Հեղինակային իրավունքը Շվեյցարիայում

Շվեյցարիայում հեղինակային իրավունքը հիմնված է «հեղինակային իրավունք» աշխարհայացքի վրա (Urheberrecht գերմաներեն, droit d'auteur ֆրանսերեն, diritto d'autore իտալերեն)։ Շվեյցարիայի գործող հեղինակային իրավունքի մասին օրենքը 1992 թվականի Շվեյցարիայի դաշնային հեղինակային իրավունքի մասին օրենքն է՝ չնչին փոփոխություններով։ 2007 թվականի հոկտեմբերին օրենքի նոր տարբերակը հաստատվել է ՄՍՀԿ-ի հեղինակային իրավունքի մասին պայմանագրի իրականացման համար[1]։

Շվեյցարական օրենսդրությամբ հեղինակային իրավունքը գործում է հեղինակի մահից հետո 70 տարի (համակարգչային ծրագրերի համար հեղինակի մահից 50 տարի հետո)։ Լուսանկարների համար պաշտպանության մակարդակը որոշվում է Շվեյցարիայի դաշնային գերագույն դատարանի երկու որոշումներով՝ «Բոբ Մառլիի» (2003) և «Մեյլիի» գործով (2004)[2]։ Որոշ փաստաթղթեր Շվեյցարիայում չեն օգտագործվում հեղինակային իրավունքի պաշտպանության համար։ Դրանք հիմնականում վերաբերվում են այնպիսի պաշտոնական փաստաթղթերի, ինչպիսիք են օրենքները կամ հրամանագրերը։

Պատմություն խմբագրել

Հեղինակային իրավունքի մասին առաջին տեսական հրապարակումները Շվեյցարիայում թվագրվում են 1738 թվականով[3]։ Հեղինակային իրավունքի մասին առաջին օրենսդրությունը Շվեյցարիայում մտել է ֆրանսիական օկուպացիայի ժամանակ՝ Նապոլեոնյան պատերազմների ժամանակաշրջանում։ Շվեյցարիայի կողմից մշակված հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը Տիչինո կանտոնի օրենքն է, որն ուժի մեջ է մտել 1835 թվականի մարտի 20-ին[4]։ Հեղինակային իրավունքը Զոլոթուռն կանտոնում ուժի մեջ է մտել 1847 թվականին։

Հեղինակային իրավունքի մասին առաջին դաշնային օրենքը Շվեյցարիայում ընդունվել է շվեյցարական խորհրդարանի կողմից 1883 թվականի ապրիլի 23-ին և ուժի մեջ է մտել 1884 թվականի հունվարի 1-ից[5]։

1922 թվականին հեղինակային իրավունքի մասին առաջին դաշնային օրենքը փոփոխվել է։ Նոր օրենքն ընդունվել է Խորհրդարանի կողմից 1922 թվականի դեկտեմբերի 7-ին և ուժի մեջ է մտել 1923 թվականի հուլիսի 1-ից։ Դրանով սահմանվել են գրականության և արվեստի ստեղծագործությունների, լուսանկարչական աշխատանքների և հավաքածուների նկատմամբ իրավունքները։ Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը թողել են 30 տարի, նախկինում գոյություն ունեցող ստեղծագործությունները, որոնք օրենքով չեն կարգավորվել, այժմ նույնպես պաշտպանված են եղել հեղինակային իրավունքով։ Այն ստեղծագործությունները, որոնք հանրության սեփականություն են դարձել միայն հեղինակի մահից հետո, պաշտպանված են եղել հեղինակային իրավունքով հեղինակի մահից հետո 50 տարի ժամկետով, կամ 30 տարի՝ սկսած դրանց հրապարակման պահից։

Օրենքը վերաբերել է գրականության և արվեստի ստեղծագործություններին, այդ թվում գիտական աշխատանքներին, քարտեզներին և լուսանկարներին[6]։

1955 թվականին վերանայվել է 1922 թվականի օրենքը, երկարաձգել է հեղինակային իրավունքի ժամկետը 30-ից մինչև 50 տարի՝ սկսած հեղինակի մահվան տարուց։ Այդ ժամկետի երկարաձգումները հետադարձ ուժ չի ունեցել և վերաբերում է միայն այն ստեղծագործություններին, որոնք հեղինակային իրավունքով պաշտպանված են եղել 1955 թվականին[7]։

2004 թվականին Շվեյցարիայի հեղինակային իրավունքի մասին օրենքը վերանայվել է երկրորդ անգամ՝ այն համապատասխանեցնելով ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի պայմանագրին և ՄՍՀԿ Ձայնագրվածքի մասին պայմանագրին[8]։ Օրենքը հաստատվել է Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից 2007 թվականի հոկտեմբերի 5-ին։ Վերանայված օրենքն ուժի մեջ է մտել 2008 թվականի հուլիսի 1-ից[9]։

Հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետ խմբագրել

Պահպանվող ստեղծագործությունների հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետը լրանում է հեղինակի մահից 70 տարի հետո՝ համաձայն շվեյցարական օրենսդրության, բացառությամբ համակարգչային ծրագրերի, որոնք պաշտպանվում են հեղինակի մահից հետո 50 տարի[10]։ Համահեղինակության դեպքերում ընդունվում է վերջին հեղինակի մահվան ամսաթիվը[11]։ Պաշտպանության 50 կամ 70 տարի ժամկետը հաշվվում է հեղինակի (կամ վերջին հեղինակի) մահվան տարեվերջից[12]։ Անհայտ հեղինակների ստեղծագործությունները հանրային սեփականություն են դառնում հրապարակման օրվանից 70 տարի անց[13]։

Շվեյցարական օրենսդրությունը պաշտպանում է նաև ստեղծագործությունների կատարողների իրավունքները. պահպանության ժամկետը 50 տարի է՝ սկսած այն տարվա վերջից, երբ կատարվել են այդ ստեղծագործությունները[14]։

Իսկության բացակայություն խմբագրել

2003 թվականին Շվեյցարիայի Դաշնային գերագույն դատարանը քննել է գրական կամ գեղարվեստական ստեղծագործություններին վերաբերող հեղինակային իրավունքի հարցեր։ Հարց է բարձրացվել Քրիստոֆեր Մեյլիի լուսանկարի հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված։ Բոբ Մառլիի կատարման լուսանկարը համարվում է, որ բավարար օրիգինալություն չունի՝ շվեյցարական օրենսդրությամբ հեղինակին պաշտպանելու համար։ Ընդ որում նշվել է, որ հեղինակային իրավունքի մասին օրենքը պաշտպանում է այն «մտավոր ստեղծագործությունները, որոնք ունեն անհատական բնույթ»։ Դաշնային Գերագույն դատարանն իր որոշմամբ սահմանել է, որ երգչի ելույթի նկարն ունի անհրաժեշտ անհատական բնույթ՝ ելնելով նրա էսթետիկական գրավչությունից, դրանում լույսի և ստվերի բաշխման առանձնահատկություններից։ Դատարանը որոշել է, որ լուսանկարը պետք է պաշտպանված լինի հեղինակային իրավունքով։

2004 թվականի դատական գործում, որը վերաբերում է Քրիստոֆեր Մեյլիի գործատուի փաստաթղթերով լուսանկարին, նշվել է, որ այն չունի օրիգինալություն և անհատական բնույթ։ Նկարելիս լուսանկարչի կոնցեպտուալ ու տեխնիկական հնարավորությունները չեն օգտագործվել։ Դրանում հեղինակային մտքի արտահայտություն չկա։ Դատարանը որոշել էր, որ լուսանկարը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով։ Դատարանի այդ որոշումների հետևանքը դարձավ Շվեյցարիայի դաշնային դատարանի պրակտիկայում օրիգինալության շեմի ընդհանրացման փորձը։

Հեղինակային իրավունք և ինտերնետ խմբագրել

Հեղինակային իրավունքը Շվեյցարիայում հիմնված է գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության Բեռնի կոնվենցիայի վրա, որը հարմարեցվել է տեղեկատվական հասարակության պայմաններին և նորագույն համակարգչային տեխնոլոգիաներին։

Հեղինակային իրավունքի մասին ժամանակակից շվեյցարական օրենսդրության առանձնահատկությունն այն է, որ այստեղ պետությունը կանգնեց համացանցի օգտատերերի կողքին։ 2011 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի կառավարությունը որոշել է, որ համացանցում հեղինակային իրավունքով պաշտպանված ապրանքների անվճար պատճենումն օրինական է և չպետք է հետապնդվի հեղինակային իրավունքի սեփականատերերի կողմից։ Կառավարության որոշումը հիմնված է եղել Շվեյցարիայի դատարանի որոշումների նախադեպերի վրա, որոնք վերաբերվում են զվարճանքի համակարգչային ծրագրեր (համակարգչային խաղեր, երաժշտություն, ֆիլմեր, գրքեր) արտադրողների կողմից ներկայացված հայցերին, որով պահանջվում էր սահմանափակել համակարգչային նոր տեխնոլոգիաների կիրառումը հեղինակային իրավունքի նյութեր պատճենելու և տարածելու համար, վկայակոչելով, որ դա նվազեցնում է իրենց վաճառքից եկամուտը։

