Հարվի Բարնս (անգլ.՝ Harvey Barnes, դեկտեմբերի 9, 1997(1997-12-09)[1][2], Burnley, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[3]։

Հարվի Բարնս
Harvey Barnes
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Harvey Lewis Barnes
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 9, 1997(1997-12-09)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Burnley, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 174 սմ
Քաշ 66 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 15
Պատանեկան կարիերա
2007-2016 Անգլիա Լեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 31 (2)
2017   Անգլիա Միլթոն Քինս Դոնս 21 (6)
2017-2018   Անգլիա Բարնսլի 23 (5)
2018-2019   Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 26 (9)
Ազգային հավաքական
2017-2018 Անգլիա Անգլիա Մ20 10 (6)
2018-2019 Անգլիա Անգլիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 29-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 29-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Լեսթեր Սիթի խմբագրել

Բարնսը Լեսթեր Սիթիի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի հունիսի 25-ին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը անգլիացին նշեց դեկտեմբերի 7-ին՝ փոխարինելով Դանի Դրինքուոթերին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Պորտուի դեմ խաղում[6][7]։ 2017 թվականի հունվարի 20-ին Բարնսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Միլթոն Քինս Դոնսին[8][9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 21-ին՝ փոխարինման մտնելով Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[10][11]։ Ապրիլի 1-ին անգլիացին գոլ խփեց Ջիլինգհեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[12]։ Ապրիլի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուոլսոլի դեմ խաղում[13]։ Վարձավճարի ընթացքում Բարնսը անցկացրեց 21 հանդիպում[14]՝ դառնալով 6 գոլի հեղինակ և ճանաչվելով Միլթոն Քինս Դոնսի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[15][16]։

2017 թվականի հուլիսի 21-ին Բարնսը երկարաձգեց իր պայմանագիրը Լեսթեր Սիթիի հետ մինչև 2021 թվականը[17][18]։ Օգոստոսի 11-ին անգլիացին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բարնսլի[19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Իպսվիչ Թաունի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[23][24]։ Սեպտեմբերի 30-ին Բարնսը 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 31-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարտոն Ալբիոնի դեմ խաղում[26][27]։ Նոյեմբերի 18-ին անգլիացին գոլ խփեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[28]։ Բարնսլիի կազմում Բարնսը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[29], և 2018 թվականի հունվարի 1-ին Լեսթերը հետ կանչեց նրան[30]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց ապրիլի 19-ին՝ փոխարինելով Ադրիեն Սիլվային Սաութհեմպտոնի դեմ խաղում[31][32]։ 2017-18 մրցաշրջանում Լեսթերի կազմում Բարնսը անցկացրեց 5 հանդիպում[29]։

2018 թվականի հուլիսի 24-ին Բարնսը երկարաձգեց իր պայմանագիրը Լեսթերի հետ մինչև 2022 թվականը[33][34], ինչից հետո վարձավճարով միացավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնին[35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլթոն Ուոնդերերսի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[37][38]։ Սեպտեմբերի 18-ին Բարնսը 2 գոլային փոխանցում տվեց Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[39][40]։ Հոկտեմբերի 3-ին անգլիացին գոլ խփեց Շեֆիլդ Ուենսդիի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Վեստ Բրոմվիչին պարտությունից[41]։ Դեկտեմբերի 3-ին Բարնսը գոլի հեղինակ դարձավ Բրենտֆորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[42]։ Դեկտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[43]։ Վեստ Բրոմվիչի կազմում Բարնսը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[44]։

2019 թվականի հունվարի 11-ին Լեսթեր Սիթին հետ կանչեց Բարնսին Վեստ Բրոմվիչից[45][46][47]։ Պրեմիեր Լիգայում թիմի մեկնարկային կազմում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունվարի 19-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[48][49]։ Իր առաջին գոլը Լեսթերի կազմում Բարնսը խփեց ապրիլի 20-ին՝ գրավելով Վեստ Հեմ Յունայթեդի դարպասը հանդիպման վերջին րոպեին և փրկելով իր թիմին պարտությունից[50][51]։ Հունիսի 14-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[52][53][54][55]։ Օգոստոսի 24-ին Բարնսը գոլ խփեց Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[56][57]։ Հոկտեմբերի 19-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարնլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[58]։ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Բարնսը գոլային փոխանցում տվեց Այոզե Պերեսին Սաութհեմպտոնի դեմ խաղում[59]՝ օգնելով Լեսթերին հաղթել 9-0 հաշվով և տանել Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը[60][61]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բարնսը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[62][63][64]՝ մրցաշարում դառնալով 4 գոլի հեղինակ[65] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[66][67]։ 2019 թվականին Բարնսը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[68][69][70]՝ անցկացնելով 1 հանդիպում[71], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[72][73][74]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[75]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լեսթեր Սիթի 2016–17 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 1 0 0 0 1 0
2017–18 3 0 2 0 0 0 5 0
2018–19 16 1 0 0 0 0 16 1
2019–20 12 1 0 0 2 0 14 1
Ընդհանուր 31 2 2 0 1 0 2 0 36 2
Միլթոն Քինս Դոնս (վարձավճար) 2016–17 Լիգա Մեկ 21 6 0 0 0 0 21 6
Բարնսլի (վարձավճար) 2017–18 Չեմպիոնշիպ 23 5 0 0 2 0 25 5
Վեստ Բրոմվիչ Ալբիոն (վարձավճար) 2018–19 26 9 0 0 2 0 28 9
Կարիերայի ընդհանուր 101 22 2 0 1 0 6 0 110 22

