Հարություն Քյուրդյան

հայ պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հարություն Գառնիկի Քյուրդյան (օգոստոսի 9, 1901(1901-08-09), Սիլիստրա, Բուլղարիա - նոյեմբերի 30, 1976(1976-11-30), Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ), հայ պատմաբան, բանասեր, արվեստաբան։

Հարություն Քյուրդյան
Ծնվել էօգոստոսի 9, 1901(1901-08-09)
ԾննդավայրՍիլիստրա, Բուլղարիա
Մահացել էնոյեմբերի 30, 1976(1976-11-30) (75 տարեկան)
Մահվան վայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան
Մասնագիտությունպատմաբան և բանասեր

ԿենսագրությունԽմբագրել

Հարություն Քյուրդյանը ծնվել է Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում: Սովորել է Կոստանդնուպոլսի Սուրբ Խաչ և Պերպերյան վարժարաններում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Ֆիլիպեում (Բուլղարիա) հրատարակել է «Ապագա» և «Շանթ» պարբերականները։ 1923 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական շարժման («Իսրայել Օրի։ Պատմաքննական ուսումնասիրություն», 1960 թ.), վաճառականության («Նյութեր հայ վաճառականության պատմության համար։ Հայաստանում մետաքսի վաճառականությունը և հայերը», ա․ թ․) պատմությունը և առանձին առևտրական տների տոհմաբանությանը, հայկական արվեստին («Փայտափորագրչական մանրանկարչությունը և մանրանկարիչներ հայ տպագրության մեջ», 1938 թ.)[1]։ Արժեքավոր է Քյուրդյանի «Գորգը հայոց մոտ» (1947 թ.) աշխատությունը, որը հայկական գորգին նվիրված առաջին մենագրությունն է։ Պատմական, ազգագրական և բանահյուսական հարուստ նյութ է պարունակում նրա «Երիզա և Եկեղյաց գավառ» (հ․ 1, 1953 թ.) երկը։ Քյուրդյանը ուսումնասիրել է նաև Հովհաննես Երզնկացու, Նահապետ Քուչակի, Թորոս Տարոնացու («Թորոս Տարոնեցի։ Կյանքն ու իր տաղերը», 1943 թ.) և այլ բանաստեղծ-տաղասացների ստեղծագործությունները։ Թղթակցել է «Բազմավեպին», «Հանդես ամսօրյային», «Շողակաթին», «էջմիածնին», հայկական այլ, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան մի շարք գիտական պարբերականների։ Վենետիկի Մխիթարյաններին է կտակել իր գրական ֆոնդը, հայկական միջնադարյան ձեռագրերի (300) և ազգագրական իրերի հավաքածուն, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրել հարուստ նամականին։ Բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան։ Մասնակցել է Արևելագետների 25-րդ միջազգային գիտաժողովին (Մոսկվա, 1960 թ.)։ 1975 թվականին ընտրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազարի կաճառի պատվավոր անդամ[2]։

ՄահԽմբագրել

Մահացել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքում: Թաղվել է Սուրբ Ղազար կղզու գերեզմանատանը:

ԵրկերԽմբագրել

  • Թորոս Տարօնեցի: Կեանքն ու տաղերը, Հյու Յորք, 1943:

ԳրականությունԽմբագրել

  • Տեր-Ներսէսյան Ն․, Բանասեր և հնագետ Հ․ Քյուրդյան, «Բազմավեպ», 1975, № 3-4, 1979, № 3-4։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 466