Գործը դատարանում քննելու ընթացքում պարզվել է, որ Շվեյցարիայի 14 տարեկանից բարձր քաղաքացիների մեկ երրորդը համացանցից պատճենում է կեղծ ֆիլմեր, երաժշտություն, խաղեր, գրքեր և տեղեկատվական այլ նյութեր, բայց միաժամանակ օրինական ծրագրային ապրանքներ ձեռք բերելու համար այդ մարդկանց ֆինանսական ծախսերը չեն նվազում, իսկ ժամանցային ծրագրերի ձեռքբերման համար նախատեսված բյուջեն մնում է կայուն։ Այսպիսով, ինտերնետից ծրագրային ապրանքների անվճար «ավազակային» ներբեռնումը կրում է միայն լրացուցիչ բնույթ և մարդիկ դրա վրա գումար են խնայում օրինական ապրանքներ գնելու համար։ Ստեղծագործությունների սեփականատերերի շահերը գործնականում որևէ կերպ չեն շոշափվում։ Շվեյցարական դատարանի այդ որոշումները, որով պաշտպանվել են համացանցի օգտատերերի օրինական պահանջները, նախորդ դատարանի որոշումների տրամաբանական շարունակությունն են եղել։

2010 թվականի սեպտեմբերի Շվեյցարիայի դատարանի որոշումն արգելել է ֆայլերի փոխանակման կայքերի օգտատերերի անձնական IP հասցեներին գաղտնի հետևել միայն այն հիմքով, եթե դրանք անձնական տվյալներ են։ Հասցեներին հետևելու արգելքը հեղինակային իրավունքի սեփականատերերի համար անհնարին են դարձրել ապացույցներ հավաքել նրանց իրավունքները խախտողների վերաբերյալ։ 2011 թվականի նոյեմբերին շվեյցարական դատարանն ավելի հեռուն է գնացել։ Դատարանը քննարկել է առանց հեղինակային իրավունքի սեփականատերերի թույլտվության համացանցի ծրագրային բովանդակության պատճենման օրինականության հարցը և դրական որոշում կայացրել։ Դատարանի այս որոշումը ավտոմատ կերպով արգելափակել է Շվեյցարիայում հակաավազակային նախաձեռնությունները (օրինակ՝ տրաֆիկի զտում՝ ֆայլերի փոխանակման ծառայություններին հետևելու համար կամ հեղինակային իրավունքի սեփականատերերի կողմից տրաֆիկի ընդհանուր վճարումից մասհանումների կատարումը), որոնց նույնպես աջակցում են այլ երկրներում պետական մակարդակով։

Շվեյցարիայի ղեկավարությունը կիսում է Եվրոպական խորհրդի դատարանի դիրքորոշումը և ճանաչում է ինտերնետի ծրագրային բովանդակության զտումն ու արգելափակումը որպես անօրինական գործողություններ, որոնք խախտում են մարդու խոսքի ազատության իրավունքները և անձնական տվյալների անձեռնմխելիությունը։ Ինչ վերաբերում է ինտերնետում տեղեկատվության հասանելիության սահմանափակումներին, ապա ֆրանսիական օրենսդրությամբ ընդունված է խիստ միջոցառումների պրակտիկա՝ «երեք նախազգուշացումներ» (HADOPI), ըստ որի եթե համացանցի օգտատերերը բռնվել է անօրինական բովանդակություն ծրագրեր պատճենելիս, ենթակա է տուգանքի, ընդհուպ մինչև համակարգչային ցանց մուտք գործելու արգելքի։

Շվեյցարիայի կառավարությունը կարծում է, որ «ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները փոխել են տեղեկատվության տարածման մոտեցումները, բովանդակային ծրագրեր արտադրողները պետք է կենտրոնանան նոր համակարգչային տեխնոլոգիաների վրա և ստեղծեն նոր բիզնես մոդելներ, որոնք հարմար և շահավետ կլինեն հեղինակների և սեփականատերերի համար»։ Չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսին կից միջազգային ավազակահենության դեմ պայքարի խորհրդի (IAPC) պնդումներին՝ Շվեյցարիայի կառավարության որոշումը մնում է ուժի մեջ և պաշտպանում է ինտերնետից օգտվողների՝ ինտերնետային տեղեկատվությունից ազատորեն օգտվելու իրավունքը։

