Հենրիկ Ղևոնդյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Կարապետի Ղևոնդյան (1914, Հառիճ, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Հենրիկ Ղևոնդյան
Ծնվել է1914
ԾննդավայրՀառիճ, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1939)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Ղևոնդյանը ծնվել է 1914 թվականին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ Յոթնամյա կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում։ 1933 թվականին ավարտել է Լենինականի շինարարական տեխնիկումը։ 1933-1934 թվականներին եղել է Արթիկ քաղաքի № 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի երկամյա հեռակա բաժինը[1]։

1940 թվականին Հենրիկը զորակոչվել է կարմիր բանակ։ 1942-1943 թվականներին մասնակցել է մարտական գործողություններին 89-րդ հայկական դիվիզիայի կազմում՝ որպես գնդի հետախույզ։ 1943 թվականից մինչև 1944 թվականի մայիսը եղել է 11-րդ բրիգադի հրետանային մարտկոցի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ։ Կռվել է Նովոռոսիյսկի մատույցներում։ 1944 թվականի մայիսից մինչև պատերազմի ավարտը 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի 390-րդ գնդում դասակի, այնուհետև ականանետային մարտկոցի հրամանատարն էր։ Խիզախության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայությունների համար» և ուրիշ մեդալներով։ 1948 թվականին Ղևոնդյանը զորացրվել է բանակից[1]։

1948-1949 թվականներին աշխատել է Արթիկ քաղաքի № 2 միջնակարգ դպրոցում, դասավանդել է ֆիզիկա և գծագրություն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, արժանացել է ԽՍՀՄ լուսավորության, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների աշխատողների արհմիության կենտկոմի պատվոգրերի[1]։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել