Ալվարդ Ջիվանյան

հայ թարգմանչուհի

Ալվարդ Հակոբի Ջիվանյան (ապրիլի 4, 1964(1964-04-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, թարգմանչուհի[1]։ Բանասիրական գիտությունների դոկտոր[2]։ Թարգմանել է մի շարք գրքեր, այդ թվում հայերեն է թարգմանել «Հարրի Փոթեր» շարքի առաջին երեք գրքերը[3][4][5]։

Ալվարդ Ջիվանյան
Alvard Jivanyan.jpg
Ծնվել էապրիլի 4, 1964(1964-04-04) (57 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան

Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներԽմբագրել

1981-1986 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ռոմանագերմանական բանասիրության ամբոնիում։ 1988-1991 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1990 թվականին Մոսկվայի լեզվաբանական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1991 թվականին Մոսկայի լեզվաբանական համալսարանում ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։ 1991 թվականից ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս է. դասավանդում է ակադեմիական անգլերեն, ոճագիտություն, բանահյուսություն և գրականություն։ 2007 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի դոցենտ է[6]։ 2009 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի կոչում[2][7]։ 2009 թվականին Մ. Աբեղանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Հայ հրաշապատում հեքիաթի պոետիկան» թեմայով։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են Երևանում, Լոնդոնում, Էդինբուրգում, Բեյրութում, Վաշինգտոնում, Տարտուում։ 2009 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավարն է, «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի, «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի գլխավոր խմբագիրը։

Մասնագիտական գործունեությունԽմբագրել

2007 թվականից մինչ այժմ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ է։ 1991-2007 թվականները եղել է ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս։

Մասնակցություն միջազգային կոնֆերանսների և սեմինարներիԽմբագրել

Մասնակցել է Հայաստանի, Միացյալ թագավորության, իռլանդական, չեխական, էստոնական կոնֆերանսների և սեմինարների։

Օտար լեզուներԽմբագրել

Տիրապետում է ռուսերենի, անգլերեն (գերազանց), ֆրանսերենի և գերմաներենի (խոսակցական)։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացել է 1989 թվականի հուլիսի 21-ին։ Ունի երկու երեխա։ Ամուսինը՝ Գևորգ Եղիազարյանը, գեղանկարիչ է։

ԱշխատանքներԽմբագրել

ԳրքերԽմբագրել

  • Թուղթ ու գրի ոգիներ։ Գրաշարի կնոջ օրագրից
  • Երկնքից ընկավ երեք խնձոր. հրաշապատում հեքիաթը որպես վաղնջատեքստ (մենագրություն), Զանգակ, 2008, 86 էջ
  • Rhetorical Transformations in Fairy Tales (Monograph), Երևան, Զանգակ, 2007, 47p.
  • The Fairy Tale as Archetext (Monograph), Երևան, Զանգակ, 2007, 58 p.
  • As White as a Wisp of Cotton: On the Rhetoric of Armenian Spinning Tales (Monograph), Yerevan: Zangak, 2006, 56 p.
  • Glimpses into Armenian Nursery (Monograph), Երևան, Տոներ, 2002, 90 p.
  • Հմայված հոգիների պարտեզում։ Մանկական գրականության տեսության խնդիրները, Զանգակ, 2016, 176 էջ, ISBN 978-9939-68-490-1[8]

ՀոդվածներԽմբագրել

  • Մանկական գրականության միջմշակութային և ներմշակութային փոխակերպումներ, Հասկեր. Մանկական գրականության և բանահյուսության տարեգիրք, Հովհ. Թումանյանի թանգարան, 2011, N 1, Էջ 96-105
  • Երկնքից ընկավ երեք խնձոր. Հայկական հեքիաթի ավարտի բանաձևերը, Հայկազյան հայագիտական հանդես, հատոր Լ, 2010, Բեյրութ, Էջ 29-41
  • Հեքիաթը որպես եզր և հասկացություն. Բանահյուսական և գրական հեքիաթների փոխառնչությունը, Աստղիկ, 20-21, 2010-2011, Երևան, Էջ 65-71
  • Spinning and Speech in Armenian Versions of “Kind and Unkind Girls” (ATU 480), Cosmos/The Journal of the Traditional Cosmology Society, vol. 23 for 2007, Edinburgh 2009, pp. 151–169
  • Հեքիաթը բարձր նորաձևության համատեքստում, Ոսկեդիվան. Հեքիաթագիտական հանդես, պրակ 1, 2009, Երևան, Էջ 155-168
  • Fairy Tales and Goose Flights: Storytelling as Trance, Գիտելիք և խորհրդանիշ, միջազգային երկրորդ գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2007, pp. 217–231
  • Rhetorical Transformations in Translated versions of Fairy Tales, Աստղիկ, 17-18, Երևան, 2007, pp. 63–71
  • Fairy Tale Characters as Archetypes, Աստղիկ, 17-18, Երևան, 2007, pp. 260–267
  • Christianization of Fairies in Armenia, Armenian Folia Anglistika, (AASE International Journal of English Studies)Yerevan, 1(3)/2007, pp. 147–152
  • The Fairy Tale Possible World, Օտար լեզուները բարձրագույն դպրոցում, Երևան, 2007, N 8, pp. 34–38
  • Intertextuality of the Fairy Tale Text, Օտար լեզուները բարձրագույն դպրոցում, ԵՊՀ գիտ. Աշխ. Ժող., Երևան, 2007, N 8, pp. 38–44
  • Neutralization of Tropes in Fairy Tales, Folklore, 7, vol. 136. Tartu, 2007, pp. 89–101
  • The Old Woman as the Patron Spirit of Hair in Armenian Fairy Tales, Ավանդական բանավոր ժառանգություն։ Միջազգային առաջին գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2006, pp. 72–80
  • From Fairy Tales to their Animated Versions, Armenian Folia Anglistika, (AASE International Journal of English Studies) Yerevan, 2006, N1(2), pp. 111–118
  • The Bluebeard or Reading between the Lines, Աստղիկ, N12, Երևան, 2002, pp. 43–48[9]

ԹարգմանություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ալվարդ Հակոբի Ջիվանյան
  2. 2,0 2,1 Դոկտորական պաշտպանություն
  3. Փոքրիկ ընթերցողն ամենևին էլ պակաս կարևոր ընթերցող չէ
  4. Հարրի Փոթերն ու հայկական ֆենթզիի հեռանկարները
  5. Հեքիաթի արդիականությունը
  6. %20%D4%B1%D5%AC%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
  7. Մասնագիտական խորհուրդ
  8. Հմայված հոգիների պարտեզում։ Մանկական գրականության տեսության խնդիրները, «Զանգակ» հրատարակչություն
  9. ԵՊՀ կայք
  10. Goodreads կայք
  11. Abrilbooks-Ալիսը հրաշքների աշխարհում
  12. Abrilbooks-Օլիվեր Թվիստ
  13. Abrilbooks-Օզի կախարդը
  14. Abrilbooks-Պինոկիո
  15. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը զանգակ հրատարակչությունում
  16. Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը զանգակ հրատարակչությունում
  17. «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-01-ին։ Վերցված է 2017-12-31 
  18. Հարրի Փոթերը և կրակի գավաթը զանգակ հրատարակչությունում
  19. «Զանգակի» նորություններն ու պահանջված գրքերը