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ18

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «England - H. Barnes - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. Ball, George (2018 թ․ նոյեմբերի 23). «Harvey Barnes: Leicester City's next England star?». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Youngsters Muskwe And Barnes Pen Pro Leicester City Deals». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «FC Porto - Leicester City, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «FC Porto 5–0 Leicester City». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «Dons bring in Premier League midfielder». www.mkdons.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «Harvey Barnes: Leicester City midfielder joins MK Dons on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «Milton Keynes Dons - Northampton Town, Jan 21, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Report: MK Dons 5-3 Northampton Town». www.mkdons.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. «Milton Keynes Dons - Gillingham FC, Apr 1, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. «Walsall FC - Milton Keynes Dons, Apr 30, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. «Harvey Barnes | Football Stats | Leicester City | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. 15,0 15,1 «Williams named Player of the Year». www.mkdons.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  16. «Barnes And Lawrence Pick Up Awards On Loan». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  17. «Harvey Barnes Signs New Four-Year Contract». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  18. Blackwell, Jordan (2017 թ․ հուլիսի 21). «Starlet Barnes commits future to Leicester with four-year deal». leicestermercury. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  19. «Harvey Barnes Joins The Reds!». www.barnsleyfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  20. «Barnes Joins Barnsley In Season-Long Loan». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  21. «Barnsley FC - Ipswich Town, Aug 12, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  22. «Barnsley 1–2 Ipswich Town». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  23. «Barnsley FC - Sunderland AFC, Aug 26, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  24. «Barnes & Moore Find The Net On Loan». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  25. «Millwall FC - Barnsley FC, Sep 30, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  26. «Burton Albion - Barnsley FC, Oct 31, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  27. «Barnes Bags Barnsley Barnstormer». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  28. «Norwich City - Barnsley FC, Nov 18, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  29. 29,0 29,1 «Harvey Barnes | Football Stats | Leicester City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  30. «Harvey Barnes Recalled By Leicester City». www.barnsleyfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  31. «Leicester City - Southampton FC, Apr 19, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  32. «Leicester City 0–0 Southampton». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  33. «Barnes Pens New Deal Ahead Of West Brom Loan». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  34. «Leicester Citys Harvey Barnes joins West Brom after signing new four-year deal». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  35. «Albion recruit Barnes». www.wba.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  36. «Harvey Barnes: West Bromwich Albion sign Leicester City winger on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  37. «West Bromwich Albion - Bolton Wanderers, Aug 4, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  38. «West Bromwich Albion 1–2 Bolton Wanderers». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  39. «West Bromwich Albion - Bristol City, Sep 18, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  40. «Barnes Shines For Baggies Once Again». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  41. «Sheffield Wednesday - West Bromwich Albion, Oct 3, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  42. «West Bromwich Albion - Brentford FC, Dec 3, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  43. «Sheffield United - West Bromwich Albion, Dec 14, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  44. «Harvey Barnes | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  45. «Harvey Barnes Recalled From West Brom Loan». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  46. «Barnes recalled by Leicester». www.wba.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  47. Stone, Simon. «Harvey Barnes: Leicester City recall midfielder from West Brom loan spell». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  48. «Wolverhampton Wanderers - Leicester City, Jan 19, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  49. «Foxes Edged In Molineux Thriller». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  50. «West Ham United - Leicester City, Apr 20, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  51. «Last-Gasp Barnes Strike Seals A Point In London». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  52. «Harvey Barnes Signs New Five-Year Deal With Leicester City». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  53. «Harvey Barnes: Leicester City midfielder signs five-year deal». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  54. «Barnes pens new five-year deal with Leicester after fine season». Mail Online. 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  55. «Harvey Barnes pens new deal with Leicester - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  56. «West Ham United - Leicester City, Apr 20, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  57. «Barnes Brilliance Wins It For City». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  58. «Leicester City - Burnley FC, Oct 19, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  59. «Southampton FC - Leicester City, Oct 25, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  60. «Southampton 0-9 Leicester City: Foxes equal record for biggest Premier League win» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  61. Mary’s, Ben Fisher at St (2019 թ․ հոկտեմբերի 25). «Vardy and Pérez hat-tricks see Leicester smash nine against Southampton». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  62. «England 1 Ivory Coast 1 (5-2 on pens): Three Lions retain Toulon title and exorcise demons with penalties triumph». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  63. 63,0 63,1 «England retain Toulon Tournament title with win over Ivory Coast». Evening Standard (անգլերեն). 2017 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  64. «Toulon Tournament: England 1-1 Ivory Coast (5-3 penalties)». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  65. «Barnes Features In England U20s Toulon Title Win». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  66. 66,0 66,1 «Toulon Tournament 2017 best XI». www.festival-foot-espoirs.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  67. «Chelsea, England starlet Reece James makes Toulon best XI». Evening Standard (անգլերեն). 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  68. Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  69. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  70. Flanagan, Aaron (2019 թ․ մայիսի 27). «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  71. UEFA.com. «England - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  72. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  73. Wallace, Sam (2019 թ․ հունիսի 21). «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  74. «England Under-21's all but out of Euro 2019 after Romania loss». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  75. «Harvey Barnes». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  76. «Barnes wins August 2019 Budweiser Goal of the Month». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվի Բարնս» հոդվածին։