Հարրի Էլվին Միլիս (անգլ.՝ Harry Alvin Millis, ապրիլի 14, 1873(1873-04-14)[1], Paoli, Ինդիանա, ԱՄՆ - հունիսի 25, 1948(1948-06-25)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, 1938 թվականից Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1934 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Հարրի Միլիս
Ծնվել էապրիլի 14, 1873(1873-04-14)[1]
Paoli, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 1948(1948-06-25)[1] (75 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և գրող
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՉիկագոյի համալսարան և Ինդիանայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարՋոն Կոմոնս
Եղել է գիտական ղեկավարRuth Alice Allen? և Սամներ Սլիտչեր[3]
 Harry A. Millis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարրին ծնվել է 1873 թվականի մայիսի 14-ին Պաոլիում (Ինդիանա նահանգ) Ջոն (1845-1928) և Մարիա Բրուներ Միլիսի (1845-1920) ընտանիքում[4]։ Հարրին կրթություն է ստացել Պաոլիի բարձրագույն դպրոցում[5]։

1895 թվականին, Միլիսը ստացել է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1896 թվականին արվեստի մագիստրոսի աստիճան Ինդիանայի համալսարանում, եղել է Ջոն Կոմոնսի առաջին շրջանավարտներից։ Մանկավարժական գործունեությունը սկսել է 1896-1898 թվականներին՝ որպես սոցիոլոգիայի դասախոս, իսկ 1898-1899 թվականներին՝ որպես տնտեսության դասախոս Չիկագոյի համալսարանում, որտեղ 1899 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[5]։

1899-1902 թվականներին Միլիսը Չիկագոյի Ջոն Կրերի անվան գրադարանում գրադարանավար է աշխատել։ 1902-1903 թվականներին նա եղել է Արկանզասի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսոր[5]։ 1904-1912 թվականներին դասավանդել է Սթենֆորդի համալսարանում։ 1912-1916 թվականներին եղել է Կանզասի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի առաջին վարիչը[6]։ 1916 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսորի ասիստենտ, 1928-1938 թվականներին՝ տնտեսագիտության ամբիոնի վարիչ և 1938 թվականից՝ Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր։ Միլիսը 1934 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, Չիկագոյի մատենագիտական ընկերության անդամ և Արկանզասի համալսարանի գիտական ակումբի անդամ[5]։

1940-1945 թվականներին եղել է Աշխատանքի ազգային խորհրդի նախագահ։

Ընտանիք խմբագրել

1901 թվականին Միլիսն ամուսնացել է Ալիսա Մեյի Շոֆի հետ, որոնց որդին էր՝ Ջոն Շոֆ Քեյսը, Վեսթերն Ռեզերվ համալսարանի ապագա նախագահը, և երկու դուստրերը՝ Սավիլիան և Շառլոտան[7]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Emmett R.B. The Chicago Tradition in Economics, 1892-1945 // London: Routledge. — 2002. — Vol. 3. — P. vii-viii. — ISBN {{{isbn}}}.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Personal Notes // The Annals of the American Academy of Political and Social Science. — Jan., 1904. — Vol. 23. — P. 141—142.
  6. O’Leary M. R., O’Leary D.S. The English Professor: Raphael Dorman O’Leary. — 2016. — ISBN {{{isbn}}}.
  7. The Encyclopedia of Cleveland History MILLIS, JOHN SCHOFF.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Միլիս» հոդվածին։