Հենրիխ դ’Արեստ

(Վերահղված է Հենրիխ դ'Արեստից)

Հենրիխ Լուի դ'Արեստ (գերմ.՝ Heinrich Louis d'Arrest, հուլիսի 13, 1822(1822-07-13)[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] - հունիսի 14, 1875(1875-06-14)[1][4][2], Կոպենհագեն, Դանիա[5][3]), գերմանացի աստղագետ, ծագումով Պրուսիայից, Նեպտուն մոլորակի հայտնաբերողներից մեկը։

Հենրիխ դ’Արեստ
Heinrich d'Arrest
Heinrich Louis d'Arrest.jpg
Ծնվել էհուլիսի 13, 1822(1822-07-13)[1][2]
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3]
Մահացել էհունիսի 14, 1875(1875-06-14)[1][4][2] (52 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա[5][3]
ԳերեզմանԱսիստենս գերեզմանատուն և Բեռլին
Բնակության վայր(եր)Բեռլին
ՔաղաքացիությունFlag of the Kingdom of Prussia (1803-1892).svg Պրուսիայի թագավորություն և Flag of Germany (1867–1918).svg Գերմանիա[6][7][8]
ԴավանանքՀուգենոտներ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան և Լայպցիգի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀումբոլդտի համալսարան և Լայպցիգի համալսարան[9]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1]
Գիտական ղեկավարՅոհան Էնկե
Եղել է գիտական ղեկավարԹորվալդ Նիկոլայ Թիլե
ՊարգևներԹագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ և Լալանդի մրցանակ
Heinrich Louis d'Arrest Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դեռևս լինելով ուսանող դ’Արեստը օգնել է Յոհան Գալլեին Նեպտունի որոնման ժամանակ։ 1846 թ. սեպտեմբերի 23-ին նա առաջարկեց համեմատել նկարված մանրամասն աստղային քարտեզը երկնքի այն մասում, որտեղ Ուրբեն Լե Վերյեն կանխատեսել էր մոլորակի դիրքը, ընթացիկ երկնքի իրավիճակի հետ, որպեսզի գտնել անշարժ աստղերի նկատմամբ տեղաշարժված մարմինը (մոլորակը)։ Նեպտունը հայտնաբերվեց հենց նույն գիշեր։

1857-1875 թթ. դ’Արեստը եղել է Կոպենհագենյան համալսարանի աստղադիտարանի տնօրեն։

Հայտնաբերել է երեք գիսաստղ՝ երկու երկար պարբերությամբ՝ C/1844 Y2 և C/1857 D1, և մեկ կարճ պարբերությամբ՝ 6P։ Վերջինը նա հայտնաբերել է 1851 թ. Լեպցիգի աստղադիտարանում։

Ինչպես նաև հետազոտել է աստերոիդներ (հայտնաբերել է (76) Ֆրեյա աստերոիդը) և միգամածություններ։

1875 թ. պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալով։

Հենրիխ Լուի դ’Արեստը վախճանվել է Կոպենհագենում սրտի կաթվածից։

Նրա պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարս մոլորակի արբանյակ Ֆոբոսի վրա և (9133) դ'Արեստ աստերոիդը։

ԳրականությունԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել