Հենրի Ֆրանկլին Ուինքլեր (անգլ.՝ Henry Winkler, հոկտեմբերի 30, 1945(1945-10-30)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

Հենրի Ուինքլեր
Ծնվել էհոկտեմբերի 30, 1945(1945-10-30)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԿրթությունԷմերսոն քոլեջ, Եյլի դրամայի դպրոց, McBurney School? և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, գրող, կինոռեժիսոր, մանկագիր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և կատակերգու
Ծնողներհայր՝ Harry Irving Winkler?
Երեխա(ներ)Max Winkler?
Պարգևներ և մրցանակներ

Ունիքլերը հայտնի է 1970-ական թվականների ՙՙԵրջանիկ օրեր՚՚ ամերիկական սիթքոմում կերտած Ֆոնզիի դերով։ Ֆոնզը, հնոցպանը և ավտոտեխիկը սիթքոմի սկզբում խաղում էր երկրորդական դերում, սակայն շոուի վերջում նրանք գլխավոր հերոսներն էին[4]։

Կենսագրություն խմբագրել

Հենրի Ուինքլերը ծնվել է Նյու Յորք նահանգի Մանհեյթեն քաղաքում Իլզի Աննա Մարիի և Հարրի Իրվինգ Ուինքլերի ընտանիքում[5]։ Նրա ծնողները հրեա են, ովքեր 1939 թվականին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը Գերմանիայից գաղթել են ԱՄՆ[6]։

Ուինքլերը հաճախել է Մաքբյորնի դպրոց և 1967 թվականին Էմերսոն քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1970 թվականին Յելի դրամատիկական դպրոցում գեղեցիկ արվեստի ասպարեզում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1978 թվականին Էմերսոնը Ուինքլերին շնորհել է հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի կոչում։ Ուինքլերը այդ թվում նաև ստացել է հումանիտար գիտությունների դոկտորի աստիճան Օսթինի քոլեջից։

Ուինքլերը ամուսանցել է Սթեյսի Վայթցմանի հետ 1978 թվականի մայիսի 5-ին։ Նրանք ունեն երկու երեխա. Զոին և Մաքսը, այդ թվում նաև խորթ տղա. Սթեյսիի նախորդ ամուսնուց (Հովարդ Վայթցման) ծնված Ջեջը։ Նա համարվում է Բրայս Դալլաս Հովարդի աղջկա, ով հայտնի է «Երջանիկ Օրեր»-ից և հայտնի կինոռեժիսոր Ռոն Հովարդի կնքահայրը

Բարեգործական աշխատանքները, որոնցում նա ունեցել է մասնակցություն, ներառում են «Ամենամյա տելեմարաֆոն ի օգնություն ուղեղային կաթված ստացած հիվանդներին», «էպիլեպսիայով հիվանդներ»-ի ֆոնդը, ամենամյա «Խաղալիքներ երեխաների համար» կազմակերպությունը, «Հաշմանդամների համար արվեստի ազգային կոմիտետ» և «Հատուկ Օլիմպիական խաղեր»։

Կարիերա խմբագրել

Ուինքլերը սկսել է խաղալ, հայտնվելով հեռւստատեսային գովազդներում։ 1973 թվականի հոկտեմբերին դերասանը խաղացել է Արթուր Գերբերտ Ֆոնզարելլիի դերը, Ֆոնզ կամ Ֆոնզի մականունով, «Երջանիկ օրեր» հեռուստատեսային շոույում։ Այդ նախագծին մասնակցելու ընթացքում, Ուինքլերը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ Ֆլետբուծի լորդերի դերը (1974 թ.), Վիետնամի պրոբլեմատիկ վետարանների դերեը «Հերոսները» ֆիլմում (1977), «Մեկ և միակ» (1978 թ.) և դիահերձարանի պահակի դերը «Գիշերային հերթափոխ» ֆիլմում, որի ռեժիսորը «Երջանիկ օրեր» նախագծի նախկին աստղ Ռոն Հովարդն էր։ 1979 թվականին Ուինքլերը «ՅՈՒՆԻՍԵՖ» երաժշտական համերգի գլխավոր հաղորդավարներից էր։

«Երջանիկ օրեր» ռեժիսոր / պրոդյուսեր Գարրի Մարշալը Ֆոնզիի դերի համար փնտրում է իտալացի մոդելների կերպարի նման դերասաններ, մտադրվելով հրավիրել Ռոն Հովարդին։ Սակայն, երբ Ուինլերը, Յելի համալսարանի ուսանողը, խաղում էր նրա դերը լսումների ժամանակ, Մարշալը միանագամից նրան վերցրեց դերի համար։ Ուինքլերի խոսքերով. «Ֆոնզին ուներ այն ամենը, ինչը ես չունեի։ Նա եղել է այն ամենը, ինչ ես կցանկանայի լինել»[7]։

Ուինքլերի կերպարը, ով բոլորի համար մնացել էր կոպիտ օտարական, ժամանակ եկավ, երբ նա շոուի կենտրոնում էր (հատկապես Ռոն Հովարդի հեռանալուց հետո)։ Սկզբում, ABC հեռուստաընկերությունը չէր ցանկանում տեսնել Ֆոնզիին մաշված կաշվե հագուստով, հավատալով, որ կերպարը նման է հանցագործի։ Շոուի առաջին 13 սերիաներում, Ուինքլերը կրում էր երկու տարբեր տեսակի բաճկոններ։ Ինչպես ասում էր Ուինքլերը TV Land-ի հարցազրույցում, «դժվար է լավ երևալ կանաչ բաճկոնով»։ Մարշալը ղեկավարության հետ քննարկեց բաճկոնի հարցը։ Ի վերջո Ի վերջո հասան կոմպրոմիսի։ Ուինքլերը սկսեց կրել կաշվե բաճկոնը միայն մոտոցիկլետ վարելու տեսարաններում և այդ պահից, Ֆոնզին երբեք չէր հայտնվում առանց մոտոցիկլետի։

Փորձելով դեմ դուրս գալ Ֆոնզիի հանդեպ կազմած կարծրատիպից և աշխատելով ավելի շատ ուշադրություն գրավեր իր դերասանական հմտությունների վրա, Ուինքլերը 1976 թվականին նկարահանվեց հատուկ հեռուստատեսային շոում՝ «Հենրի Ուինքլերը հանդիպել է Ուիլյամ Շեքսպիրին»։ Շոում նա երեխաների խմբին տարել էր թատրոն և սովորացնում թատերական տերմիններ ու ներկայացումների հիմնական մասերին, Ուիլյամ Շեքսպիրը դուրս է թռչում արկղից ու ասմունքում իր պիեսներից մի քանի տողեր, իսկ Ուինքլերը նրանց ցույց տվեց Ռոմեո և Ջուլիետից մի տեսարան։ Յելում Շեքսպիրի պիեսները սովորելու ժամանակ, խաղացել է Ռոմեոյի դերը, ով սպանել էր Տիբալթին իր ընկերոջ՝ Մերկուցիոյի մահի համար։

Ուինքլերին առաջարկվել է Դենի Զուկոյի դերը «Բրիոլին» ֆիլմում, բայց նա արդեն խաղում էր Ֆոնզիի և Բիտչ Վայնտեյնի դերերը «Լորդերը Ֆլատբուշից» ֆիլմում, որոնք նման էին Զուկոյին, այդ իսկ պատճառով նա հրաժարվեց։

1979 թվականին Ուինքլերը հայտնվել է «Ամերիկյան Սուրբ ծննդյան քերոլ» ֆիլմում, որը համարվում է Չարլզ Դիքենսի Սուրբ ծննդյան երգի ժամանակակից վերամշակումը։ «Ամերիկյան Սուրբ ծննդյան քերոլ»-ը ցուցադրվել է Կոնկորդում, Նյու Հեմփշիրում և նույնիսկ մեծ Ճգնաժամի ընթացքում։ Ուինքլերը խաղացել է Բենեդիկտ Սլեյդի դերը, որը համարժեք էր Էբենզեր Սքրուջին։

