Հետաքննական լրագրության գլոբալ ցանց

Հետաքննական լրագրության գլոբալ ցանց (անգլ.՝ Global Investigative Journalism Network, GIJN), շահույթ չհետապնդող կազմակերպությունների միջազգային ցանց, որն աջակցում, նպաստում և զբաղվում է հետաքննական լրագրությամբ[1][2][3][4]։ Գլխամասը գտնվում է Միացյալ Նահանգներում[5][6], անդամագրվել կարող են այն շահույթ չհետապնդող, հասարակական և կրթական կազմակերպությունները, որոնք ակտիվ զբաղվում են հետաքննական և տվյալների լրագրությամբ[7]։ 2021 թվականի փետրվարի դրությամբ կազմակերպությունն ունի 203 անդամ 76 երկրից[8]։

Հետաքննական լրագրության գլոբալ ցանց
Տեսակկազմակերպություն
Կայքgijn.org(անգլ.) և cn.gijn.org(չին.)

Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի նախագծերից է օգնության հարթակը, որի միջոցով օգնություն և խորհուրդներ է տրվում հետաքննող լրագրողներին։ Ռեսուրսներն ընդգրկում են գործիքներ, ձեռնարկներ և ուսուցողական մեծ կոնֆերանսներ։ Հարթակից օգտվում է գրեթե 5000 լրագրող 100 երկրից[9]։

Պատմություն խմբագրել

Հետաքննական լրագրության գլոբալ ցանցը կազմավորվել է 2003 թվականին՝ որպես երկու տարին մեկ կազմակերպվող Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանսին աջակցություն[10][11]։ Կազմակերպության քարտուղարությունը պաշտոնապես ձևավորվեց, երբ Կիևում կայացած յոթերորդ կոնֆերանսից հետո մասնակիցները կողմ քվեարկեցին 2013 թվականին ժամանակավոր քարտուղարություն ձևավորելուն[12][13]։ 2014 թվականին ԱՄՆ Մերիլենդ նահանգում գրանցվեց շահույթ չհետապնդող կազմակերպություն[1][8][12][14][15]։

Անդամներ խմբագրել

Հետաքննական լրագրության գլոբալ ցանցին անդամակցում են հետևյալ կազմակերպությունները՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ[16], Արաբ լրագրողները հանուն հետաքննական լրագրության[17], Հետք (Հետաքննող լրագրողներ ՀԿ), Հետաքննական լրագրության կենտրոն, Հետաքննող լրագրողներ և խմբագիրներ, Հետաքննական լրագրության միջազգային կոնսորցիում[18], Բրազիլիայի հետաքննական լրագրության միավորում[19], Վիթս համալսարանի հետաքննական լրագրության ծարգիր[20], Ֆիլիպինների հետաքննական լրագրության կենտրոն[21], ProPublica[2][22] և այլն։

Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանս (GIJC) խմբագրել

Հետաքննական լրագրության գլոբալ ցանցը երկու տարին մեկ կազմակերպում է Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանս, որտեղ հավաքվում են հետաքննող լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից՝ կիսվելու իրենց գիտելիքով և փորձով և համագործակցելու նպատակով միջսահմանային ցանցեր ձևավորելու համար[4][23]։

Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանսը տեղի է ունեցել Կոպենհագենում (2001, 2003)[10][24], Ամստերդամում (2005)[25], Տորոնտոյում (2007)[26], Լիլեհամերում (2008[27], 2015[28]), Ժնևում (2010)[29], Կիևում (2011)[30], Ռիո դե Ժանեյրոյում (2013)[31], Յոհանեսբուրգում (2017)[32]։ Վերջին կոնֆերանսը տեղի է ունեցել Գերմանիայի Համբուրգ քաղաքում 2019 թվականին[33]։

2014 թվականից ի վեր կազմակերպությունը հետաքննական լրագրության կոնֆերանսներ է կազմակերպել Ասիայում։ Առաջինը տեղի է ունեցել 2014 թվականին Մանիլայում, երկրորդը՝ Կատմանդուում (2016), իսկ երրորդը՝ Սեուլում (2018)[34][35][36]։

«Global Shining Light» մրցանակ խմբագրել

Հետաքննական լրագրության գլոբալ ցանցը «Global Shining Light» մրցանակ է շնորհում հետաքննական լրագրության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար, զարգացող կամ անցումային տնտեսություն ունեցող երկրներում, սպառնալիքի տակ կամ դաժան պայմաններում անցկացված հետաքննության համար[37][38]։

Մրցանակները շնորհվում են երկու տարին մեկ կազմակերպվող Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանսի ժամանակ։ Մրցանակակիրների թվում են Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը[39][40], Խադիջա Իսմայիլովան Ազատություն ռադիոկայանից[38] և Սոնալի Սամարասինգհը «The Sunday Leader»-ից[41]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «About Us». GIJN. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  2. 2,0 2,1 «Center joins Global Investigative Journalism Network». Wisconsin Centre for Investigative Journalism. 2014 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  3. Gray, Jonathan; Bounegru, Liliana; Chambers, Lucy (2012). The Data Journalism Handbook. O'Reilly Media, Inc. ISBN 978-1-44933-006-4.
  4. 4,0 4,1 Edwards, Michael (2013). The Oxford Handbook of Civil Society. Oxford University Press. ISBN 978-0-19933-014-0.
  5. «Global Investigative Journalism Network (GIJN)». Devex. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «GLOBAL INVESTIGATIVE JOURNALISM NETWORK, INC». OpenCorporates. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Membership in GIJN». GIJN. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  8. 8,0 8,1 «Membership in GIJN». Global Investigative Journalism Network. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  9. «Global Conferences». GIJN. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  10. 10,0 10,1 Sterling, Christopher H. (2009). Encyclopedia of Journalism. SAGE Publications. ISBN 978-1-45226-152-2.
  11. «Global Investigative Journalism Conference 15». GIJN. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  12. 12,0 12,1 «Global Conference, Global Network». GIJN. 2016 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  13. «Organising Statement (2003)». GIJN. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  14. «Articles of Incorporation». GIJN. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  15. «Tax exempt determination letter» (PDF). Internal Revenue Service. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  16. «Official website». Organized Crime and Corruption Reporting Project. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  17. «ARIJ joins elected board of Global Investigative Journalism Network». The Jordan Times. 2014 թ․ հունիսի 29. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  18. «Our Members». GIJN. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  19. «Official website». Brazilian Association of Investigative Journalism. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  20. «Investigative Journalism». Wits University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  21. «Journalism for Nation Building Foundation, Philippines». Global Investigative Journalism Network (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  22. «New Members: GIJN adds right nonprofits from five countries». GIJN. 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  23. «Google puts US$170 million toward digital news innovation». International Center for Journalists. 2015 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  24. «Global Investigative Journalism Networks». Journalismfund.eu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  25. «2005 Conferentie Amsterdam». Vereniging van Onderzoeksjournalisten. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  26. «Toronto to host Global Investigative Journalism Conference». IFEX. 2006 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  27. «Meet the world's leading investigative journalists». GIJN. 2008 թ․ մարտի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  28. «Terrorism is a global threat, but so is organised crime». The Sydney Morning Herald. 2015 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  29. «Balkan Fellowship Story praised at the GIJC». Balkan Fellowship for Journalistic Excellence. 2010 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  30. «Lessons from a Fledgling Investigative Reporting Center». International Consortium of Investigative Journalists. 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  31. Walt, Vivienne (2013 թ․ հոկտեմբերի 14). «Greenwald on Snowden leaks: The worst is yet to come». Time (magazine). Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  32. Schapiro, Mark (2017 թ․ դեկտեմբերի 6). «Investigative Journalism Can Still Make Bad Guys Squirm». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  33. «Hamburg to host 2019 Global Investigative Journalism Conference». 2017 թ․ դեկտեմբերի 13.
  34. «PDI to sponsor 10 delegates to int'l journalism conference». Philippine Daily Inquirer. 2014 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  35. «Kunda Dixit's exile shows concern over Nepal's press freedom». The Himalayan Times. 2016 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  36. «Uncovering Asia 2018». Uncovering Asia 2018 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  37. «Global Shining Light Award». GIJN. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  38. 38,0 38,1 «OCCRP journalist wins Global Shining Light Award». Organized Crime and Corruption Reporting Project. 2013 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  39. «OCCRP Wins Global Shining Light Award». Organized Crime and Corruption Reporting Project. 2015 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  40. «The world needs investigative journalism». Al Jazeera America. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  41. «Sri Lanka project wins global award». GIJN. 2008 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել