Հեյդար Ալիևի անձի պաշտամունք

Հեյդար Ալիևի անձի պաշտամունք, հայտնի է նաև որպես Հեյդարականություն կամ Հեյդարիզմ[1][2] (ադրբ.՝ Heydər Əliyev şəxsiyyətinə pərəstiş), շողոքորթությունների և մտացածին գովեստի միջոցով Հեյդար Ալիևի անձի իդեալականացման և հերոսացման գործընթացը Ադրբեջանական Հանրապետությունում։ Հեյդար Ալիևը հանդիսանում է անկախ Ադրբեջանի թվով երրորդ նախագահը, որը իշխանության է եկել 1993 թվականին և պաշտոնավարել մինչև իր մահը՝ 2003 թվականը։ Վերջինս նախկինում բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցրել նաև Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Հեդար Ալիևին հաջորդում է իր որդին՝ Իլհամ Ալիևը[3], որի արդյունքում էլ շարունակական քարոզչության միջոցով որպես գաղափարական կուրս Ադրբեջանում ձևավորվում է Հեյդար Ալիևի պաշտամունքը։

Ադրբեջանական Հանրապետության երրորդ նախագահ Հեյդար Ալիևը։

Ալիևների ընտանիքին հաջողվում է ստեղծել ամբողջատիրական, անձնիշխանական (ավտոկրատիկ) վարչակարգ՝ հենվելով կլանային ռեժիմի, նավթարդյունաբերության եկամուտների և պետական ապարատի չարաշահումների վրա[4]։

Ներկայումս, Ադրբեջանում Հեյդար Ալիևը հորջորջվում է որպես «ադրբեջանական ժողովրդի հայր»[5], ինչպես օրինակ Թուրքիայում ազգայնական Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

Հեյդար Ալիևի կերպարն Ադրբեջանում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1358 (2004) բանաձևի իրականացում՝ Ադրբեջանում ինստիտուտների ժողովրդավարականացման վերաբերյալ» (PDF). Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով. 2004 թ․ սեպտեմբերի 20. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 22-ին. «Ադրբեջանը նաև պետք է վերանայի «հեյդարիզմի» թերությունները, մասնավորապես՝ հանգուցյալ նախագահին հաջորդած անձի պաշտամունքը․․․»
  2. Մուրադովա, Մինա (նոկտեմբերի 22, 2008). «Իսլամը խնդիր չէ Ադրբեջանի նախագահական քարոզչության մեջ». eurasianet.org. Open Society Institute. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին. «...Հեյդարիզմը (նկատի ունենալով նախկին նախագահ Հեյդար Ալիևին՝ Իլհալմ Ալիևի հորը)՝ որպես անձի կուլտ...»
  3. «Հեյդար Ալիև՝ Կովկասի մաեստրոն». The Economist. 2000 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «Ադրբեջան». Բաքու և Բրյուսել: Միջազգային ճգնաժամային խումբ. 2004 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Դեյ, Ալան Ջ․; Ռոջեր; Թոմաս Ռիչարդ (2002). Արևելյան Եվրոպայի քաղաքական և տնտեսական բառարան (1. ed.). Լոնդոն, Մեծ Բրիտանիա: «Europa Publications». էջ 16. ISBN 1-85743-063-8.