Հենրի Քենդալ
Հենրի Վեյ Քենդալ (անգլ.՝ Henry Way Kendall, դեկտեմբերի 9, 1926[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - փետրվարի 15, 1999[1][2][3][…], Ուոկալա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ամերիկացի ատոմային ֆիզիկոս, աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1990 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է Ջերոմ Ֆրիդմանի և Ռիչարդ Թեյլորի հետ համատեղ, «էլեկտրոնների պրոտոնների և կապված նեյտրոնների վրա խորը ոչառաձգական ցրման հեղափոխական հետազոտությունների համար, որոնք էական կարևորություն ունեն մասնիկների ֆիզիկայում քվարկային մոդելի մշակման համար»։
Հենրի Քենդալ Henry Way Kendall | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1926[1][2][3][…] Բոստոն, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 15, 1999[1][2][3][…] (72 տարեկան) Ուոկալա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4] մահը պատահարից[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, լեռնագնաց և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ամհերստի քոլեջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Դիրֆիլդի ակադեմիա, Միացյալ Նահանգների առևտրական ծովային ակադեմիա և Սթենֆորդի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Martin Deutsch? |
Եղել է գիտական ղեկավար | Arie Bodek? |
Պարգևներ | |
Հայր | Henry P. Kendall? |
Henry Kendall Վիքիպահեստում |
Ավարտել է Ամխերստի քոլեջը (բակալավրի աստիճան, 1950 թվական), փիլիսոփայության դոկտորի կոչում ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1955 թվականին։
Հանդիսանում է Մտահոգված գիտնականների միության անդամ, և նրա նախագահն է 1974 թվականից մինչև մահը։ Այս պաշտոնում հանդիսացել է «Մարդկության նախազգուշացման» (1992) կազմակերպիչը, որը ստորագրել են 1700 գիտնականներ, այդ թվում և այդ պահին ապրող Նոբելյան մրցանակակիրների մեծամասնությունը, որը նախազգուշացնում է՝ մարդիկ և բնությունը գտնվում են իրար հետ բախման հետագծի վրա։ Հանդիսանում է նաև JASON-ի անդամ։
Քենդալը մահացել է բարդ արյունահոսությունից, Վակուլա Սփրինգս ազգային պարկում ջրասուզական արշավախմբի աշխատանքներին մասնակցելիս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gottfried K. Kendall, Henry (09 December 1926–15 February 1999), Nobel Prize-winning physicist // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1302678
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 MIT Nobelist Henry Kendall dies at 72 while scuba diving in Florida lake — MIT, 1999.
- ↑ 5,0 5,1 Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1990 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://aps.org/programs/honors/prizes/szilard.cfm
- ↑ W.K.H. Panofsky Prize in Experimental Particle Physics — APS.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/nicholson.cfm
Արտաքին հղումներ
խմբագրել- Հ. Վ. Քենդալ. «Խորը ոչառաձգական ցրում. Պրոտոնի վրա փորձեր և սկեյլինգի դիտարկումներ». Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 161, թողարկում 12, դեկտեմբեր 1991
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Քենդալ» հոդվածին։ |