Հարություն Մկրտչյան (գրող)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մկրտչյան (այլ կիրառումներ)
Հարություն Գաբրիելի Մկրտչյան (ապրիլի 15, 1903[1], Փայխներ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 15, 1992[1], Երևան, Հայաստան), հայ գրող, գրականագետ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963), բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934-1991), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Հարություն Մկրտչյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1903[1] |
Ծննդավայր | Փայխներ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1992[1] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և գրականագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1919)[1], Թբիլիսիի պետական համալսարան (1926)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1975) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | ՀԳՄ, Գրական թերթ[1], Խորհրդային գրականություն[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Պարգևներ | |
Հարություն Մկրտչյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՀարություն Մկրտչյանը 1915 թվականին կորցրել է ծնողներին, փրկվել կոտորածներից և ընկել Էջմիածնի մանկատունը։ 1916-1919 թվականներին սովորել է Գևորգյան ճեմարանում, 1921 թվականին կոմերիտմիության շրջկոմի քարտուղար է եղել Ներքին Ախտայում, Կոտայքում, Բաշ-Գառնիում։ 1923-1926 թվականներին սովորել է Թիֆլիսի 26 կոմիսարների անվան կոմունիստական համալսարանում։ 1940 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1931-1933 թվականներին եղել է Հայաստանի արվեստի աշխատողների միության նախագահը, 1934-1937 թվականներին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, «Գրական թերթ»-ի (1932, 1935-1936), «Սովետական գրականություն» («Խորհրդային գրականություն», 1934-1937, 1947-1950) ամսագրի խմբագիր, գրական թանգարանի տնօրենը (1937-1940)։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1950-1968 թվականներին եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչ, 1968 թվականից՝ Երևանի համալսարանի հայ գրականության դասախոս։ Սկսել է գրել 1920-ական թվականներին։ Լույս են տեսել «Նովելներ և ակնարկներ» (1945), «Անմահական այգի» (1957), «Հայրենի երկրում» (1963) ժողովածուները, մանուկների համար՝ «Զանգակավոր գայլը» (1945), «Արագիլը» (1946) գրքույկները։ «Անհայտ զինվորի հիշատակարանը» (գիրք 1-3, 1969-1975) վեպում փորձել է պատկերել 1918-1920 թվականներին Հայաստանում տիրող վիճակը, հայ ժողովրդի պայքարը ներքին և արտաքին թշնամիների դեմ, խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում։ Հրատարակել է Միքայել Նալբանդյանին, Ստեփան Զորյանին, Ակսել Բակունցին նվիրված մենագրություններ, «Գրական դեմքեր»-ով (1953) ներկայացրել Հակոբ Հակոբյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Գեղամ Սարյանի դիմանկարները, կազմել քրեստոմատիա IX և X դասարանների համար, գրել խորհրդահայ գրականության դասագիրք (1967) X դասարանի համար[2]։
Երկեր
խմբագրել- Զանգակավոր գայլը, Երևան, 1945, 24 էջ։
- Նովելներ և ակնարկներ, Երևան, 1945, 203 էջ։
- Արագիլը, 1946, Երևան, 12 էջ։
- Նովելներ և ակնարկներ, Երևան, 1947, 165 էջ։
- Գրական դեմքեր, Երևան, 1953, 320 էջ։
- Արագիլը։ Զանգակավոր գայլը, Երևան, 1954, 24 էջ։
- Ստեփան Զորյան, Երևան, 1954, 176 էջ։
- Միքայել Նալբանդյան, Երևան, 1955։
- Սովետական գրականություն։ Քրեստոմատիա միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար, Հայպետհրատ, 1955, 502 էջ[3]։
- Անմահության այգի (ակնարկներ և պատմվածքներ), Երևան, 1957, 172 էջ։
- Ակսել Բակունց (կյանքը և ստեղծագործությունը), Երևան, 1958, 120 էջ։
- Արագիլը, Երևան, 1960, 24 էջ։
- Հայրենի երկրում (ակնարկներ), Երևան, 1963, 308 էջ։
- Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 1, Երևան, 1966, 536 էջ։
- Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 1, 2-րդ հրտ., Երևան, 1969, 532 էջ։
- Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 2, Երևան, 1973, 704 էջ։
- Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 3, Երևան, 1975, 744 էջ։
- Անհայտ զինվորի հիշատակարանը, հատոր 1, Երևան, 1980, 776 էջ։
- Անհայտ զինվորի հիշատակարանը, հատոր 2, Երևան, 1980, 864 էջ։
- Մի հայի պատմություն (վեպ), Երևան, 1986, 336 էջ։
- Զղջում (վեպ), Երևան, 1988, 504 էջ[4]։
- Ընտիր երկեր, հատ. 1. Նովելներ, Մի հայի պատմություն, Երևան, 1990, 544 էջ[5]։
- Ընտիր երկեր, հատ. 2. Զղջում, Երևան, 1990, 512 էջ։
- Վերջին բարեկամը (պատմվածքներ), Երևան, 2004, 103 էջ։
Մամուլ
խմբագրել- Պատմվածք, որ պիտի ավարտի քաղսովետը։ «Գրական թերթ», 1948, № 2:
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 643.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 319-329։
- ↑ Մկրտչյան, Հարություն Գաբրիելի (1955). Սովետական գրականություն։ Քրեստոմատիա միջնակարգ դպրոցի X դասարանի համար. Հայպետհրատ.
- ↑ Mkrtchʻyan, Harutʻyun; Մկրտչյան, Հարություն (1988). Զղջում։ վեպ. Սովետական Գրող. ISBN 9785550000472.
- ↑ Մկրտչյան, Հարություն Գաբրիելի (1990). Ընտիր երկեր։ 2 հ. Նաիրի. ISBN 9785550004104.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 643)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Մկրտչյան (գրող)» հոդվածին։ |