Հարություն Սոլովյան

քաղաքական գործիչ

Հարություն Հովակիմի Սոլովյան (Ակի-մի) (1891, Աստրախան - 1937), Անդրկովկասում և Ռուսաստանում խորհրդային ռեժիմի հաստատման մասնակից, Կոմունիստական կուսակցության անդամ (1907

Հարություն Սոլովյան
Ծնվել է1891
Մահացել է1937
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Հովակիմ Սոլովյան

Սովորել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում (1904-1906), Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում (1913-1914), ավարտել է Բեռլինի համալսարանի քիմիական ֆակուլտետը, ստացել դոկտորի աստիճան (1931)։ Եղել է հնչակյան կուսակցության Թիֆլիսի կազմակերպության տեխնիկայի քարտուղարը։ 1907 թվականին ընդունվել է ՌՍԴ(բ)կ Թիֆլիսի կազմակերպության շարքերը։ 1910-1913 թվականներին եղել է ՌՍԴ(բ)կ Թիֆլիսի Կոմիտեի անդամ։ 1914 թվականին Մոսկվայում ձերբակալվել և արտաքսվել է Թիֆլիս, որտեղ ընտրվել է բոլշևիկյան գրական բյուրոյի անդամ, մասնակցել «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий») թերթի հրատարակմանը։ 1917-1919 թվականներին եղել է Մոսկվայի հացթուխների արհմիության վարչության քարտուղարը, մասնակցել կուսակցական բջիջներ ստեղծելու աշխատանքներին։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին, որպես Մոսկվայի Բուտիրյան շրջանի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ, մասնակցել է Կարմիր գվարդիայի կազմավորմանը, նշանակվել ջոկատի պետ։ 1918 թվականին՝ Մոսկվայի սովետի անդամ, «Իզվեստիա» («Известия») թերթի բաժնի վարիչ։ 1919 թվականի սեպտեմբերից ընդհատակյա աշխատանք է կատարել Թիֆլիսում, ընտրվել կուսակցության քաղկոմի բյուրոյի անդամ։ 1920 թվականին վերստին ձերբակալվել և արտաքսվել է։ Նույն թվականի մայիս-հոկտեմբերին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Վլադիկավկազում (Օրջոնիկիձե)։ 1920 թվականի հոկտեմբերից 1921 թվականի հունիսը Սոլովյանը միջազգային արհմիության պրեսբյուրոյի ղեկավարն էր, 1923 թվականից՝ Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի (ЗКУ) ուսումնական մասի պրոռեկտորը։ Եղել է Վրաստանի կոմկուսի ԿՎՀ-ի անդամ (1921-1922), Անդրֆեդերացիայի ԿՎՀ-ի նախագահության անդամ ու պատասխանատու քարտուղար (1922-1923)։ 1931 թվականից աշխատել է Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 491