Իրավապաշտպան «Էլեկտրոնային սահմաններ հիմնադրամ» Electronic Frontier Foundation (EFF) կազմակերպությունը ստեղծել է «Global Checkpoints» ինտերնետ նախագիծը՝ ցույց տալու, թե ինչպես ժամանակակից աշխարհում մտավոր սեփականության իրավունքները հաճախ ոչ միայն չեն կատարում իրենց հիմնական գործառույթը, այլև դառնում են մարդու իրավունքների, խոսքի ու ազատության սահմանափակման և տեղեկատվության տարածման գործիք։

Պաշտոնական փաստաթղթեր խմբագրել

Գտնվում են բաց հասանելիության տիրույթում՝

  • Օրենքներ, հրամանագրեր, միջազգային պայմանագրեր կամ այլ պաշտոնական ակտեր
  • Պետական մարմինների որոշումներ, արձանագրություններ կամ հաշվետվություններ

Այս փաստաթղթերի համար արված լուսանկարները նույնպես հանրային սեփականություն են, սակայն

  • Պաշտոնական փաստաթղթի լուսանկարները կարող են պահպանվող ստեղծագործություններ լինել, եթե լուսանկարը բավականաչափ բնօրինակ է
  • Պաշտոնական փաստաթղթից վերցված լուսանկարները կարող են պաշտպանված լինել մեկ ուրիշի կողմից և վերարտադրվել պաշտոնական փաստաթղթում հեղինակի թույլտվությամբ։

Գրականություն խմբագրել

  • Hilty, Reto M.: Urheberrecht, Stämpfli Verlang, Berne 2011. ISBN 978-3-7272-8660-5.
  • Rigamonti, Cyrill P.: Geistiges Eigentum als Begriff und Theorie des Urheberrechts. UFITA-Schriftenreihe Band 194, Nomos Verlagsgesellschaft, Baden-Baden 2001. ISBN 3-7890-7534-5.
  • Barrelet, D.; Egloff, W.: Das neue Urheberrecht, 3rd ed. Stämpfli Verlag, Berne 2008. ISBN 978-3-7272-9563-8.
  • von Büren, R.: Urheberrecht und verwandte Schutzrechte, in: Pedrazzini, Mario M.; von Büren, Roland; Marbach, Eugen: Immaterialgüter- und Wettbewerbsrecht, Stämpfli Verlag AG, Berne 1998, ISBN 3-7272-0913-5, p. 59 et seq.
  • Rehbinder, M.: Schweizerisches Urheberrecht, 3rd ed. Stämpfli Verlag, Berne 2000. ISBN 3-7272-0923-2.
  • Трансформация авторского права в интернете. Зарубежные тенденции, бизнес-модели, рекомендации для России. Ассоциация интернет-издателей. Москва. 2013.

Աղբյուրներ խմբագրել

Հեղինակային իրավունքի պաշտպանություն լուսանկարչության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. See the Legal information Արխիվացված 2005-01-19 Wayback Machine page at the Swiss Federal Institute of Intellectual Property.
  2. See the list of authorities supra for citations.
  3. Rehbinder, p. 32; mentioning the dissertation of Johann Rudolf Thurneisen, Dissertatio juridica inauguralis de recursione librorum furtiva, zu Teutsch dem unerlaubten Büchernachdruck, Basel, 1738.
  4. Rehbinder, p. 32.
  5. Chancellory of the Swiss Confederation: Übersicht fakultative Referenden 1874—1900 Արխիվացված 2016-01-15 Wayback Machine.
  6. Swiss Federal Law of December 7, 1922 on Urheberrecht an Werken der Literatur und Kunst; BBl 1922 III 960.
  7. Swiss Federal Law of June 24, 1955 on Änderung des Bundesgesetzes betreffend das Urheberrecht an Werken der Literatur und Kunst; BBl 1955 I 1137.
  8. Institut für geistiges Eigentum (IGE, Swiss Copyright Office): Urheberrecht Արխիվացված 2007-09-10 Wayback Machine.
  9. Neues Urheberrecht: was ändert sich? Արխիվացված 2012-02-11 Wayback Machine, DRS, podcast from July 4, 2008.
  10. «Art. 29 URG/LDA par. 2». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  11. Art. 30 URG/LDA Արխիվացված 2013-05-06 Wayback Machine.
  12. Art. 32 URG/LDA Արխիվացված 2013-05-06 Wayback Machine.
  13. Art. 31 URG/LDA Արխիվացված 2013-05-06 Wayback Machine.
  14. Art. 39 URG/LDA Արխիվացված 2013-05-06 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել