Փայխներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայխներ (այլ կիրառումներ)
Փայխներ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 15 կմ հյուսիս, Զելան գետի աջ օժանդակի ակունքների շրջանում։
Գյուղ | |
---|---|
Փայխներ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Գավաշի գավառակ |
Այլ անվանումներ | Արխալախ, Պայխնիր, Փայխնիր, Փայսխեր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղի անվանումը առաջացել է հայակական փարախներ բառից։ Այս գյուղում են գտնվել վանքի փարախները։
Պատմություն
խմբագրել1896 թվականի կոտորածների ժամանակ զոհվել են մեծ թվով հայեր։ Գյուղի հայ բնակչությունը կոտորվել կամ բռնագաղթեցվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1896 թվականին ուներ 34 տուն հայ, 1909 թվականին՝ 16 տուն հայ, 7 տուն քուրդ, իսկ 1915 թվականին՝ 30 տուն քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղից 1-2 կմ արևմուտք, ձորամիջին գտնվում էր Մեծոփա վանքը։
Կրթություն
խմբագրելԱյստեղ է ծնվել արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հարություն Մկրտչյանը (1903-1992)[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 961
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն