ Օգտագործվող միջոցներն են՝ արգանդային զարկերակի կապումը, ձվարանային զարկերակի կապումը, ներքին զստային զարկերակի կապումը, ընտրողական զարկերակային էմբոլիզացիա, Բ-Լինչի Կար և հիստերէկտոմիա (արգանդի հեռացում)[28][29][30][31]։ Վնասվածքի հետևանքով առաջացող արյունահոսությունները պետք է բուժվեն վիրահատական եղանակով։ Եթե կա արգանդի պատռվածք, հնարավոր է այն վերականգնել կարերի միջոցով, սակայն շատ հաճախ հարկավոր է լինում հեռացնել արգանդը։

Բժշկական սարքեր խմբագրել

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը արտահիվանդանոցաին պայմաններում ծննդաբերության ժամանակ խորհուրդ է տվել օգտագործել ոչ-պնևմատիկ հակաշոկային հագուստ կոչվող սարքը, որը միտված է նվազեցնել կնոջ մոտ արյունահոսությունից զարգացող շոկի վիճակը՝ մինչև հիվանդանոց հասնելը[32]։ Կարելի է նաև օգտագործել աորտայի արտաքին սեղմման սարքեր[33][34]։

Արգանդի բալոնային տամպոնադան կարող է մեղմացնել կամ դադարեցնել հետխննդյան արյունահոսությունը։ Դեղորայքների նկատմամբ կայուն և ատոնիկ ծագում ունեցող հետխննդյան արյունահոսության դեպքում արգանդի մեջ Սենգշատկեն-Բլեքմորի խողովակի տեղադրումը շատ արդյունավետ է՝ դեպքերի 80 տոկոսում[35]։ Այս միջոցառումը համեմատաբար ավելի պարզ է, էժան և ունի շատ ցածր հետվիրահատական մահացելիություն[35]։ Բակրիի բալոնը հատուկ արգանդի հետխննդյան արյունահոսություններ համար մշակված բալոնային տամպոնադայի տեսակ է[36]։

Ուղեցույց խմբագրել

Հետխննդյան արյունահոսության վարման ուղեցույցները խորհուրդ են տալիս ապահովել արյան համար անհրաժեշտ միջոցները անհրաժեշտության դեպքում դրանք արագորեն կիրառելու համար[37]։ Մանրակրկիտ, քայլ առ քայլ վարման ուղեցույցը մշակվել է Կալիֆորնիայի Մայրական Որակյալ Խնամքի Համագործակցության կողմից[38]։ Նկարագրվել է ծննդաբերությունից հետո ծագող մանկաբարձական արյունահոսությունների 4 աստիճան, որոնց շնորհիվ հնարավոր է իջեցնել մայրական մահացելիությունը[39]։

  • 0 շրջան․ նորմալ՝ բուժվում է հատակի մերսումով և օքսիտոցինով։
  • 1-ին շրջան․ նորմալ արյունահոսությունից ավելի՝ ունենալ լայն տրամագծով ներերակային մուտք, հավաքել աշխատակազմը, ներարկել օքսիտոցին, դիտարկել մեթէրգինի օգտագործումը, իրականացնել արգանդի հատակի մերսում, պատրաստել 2 միավոր արյան կարմիր բջիջների պարկ։
  • 2-րդ շրջան․ արյունահոսությունը շարունակվում է՝ ստուգել մակարդելիության վիճակը, հավաքել համապատասխան անձնակազմ, տեղափոխվել վիրահատական սենյակ, տեղադրել ներարգանդային բալոն, ներարկել հավելյալ ուտերոտոնիկներ (միզոպրոստոլ, կարբոպրոստ տրոմեփամին), դիտարկել հետևյալ միջամտությունների հավանականությունը․ արգանդային զարկերակի էմբոլիզացիա, դիլատացիա և կյուրետաժ, և լապարոտոմիա՝ արգանդի ճնշումային կարերով կամ հիստերէկտոմիայով։
  • 3-րդ շրջան․ արյունահոսությունը շարունակվում է՝ ծավալուն տրանսֆուզիա ըստ ուղեցույցերի, կանչել հավելյալ աշխատակազմ, վերստուգել լաբորատոր թեստրեը, իրականացնել լապարոտոմիա, իրականացնել արգանդի հեռացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 Weeks, A (2015 թ․ հունվար). «The prevention and treatment of postpartum haemorrhage: what do we know, and where do we go to next?». BJOG : An International Journal of Obstetrics and Gynaecology. 122 (2): 202–10. doi:10.1111/1471-0528.13098. PMID 25289730.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lynch, Christopher B- (2006). A textbook of postpartum hemorrhage : a comprehensive guide to evaluation, management and surgical intervention. Duncow: Sapiens Publishing. էջեր 14–15. ISBN 9780955228230. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Shakur, Haleema; Roberts, Ian; Fawole, Bukola (2017 թ․ ապրիլ). «Effect of early tranexamic acid administration on mortality, hysterectomy, and other morbidities in women with post-partum haemorrhage (WOMAN): an international, randomised, double-blind, placebo-controlled trial». The Lancet. 389 (10084): 2105–2116. doi:10.1016/S0140-6736(17)30638-4. PMC 5446563. PMID 28456509.
  4. 4,0 4,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 Gibbs, Ronald S (2008). Danforth's obstetrics and gynecology (10th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 453. ISBN 9780781769372. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 Lockhart, E (2015). «Postpartum hemorrhage: a continuing challenge». Hematology. American Society of Hematology. Education Program. 2015: 132–7. doi:10.1182/asheducation-2015.1.132. PMID 26637712.
  8. GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 «Postpartum hemorrhage». www.marchofdimes.org (english). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 Anderson JM, Etches D (2007 թ․ մարտ). «Prevention and management of postpartum hemorrhage». American Family Physician. 75 (6): 875–82. PMID 17390600.
  11. «Overview of postpartum hemorrhage». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին.
  12. 12,0 12,1 12,2 Peña-Martí, G; Comunián-Carrasco, G (2007 թ․ հոկտեմբերի 17). «Fundal pressure versus controlled cord traction as part of the active management of the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD005462. doi:10.1002/14651858.CD005462.pub2. PMID 17943858.
  13. Soltani, H; Poulose, TA; Hutchon, DR (2011 թ․ սեպտեմբերի 7). «Placental cord drainage after vaginal delivery as part of the management of the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD004665. doi:10.1002/14651858.CD004665.pub3. PMID 21901693.
  14. 14,0 14,1 Abedi, P; Jahanfar, S; Namvar, F; Lee, J (2016 թ․ հունվարի 27). «Breastfeeding or nipple stimulation for reducing postpartum haemorrhage in the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD010845. doi:10.1002/14651858.CD010845.pub2. PMC 6718231. PMID 26816300.
  15. 15,0 15,1 Hofmeyr, GJ; Abdel-Aleem, H; Abdel-Aleem, MA (2013 թ․ հուլիսի 1). «Uterine massage for preventing postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 7 (7): CD006431. doi:10.1002/14651858.CD006431.pub3. PMID 23818022.
  16. WHO recommendations for the prevention and treatment of postpartum haemorrhage. Geneva: World Health Organization. 2012. ISBN 9789241548502.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Liabsuetrakul, T; Choobun, T; Peeyananjarassri, K; Islam, QM (2007 թ․ ապրիլի 18). «Prophylactic use of ergot alkaloids in the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD005456. doi:10.1002/14651858.CD005456.pub2. PMID 17443592.
  18. 18,0 18,1 Mousa, HA; Blum, J; Abou El Senoun, G; Shakur, H; Alfirevic, Z (2014 թ․ փետրվարի 13). «Treatment for primary postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 2 (2): CD003249. doi:10.1002/14651858.CD003249.pub3. PMC 6483801. PMID 24523225.
  19. 19,0 19,1 McDonald, S; Abbott, JM; Higgins, SP (2004). «Prophylactic ergometrine-oxytocin versus oxytocin for the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD000201. doi:10.1002/14651858.CD000201.pub2. PMC 6491201. PMID 14973949.
