Հենրի Ջեյմս Պայ
Հենրի Ջեյմս Պայ (անգլ.՝ Henry James Pye, փետրվարի 20 (մարտի 3), 1745[1][2] կամ փետրվարի 10 (21), 1745[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 11, 1813[1], Փիններ, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բանաստեղծ և արձակագիր, որ ստեղծագործել է լուսավորության և ռոմանտիզմի դարաշրջանի սկզբում։ Մեծ Բրիտանիայի բանաստեղծ-դափնեկիր 1790-1813 թվականներին։
Հենրի Ջեյմս Պայ անգլ.՝ Henry James Pye | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20 (մարտի 3), 1745[1][2] կամ փետրվարի 10 (21), 1745[3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 11, 1813[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Փիններ, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Կրթություն | Մագդալեն քոլիջ |
Ամուսին | Mary Hooke?[4] և Martha Corbett?[4] |
Henry James Pye Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀենրի Ջեյմս Պայը ծնվել է 1744 թվականի փետրվարի 10-ին Լոնդոնում։ Նրա հորեղբայրը եղել է բրիտանացի ծովակալ Թոմաս Պայը (մոտ 1708-1785)։ Կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանի Սբ. Մագթաղինեի քոլեջում։
Նրա հայրը մահացել է 1766 թվականին՝ նրան ժառանգություն թողնելով 50 000 ֆունտ ստերլինգ պարտք, իսկ հայրական տան հրդեհն էլ ավելի է մեծացրել դժվարությունները, որոնք ընկել են Հենրի Ջեյմս Պայի ուսերին[5]։
1784 թվականին Հենրի Ջեյմս Պայն ընտրվել է Բերքշիրի խորհրդարանի պատգամավոր։ Նա ստիպված է եղել վաճառել իր հոր կալվածքը և 1790 թվականին խորհրդարանից հեռանալուց հետո դարձել է ոստիկանության մագիստրատ Վեսթմինսթերում։
Չնայած Հենրի Ջեյմս Պայը, ըստ իր ժամանակակիցների, չուներ լեզվի փայլուն իմացություն և զուրկ էր բանաստեղծական տաղանդից, այնուամենայնիվ, նա ձգտում էր ձեռք բերել ճանաչում որպես բանաստեղծ։ Նա գրել է բազմաթիվ անտաղանդ բանաստեղծություններ և տպագրել իր պոեզիայի մի շարք հատորներ[5][6]։
Բանաստեղծ-դափնեկրի պաշտոնը հայտնվել է Հակոբ I Անգլիացի թագավորի օրոք՝ 1619 թվականին։ 1790 թվականից այդ պաշտոնը դարձել է վճարովի։ Բանաստեղծ-դափնեկիր Հենրի Ջեյմս Պայը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 1790 թվականից մինչև իր մահը 1813 թվականին, դարձել է առաջին բանաստեղծ-դափնեկիրը, որը տարեկան ստացել է 27 ֆունտ[7] ակնկալվող տարեկան մեկ պիպա գինու փոխարեն[8]
1790 թվականին Հենրի Ջեյմս Պայը նշանակվել է թագավոր Գեորգ III-ի բանաստեղծ-դափնեկիր, հավանաբար որպես փոխհատուցում Միացյալ Թագավորության համայնքների պալատում Ուիլյամ Փիտ Կրտսերին հավատարիմ ծառայության համար։ Նշանակումը դիտվել է որպես ծիծաղելի, իսկ նրա պոեզիան անընդհատ արժանացել է ծաղրի և արհամարհանքի։
Հենրի Ջեյմս Պայի մահից հետո նա մնացել է այն եզակի անհաջողակներից մեկը, որոնց անվանել են «բանաթուխ»[9]։
Հեղինակել է մի շարք արձակ ստեղծագործություններ։ Թարգմանեց Արիստոտելի «Պոետիկան»։
Ընտրյալ երկեր
խմբագրել- Արձակ
- The Democrat (1795)
- The Aristocrat (1799)
- Summary of the Duties of a Justice of the Peace out of Sessions (1808)
- Պոեզիա
- Poems on Various Subjects (1787)
- Adelaide: a Tragedy in Five Acts (1800)
- Alfred (1801)
- Թարգմանություններ
- Aristotle’s Poetics (1792)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 3,0 3,1 The History of Parliament
- ↑ 4,0 4,1 Kindred Britain
- ↑ 5,0 5,1 «H. Pye». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Джордж Гордон Байрон - Видение суда». Արխիվացված է օրիգինալից 2017-09-09-ին. Վերցված է 2020-09-07-ին.
- ↑ Английская поэтесса Венди Коуп против должности придворного поэта
- ↑ Մինչև 1999 թվականը այդ պաշտոնը շնորհվել է ցմահ։
- ↑ Beer, John (2009). Romanticism, Revolution and Language: The Fate of the Word from Samuel Johnson to George Eliot. Cambridge University Press. p. 109. 0521897556
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ջեյմս Պայ» հոդվածին։ |