«Երջանիկ օրեր»-ից հետո Ուինքլերը կենտրոնացավ պրոդյուսերության և ռեժիսուրայի վրա։ Մի քանի ամիս անց նա բացեց «Ուինքլեր Ռիչ Փրոդաքշն» ստուդիան։ Նա ստեղծել է մի քանի հեռուստատեսային շոուներ, այդ թվում, «Գաղտնի գործակալ Մակգայվե, «Դա տարօրինակ է» և «Դիտողություն», ինչպես նաև խաղային շոուներ, այդ թվում, «Պարզից պարզ»-ը։ Նա նաև նկարահանել է մի քանի ֆիլմեր, այդ թվում՝ Բիլլի Կրիստալի մասին ֆիլմը, որը կոչվում էր «Իմ հուշերը» (1988) և «Ոստիկան ու կես» (1993) ֆիլմը Բերտ Ռեյնոլդսոմի հետ։

Ուինքլերը դեռ վաղուց համարվում էր սարսափ ֆիլմերի ռեժիսոր Ուես Կրեյվենի ընկերը և խաղաց տնօրեն Հիմբրիի դերը «Ճիչ» ֆիլմում (1996 թ.)։ 1998 թվականին Ադամ Սենդլերը հրավիրեց Ուինքլերին խաղալու մարզիչի դերը «Մայրիկի տղան» ֆիլմում։ Հետագայում հայտնվում է Սենդլերի մյուս երեք ֆիլմերում՝ «Փոքրիկ սատանա Նիքի» (2000), «Սեղմում. Կյանքի հեռակառավարման վահանակ» (2006) և «Մի կատակեք Զոհանի հետ» (2008)։ Նա նաև խաղացել է փոքրիկ դերեր «Ձեզ» (2000), «Գանձը» (2003) և «Ես երբեք չեմ լինի քոնը» (2007) ֆիլմերում։ 1990-ականներին Ուինքլերը կրկին վերադարձավ կինո։ 1991 թվականին խաղաց «Բացարձակ օտար» ֆիլմում, որտեղ պետք էր որոշում կայացներ իր կոմայում գտնվող կնոջ և երեխայի ապագայի մասին։ 1994 թվականին նա վերադարձավ «Մոնտի» հեռուստատեսային կատակերգություն։ 1994 թվականին նա նաև նկարահանվել է «Մեկ Սուրբ ծնունդ» ֆիլմում, Քեթրին Հյոպբորնի հետ, որը դերասանուհու վերջին ֆիլմ էր։

Ուինքլերը վերջին ժամանակները խաղացել է փաստաբան Բարի Ցուկերկորնի դերը «Դանդացված զարգացում» ֆիլմում։ Դրվագներից մեկում, այդ փաստաբանը թռչում էր մահացած շնաձկների վրայով։ Այդ դրվագից հետո, հարցազրույցներից մեկում նա ասել է, որ նա եղել է միակ մարդը, ով կատարել է «թռիչք շնաձկան վրայով» հնարքը։

Երբ Ուինքլերը գնաց CBS հեռուստաալիք, Բլուտների ընտանիքի փաստաբանի դերը տվեցին «Երջանիկ օրեր» շոուի աստղ Սքոթ Բայոյին։

Ուինքլերը խաղացել է այնպիսի սերիալների դրվագներում, ինչպիսիք են՝ «Թվեր»-ը, «Բոբ Նհարթի շոուն»-ն, «Հարավային այգի»-ն, «Պրակտիկա»-ն, «Սիմփսոններ»-ը, «Օրենք և կարգապահություն։ Հատուկ կորպուս»-ը, «Երրորդ դիտորդ»-ը, «Ջորդանը հետաքննում է»-ն, «Գրիֆինների ընտանիքը» և «Սարի թագավորը»։ «Weezer» խմբի «Buddy Holly» տեսահոլովակում Ուինկլեչը խաղացել է Ֆոնզիի դերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Happy Days — The Third Season». DVD Talk. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  5. Henry Winkler Biography (1945-)
  6. «Henry Winkler Biography — Yahoo! Movies». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  7. Remarks to Oprah Winfrey Արխիվացված 2008-10-10 Wayback Machine on The Oprah Winfrey Show, original airdate February 26, 2008
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ուինքլեր» հոդվածին։