  20. 20,0 20,1 Salati, JA; Leathersich, SJ; Williams, MJ; Cuthbert, A; Tolosa, JE (2019 թ․ ապրիլի 29). «Prophylactic oxytocin for the third stage of labour to prevent postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD001808. doi:10.1002/14651858.CD001808.pub3. PMC 6487388. PMID 31032882.
  21. 21,0 21,1 Tunçalp, Ö; Hofmeyr, GJ; Gülmezoglu, AM (2012 թ․ օգոստոսի 15). «Prostaglandins for preventing postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 8 (8): CD000494. doi:10.1002/14651858.CD000494.pub4. PMID 22895917.
  22. 22,0 22,1 Hofmeyr, GJ; Gülmezoglu, AM; Novikova, N; Lawrie, TA (2013 թ․ հուլիսի 15). «Postpartum misoprostol for preventing maternal mortality and morbidity». The Cochrane Database of Systematic Reviews. 7 (7): CD008982. doi:10.1002/14651858.CD008982.pub2. PMID 23857523.
  23. 23,0 23,1 23,2 Mori, R; Nardin, JM; Yamamoto, N; Carroli, G; Weeks, A (2012 թ․ մարտի 14). «Umbilical vein injection for the routine management of third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews. 3 (3): CD006176. doi:10.1002/14651858.CD006176.pub2. PMID 22419311.
  24. Nardin, JM; Weeks, A; Carroli, G (2011 թ․ մայիսի 11). «Umbilical vein injection for management of retained placenta». The Cochrane Database of Systematic Reviews (5): CD001337. doi:10.1002/14651858.CD001337.pub2. PMID 21563129.
  25. 25,0 25,1 25,2 Su, LL; Chong, YS; Samuel, M (2012 թ․ ապրիլի 18). «Carbetocin for preventing postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 4 (4): CD005457. doi:10.1002/14651858.CD005457.pub4. PMID 22513931.
  26. Novikova, N; Hofmeyr, GJ; Cluver, C (2015 թ․ հունիսի 16). «Tranexamic acid for preventing postpartum haemorrhage». The Cochrane Database of Systematic Reviews. 6 (6): CD007872. doi:10.1002/14651858.CD007872.pub3. hdl:10019.1/104305. PMID 26079202.
  27. Yaju, Y; Kataoka, Y; Eto, H; Horiuchi, S; Mori, R (2013 թ․ նոյեմբերի 26). «Prophylactic interventions after delivery of placenta for reducing bleeding during the postnatal period». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD009328. doi:10.1002/14651858.CD009328.pub2. PMID 24277681.
  28. O'Leary JA (1995 թ․ մարտ). «Uterine artery ligation in the control of postcesarean hemorrhage». The Journal of Reproductive Medicine. 40 (3): 189–93. PMID 7776302.
  29. Vedantham S, Goodwin SC, McLucas B, Mohr G (1997 թ․ ապրիլ). «Uterine artery embolization: an underused method of controlling pelvic hemorrhage». American Journal of Obstetrics and Gynecology. 176 (4): 938–48. doi:10.1016/S0002-9378(97)70624-0. PMID 9125624.
  30. Price N, B-Lynch C (2005). «Technical description of the B-Lynch brace suture for treatment of massive postpartum hemorrhage and review of published cases». International Journal of Fertility and Women's Medicine. 50 (4): 148–63. PMID 16405100.
  31. Plauche, WC (1992). Peripartal Hysterectomy. Philadelphia, Pa: WB Saunders. էջեր 447–65.
  32. Craig, Elise (2013 թ․ դեկտեմբեր). «A Life Preserver For New Moms». Alpha. WIRED. էջ 52.
  33. Soltan MH, Faragallah MF, Mosabah MH, Al-Adawy AR (2009 թ․ հունիս). «External aortic compression device: the first aid for postpartum hemorrhage control». The Journal of Obstetrics and Gynaecology Research. 35 (3): 453–8. doi:10.1111/j.1447-0756.2008.00975.x. PMID 19527382.
  34. Soltan MH, Sadek RR (2011 թ․ նոյեմբեր). «Experience managing postpartum hemorrhage at Minia University Maternity Hospital, Egypt: no mortality using external aortic compression». The Journal of Obstetrics and Gynaecology Research. 37 (11): 1557–63. doi:10.1111/j.1447-0756.2011.01574.x. PMID 21676082.
  35. 35,0 35,1 Doumouchtsis, S. K.; Papageorghiou, A. T.; Vernier, C.; Arulkumaran, S. (2008). «Management of postpartum hemorrhage by uterine balloon tamponade: Prospective evaluation of effectiveness». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 87 (8): 849–855. doi:10.1080/00016340802179822. PMID 18704777.
  36. Chapter 89 - Balloon tamponade and uterine packing for major PPH Արխիվացված 2016-04-08 Wayback Machine from South Australia, Department of Health. 2005
  37. Ducloy-Bouthors, Anne-Sophie; Susen, Sophie; Wong, Cynthia A.; Butwick, Alex; Vallet, Benoit; Lockhart, Evelyn (2014 թ․ նոյեմբեր). «Medical advances in the treatment of postpartum hemorrhage». Anesthesia and Analgesia. 119 (5): 1140–1147. doi:10.1213/ANE.0000000000000450. ISSN 1526-7598. PMID 25329026.
  38. Sheikh L, Zuberi NF, Rizvi JH. «Massive primary postpartum haemorrhage: setting up standards of care». CMQCC. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին. CMQCC guidelines, accessed August 10, 2009
  39. Barbieri RL (2009). «Planning reduces the risk of maternal death. This tool helps». OBG Management. 21 (8): 8–10.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետծննդյան արյունահոսություն» հոդվածին։