Արթուր Հարությունյան
քաղաքական գործիչ
(Վերահղված է Հարությունյան Արթուր Իվանիից)
Արթուր Իվանի Հարությունյան (հունվարի 20, 1979[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ԱՀ ֆինանսների նախկին նախարար, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արցախ – Կանադա» բարեկամական խմբի ղեկավար, քաղաքական գործիչ։
Արթուր Իվանի Հարությունյան | ||
| ||
---|---|---|
21.05.2020-ից | ||
| ||
21.05.2020 | ||
| ||
06.06.2018 - 21.05.2020 | ||
Կուսակցություն՝ | Ազատ Հայրենիք | |
Կրթություն՝ | Արցախի պետական համալսարան (1999) | |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և իրավաբան | |
Ծննդյան օր | հունվարի 20, 1979[1] (45 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |
Քաղաքացիություն | Արցախ | |
Զավակներ | 2 | |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1979 թվականին, հունվարի 20-ին, Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 1991 թվականին ավարտել է Ստեփանակերտիի թիվ 8 միջնակարգ դպրոցը։
- 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցը։
- 1999 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժինը։
- 2007 թվականին ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը։
Կարիերա խմբագրել
- 1999 թվականի օգոստոսի 2-ից աշխատանքի է անցել ԼՂՀ հարկային պետական վարչությունում Արխիվացված 2020-08-11 Wayback Machine` որպես կազմակերպական-վերահսկողական հաշվառման բաժնի ոչ հարկային եկամուտների գծով ավագ հարկային տեսուչ։
- 2004 թվականի հունվարի 5-ից` ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետ։
- 2004 թվականի օգոստոսի 5-ից` խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ։
- 2006 թվականի հունվարի 11-ից` եկամուտների Արխիվացված 2020-07-20 Wayback Machine հաշվառման, պլանավորման, ապահովադիրների սպասարկման վարչության պետ։
- 2006 թվականի փետրվարի 1-ից` եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչության պետ։
- 2007 թվականի հունվարի 5-ից` հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչության պետ։
- 2007 թվականի հոկտեմբերի 15-ից` օպերատիվ հետախուզության վարչության պետ։
- 2008 թվականի մարտի 3-ից` խոշոր հարկ վճարողների վարչության պետ։
- 2009 թվականի մարտի 19-ից` Լեռնային Ղարաբաղին Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ։
- 2015 թվականի հուլիսի 16-ից` ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
- 2017 թվականի հոկտեմբերի 30-ից` Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
- 2018 թվականի հունիսի 6-ից՝ Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար
- 2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևներ և շքանշաններ խմբագրել
- 2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Արցախի վարչապետի որոշմամբ պարգևատրվել է Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
- 2016 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Արցախի Նախագահի հրամանագրով, շնորհվել է Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում։
- 2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։[փա՞ստ]
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Արցախի Հանարապետության Ազգային Ժողովի պատգամավոր
- http://aif.am/hy/pages/76 Արխիվացված 2020-10-18 Wayback Machine
- ՕՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ /ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ/
- Արթուր Հարությունյանի ուղերձը ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը թողնելու կապակցությամբ
- ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ամփոփել է 2019-ի արդյունքները
- Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
- ԱՀ ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ
- https://artsakhpress.am/arm/news/130949/
- https://artsakhpress.am/arm/news/130943/
- http://www.nankr.am/hy/3825