Հեյդար Ալիևի կենտրոն
Հեյդար Ալիևի կենտրոն (ադրբ.՝ Heydər Əliyev Mərkəzi), մշակութային կենտրոն, որը գտնվում է Հեյդար Ալիևի պողոտայի վրա, Բաքու, Ադրբեջան։ Այն իրենից ներկայացնում է մի կառույց, որն ունի կոնգրես կենտրոն, թանգարան, ցուցասրահներ, վարչական կենտրոններ։ Այն կրում է Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի անունը։ Կենտրոնի նախագիծն առաջարկել է Զահա Հադիդը 2007 թվականին։ Կենտրոնի տնօրենն է Անար Ալեկպերովը[2]։ Հեյդար Ալիևի մշակույթի կենտրոնը համարվում է ժամանակակից Բաքվի խորհրդանիշերից մեկը։
Հեյդար Ալիևի կենտրոն | |
ադրբ.՝ Heydər Əliyev Mərkəzi | |
Տեղագրություն | ![]() |
Կառուցման ժամանակ | սեպտեմբերի 10, 2007 - մայիսի 10, 2012 |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 74 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Տարածքը շինության մեջ | 57,519 մ2 |
Ճարտարապետ | ![]() |
Կառուցող | ![]() |
![]() ![]() | |
![]() | |
Տեղեկություններ Emporis կայքում | |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում | |
![]() |
2014 թվականին այն ստացել է 2014 Design of the Year մրցանակը[3]։
Պատմություն Խմբագրել
Կենտրոնի ներկայիս վայրում գտնվում էր Սաթթար Խանի անվան գործարանը։ Գործարանի տարածքը կազմում էր 16 հա։ Գործարանը տեղափոխվել է այլ վայր, տարածքը մաքրվել է և սկսվել է կենտրոնի շինարարությունը[4]։
2007 թվականի սեպտեմբերի 10-ին դրվել են շինության հիմքերը[5]։ Շինարարությունը ընթացել է 101,801 մ² տարածքի վրա[6][7][8]։
Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 10-ին՝ ի նշան Հեյդար Ալիևի ծննդյան 89-րդ ամյակի։ Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի այլ անդամներ[4].
2013 թվականին Իլհամ Ալիևի կենտրոնը ներկայացվել է Համաշխարհային ճարտարապետության փառատոնին (անգլ.՝ World Architecture Festival), որն անցկացվել է 2013 թվականին Սինգապուրում[9][10]։
Ցուցասրահներ Խմբագրել
«Ադրբեջանի գլուխգործոցներ» Խմբագրել
Հեյդար Ալիևի մշակութային կենտրոնի առաջին հարկում տեղակայված է «Ադրբեջանի գլուխգործոցներ» ցուցասրահը։ Այստեղ ցուցադրված են երկրի պատմությունը և մշակույթն արտացոլող եզակի նմուշներ։ Ցուցահանդեսում ներկայացված է Ադրբեջանի պատմության ամբողջ շրջանը[11]։
Պատկերասրահ Խմբագրել
-
2012 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթին նվիրված նամականիշ
-
Հեյդար Ալիևի կենտրոնի տեսքը ներսից
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Groundbreaking ceremony for the Heydar Aliyev Center held in Baku(անգլ.) // Մշակութային կենտրոնի պաշտոնական կայք.
- ↑ About Us — Structure // Մշակութային կենտրոնի պաշտոնական կայք.
- ↑ Հեյդար Ալիևի կենտրոն` լավագույն շինությունն աշխարհում
- ↑ 4,0 4,1 Իլհամ Ալիևը մասնակցել է կենտրոնի բացման արարողությանը // Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք. — 10 մայիսի, 2012.
- ↑ Հեյդար Ալիևի կենտրոն // Հեյդար Ալիևի հիմնադրամի պաշտոնական կայք.
- ↑ Heydar Aliyev Centre // Զահա Հադիդի պաշտոնական կայք.
- ↑ Architectural symbol // Կենտրոնի պաշտոնական կայք.
- ↑ «Build It Bigger: Azerbaijan's Amazing Transformation» (անգլերեն)։ YouTube։ Վերցված է 2013-08-15
- ↑ «In pictures: World Architecture Festival 2013 Awards» (անգլերեն)։ BBC։ 2013-07-03։ Արխիվացված օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-15
- ↑ «Shortlist 2013. WAF Completed Buildings » Culture» (անգլերեն)։ World Architecture Festival։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-15
- ↑ Իլհամ Ալիևը այցելում է կենտրոնը // Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք. — 9 մայիսի, 2013.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Մշակութային կենտրոնի պաշտոնական կայք (ադրբ.) (անգլ.)
- Build It Bigger: Azerbaijan’s Amazing Transformation
- Զահա Հադիդի պաշտոնական կայք Archived 2013-08-24 at the Wayback Machine.