Ադրիեն Սեբաստիան Սիլվա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ադրիեն Սեբաստիան Սիլվա (պորտ.՝ Adrien Sébastien Perruchet Silva, մարտի 15, 1989(1989-03-15)[1][2][3], Անգուլեմ), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Եվրո 2016 ֆուտբոլի առաջնության տարվա հաղթող։

Ադրիեն Սսեբաստիան Սիլվա
Adrien Sébastien Perruchet Silva
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ադրիեն Սեբաստիան Պեռուչետ Սիլվա
Ազգությունը Ֆրանսիացի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1989(1989-03-15)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Անգուլեմ
Հասակ 171 սմ
Քաշ 71
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա «Սպորտինգ»
Պատանեկան կարիերա
1994-2000 Ֆրանսիա «Բորդո»
2000-2002 Պորտուգալիա «Պակո»
2002-2007 Պորտուգալիա «Սպորտինգ»

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-մինչ օրս Պորտուգալիա «Սպորտինգ» 133 (27)
2010 (արենդա) Իսրայել «Մակաբի» 6 (0)
2011-2012 (արենդա) Պորտուգալիա «Ակադեմիկա» 34 (5)
Ազգային հավաքական
2004 Պորտուգալիա Պորտուգալիայի ֆուտբոլի
երիտասարդական հավաքական (մինչև 16 տ․)
3 (0)
2005-2006 Պորտուգալիա Պորտուգալիայի ֆուտբոլի
երիտասարդական հավաքական (մինչև 17 տ․)
17 (0)
2006-2007 Պորտուգալիա ֆուտբոլի
երիտասարդական հավաքական (մինչև 18 տ․)
6 (2)
2007-2008 Պորտուգալիա Պորտուգալիայի ֆուտբոլի
երիտասարդական հավաքական (մինչև 19 տ․)
7 (1)
2009-2010 Պորտուգալիա Պորտուգալիայի ֆուտբոլի
երիտասարդական հավաքական (մինչև 21 տ․)
13 (1)
2014-մինչ օրս Պորտուգալիա Պորտուգալիայի ֆուտբոլի
ազգային հավաքական
13 (0)
Մարզչական կարիերա
0000
0000
0000
0000
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ադրիենը ծնվել է Պորտուգալիայում՝ պորտուգալացու և ֆրանսուհու ընտանիքում[4]։

Ակումբային կարիերա խմբագրել

 
Սիլվան «Սպորտինգ» ֆուտբոլային ակումի հավաքականի կազմում

Սիլվան ֆուտբոլով սկսել է զբաղվել ֆրանսիական «Բորդո» ակադեմիայում, սակայն 2002 թվականին մեկնեց Պորտուգալիա, որտեղ շատ շուտով հայտնվեց լիսաբոնական «Սպորտինգ» ակումբում։ 2007 թվականին նա ակումբի հետ ստորագրեց մասնագիտական առաջին պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով։ Օգոստոսի 17-ին «Ակադեմիկ»-ի դեմ խաղում դեբյուտել է «Սանգրիշ» լիգայում[5]։ Դեկտեմբերի 12-ին 2007-2008 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում կիևյան «Դինամո» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա դեբյուտում էր միջազգային արենայում[6]։ 2008 թվականի հոկտեմբերի 1-ի Եվրոպայի առաջնության ժամանակ գերմանական «Հերթա Բեռլի» ակումբի դեմ խաղում նա խփեց իր ֆուտբոլային կարիերայի առաջին գոլը[7]։ «Առյուծների» հավաքականում անցկացրած առաջին 3 տարվա ընթացքում նա դարձել է Պորտուգալիայի ֆուտբոլի գավաթի առաջնության գավաթի և Պորտուգալիայի Սուպերգավաթի երկակի գավաթակիր։

2010 թվականին Սիլվան, համաձայն վարձակալման կանոնների, տեղափոխվեց իսրայելական «Մակաբի» Հայֆա[8]։ Օգոստոսի 22-ին Ադրիենը կրկին տեղափոխվեց նոր ակումբ՝ «Մակկաբի Տել-Ավիվ», նա դեբյուտում էր Իսրայելի ֆուտբոլի առաջնությունում[9]։ Չնայած նրան, որ Սիլվան խաղացել է 6 խաղ, նա դարձել է Իսրայելի չեմպիոն։

2011 թվականին Ադրիենը կրկին վարձավճարով տեղափոխվեց նոր ակումբ՝ «Ակադեմիկա»։ Հունվարի 22-ին «Օլյանենսի» ակումբի դեմ խաղում նա դեբյուտում էր «ուսանողների» կազմում[10]։ Հենց այդ խաղի ժամանակ իր նոր ակումբում Սիլվան խփեց իր առաջին գոլը։ 2012 թվականին նա օգնեց «Ակադեմիկա»-յին գրավել ազգային գավաթը, ինչը 73 տարվա ընթացքում ակումբի առաջին հաջողությունն էր։ Արենդայի ավարտից հետո Ադրիենը վերադարձավ «Սպորտինգ»։ 2013 թվականի հունվարի 13-ին «Օլյանենսի»-ի դեմ խաղում «առյուծների» կազմում նա խփեց իր առաջին գոլը»[11]։ Նույն թվականի նոյեմբերին Սիլվան ճանաչվեց տարվա ֆուտբոլիստ, իսկ ավելի ուշ՝ մարզական թիմի կապիտան։ 2015 թվականին նա կրկին դարձավ Պորտուգալիայի Գավաթի և Սուպերգավաթի գավաթակիր։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 18-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղում, Սիլվան դեբյուտում էր Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Անդրե Գոմեսի[12]։

2016 թվականի ամռանը նա դարձավ Ֆրանսիայում անց կացվող Եվրոպայի առաջնության հաղթող։ Մրցախաղում հանդես է եկել Խորվաթիայի[13], Լեհաստանի[14], Ուելսի[15] և Ֆրանսիայի դեմ խաղերում[16]։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային   «Սպորտինգ»

  • Պորտուգալիայի գավաթի գավաթակիր — 2007/2008
  • Պորտուգալիայի գավաթի գավաթակիր — 2014/2015
  • Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր — 2007
  • Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր] — 2008
  • Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր — 2015

  «Մակաբի» Հայֆա

  • Իսրայելի ֆուտբոլի առաջնություն — 2010/2011

  «Ակադեմիկա»

  • Պորտուգալիայի գավաթի գավաթակիր — 2011/2012

Միջազգային   Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. «Adrien Silva, o futuro bate à porta» [Adrien Silva, the future knocks on the door] (Portuguese)։ Olheiros։ 2008 թ․ հունվարի 22։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26 
  5. «Sporting 4–1 Académica»։ Zerozero։ 2007 թ․ օգոստոսի 17։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26 
  6. «Спортинг VS. Динамо Киев 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007—12—12 
  7. «Спортинг VS. Герта 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009—10—01 
  8. «Sporting loan Adrien Silva to Maccabi Haifa»։ PortuGOAL։ 2010 թ․ հունիսի 27։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 7-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26 
  9. «Маккаби Тель-Авив VS. Маккаби Хайфа 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010—08—22 
  10. «Ольяненси VS. Академика 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—01—22 
  11. «Ольяненси VS. Спортинг 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—01—13 
  12. «Аргентина VS. Португалия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—11—11 
  13. «Хорватия VS. Португалия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016 թ․ հունիսի 25 
  14. «Польша VS. Португалия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016 թ․ հունիսի 30 
  15. «Португалия VS. Уэльс 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016 թ․ հուլիսի 6 
  16. «Португалия VS. Франция 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016 թ․ հուլիսի 10 

Արտաքին հղումներ խմբագրել