Հարավային կայարան (Վիեննա)

երկաթուղային կայարան Վիեննայում

Հարավային կայարան (Զյուդբանհով՝ գերմ.՝ Wien Südbahnhof), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի խոշորագույն երկաթուղային կայարանը։ Գտնվում է Ֆավորիթն շրջանի հարավ-արևելքում[1][2][3][4]։

Արսենալյան ռադիոաշտարակից տեսարան դեպի Հարավայի կայարանի արևելյան հատվածը

Պատմություն խմբագրել

 
Հարավային կայարանի տեսքը Գյուրթել փողոցից
 
Հարավային կայարանի գլխավոր սրահը

Զյուդբանհովի տեղում նախկինում եղել է Գլոգնիտզեր կայարանը (Gloggnitzer BahnhofՀարավ-ավստրիական երկաթգծի (Südbahn) սկզբնական կետը և Ռաբեր կայարանը (Raaber BahnhofԱրևելյա-ավստրիական երկաթգիծ (Ostbahn): Նշված երկու կայարաններն էլ կառուցվել են դասական ոճով Մատիաս Շյոներերի (1841—1846) կողմից։ Տեղակայված էին իրար զուգահեռ և օգտագործվել էին դեպոյի միասնական համակարգ և նորոգման հրապարակներ[2][3][5]։

Ուղղությունների առանձնացում խմբագրել

Արդյունաբերականության (ինդուստրիալիզմի) ժամանակաշրջանում աճեց երկաթուղային փոխադրումները, այդ իսկ պատճառով ավստրիական երկաթուղիները մասնավորից անցանպետական կառավարման։ Ռաբեր հին կայարանը 1867-1870 թվականների ընթացքում փոխարինվեց Կենտրոնական կայարանով (Centralbahnhof), որը նախագծել էր Ա.Շումանը, իսկ 1910 թվականին՝ Ազգային կայարանով (Staatsbahnhof), 1914 թվականին՝ Արևելյան կայարանով (Ostbahnhof)[2][3][5]:

Գլոգնիտզեր կայարանը նույնպես վերակազմավորվում է 1874 թվականին Վիլհեյմ ֆոն Ֆլատիշի նախագծով և վերանվանվում Զյուդբանհով[2][5]։

Նախագծվել էին երկու երկաթուղային ճանապարհ, որոնք դուրս պետք է գային Վիեննայից դեպի հարավ և արևելյան ուղղություն։ Երթուղիներից մեկը տանում էր մինչև Վիներ Նոյշտադտ և Գլոգնից, իսկ երկրորդը՝ Բուրկ-ան-դեռ-Լայթից Դյոր[2][5]։

Ի սկզբանե, հունգարական ուղղությունը համարվում էր հեռանկարային, և այդտեղով տանում էին ավելի շատ բեռներ։ Նախատեսվում էր, որ գիծը կերկարացնեն մինչև Խորվաթիա և Ավստրո-Հունգարական Տրիեստ նավահանգիստ։ Գլոգնիտզեր գծի զարգացմանը նպաստել է Վիեննայից Վիներ-Նոյշթադ հոսող ջրանցքինի հետ մրցակցությունը, այնուամենայնիվ, զբոսաշրջային փոխադրամիջոցները (Մյոդլինգ, Գումպոլդսկիռհեն, Բադեն և Բադ-ֆյոսլայ)[2][5]։

Մատիաս Շեների կարծիքով, ով մասնակցել է այդ ժամանակի բոլոր խոշոր երկաթուղային նախագծերին, տրամաբանական էր կառուցելերկու սպասասրահ մեկի փոխարեն՝ տեղակայելով վերջիններս ածխի շերտի տակ։ Դեպոն և այլ անհրաժեշտ կառույցները նախատեսվել էր տեղակայել երկու սպասասրահների միջև[2][5]։

 
Վիեննայի Հարավային կայարան, մոտավոր 1875 թվականին

Ուղևորափոխադրումների համար նախատեսված կայարանը կառուցվել է դասական ոճով, որը բնորոշ էր 19-րդ դարի 40-ական թվականներին։ Մուտքն ու ելքերը տեղակայված էին շինության ճակատային մասում՝ ներկայիս Շվայցերգարդեն (Schweizergarten) այգու դիմաց, ըդն որում, կայարանը Զյուդտիռոլեռ-պլաց (Südtiroler Platz) հրապարակին ավելի մոտ էր[2][5]։

Գրյունդեռստի ժամանակաշրջանի տնտեսական վերելքի ժամանակ նախագծվել և 1874 թվականին կառուցվել է նոր, չափսերով մեծ Հարավային կայարանը։ Եթե հաշվի առնենք շինության ծայրամասային հատվածները նույնպես, ապա կայարանը մոտավորապես երեք անգամ լայն է, քան նախկինը։ Այնտեղ տեղակայվեց 5 սպասասրահ (հետագայում 6 սպասասրահ)։ Քաղաքամերձ գնացքների սպասասրահները կառուցվել են գլխավոր սրահից հարավ[2][3][5]։

1874 թվականից 1945 թվականն ընկած ժամանակահատվածում Հարավային կայարանը փոփոխության գրեթե չի ենթարկվել։ Այն սպասարկում էր Լյուբլյանու, Տրիեստ, Մարիբոր, Կարինթա, Արևելյան Տիրոլ և Բոլցանո ուղղությունները։ Մինչ 1914 թվականը Հարավային կայարանում կանգառ էր կատարում Սանկտ Պետերբուրգից Կանն գնացող ճեպընթացը։ Այդ գծի Վիեննա-Կանն հատվածը շարունակում էր գործել մինչև 1939 թվականը[2][5]։

Գլոգնիտզեր կայարանի ժամանակ Վիեննայից դեպի հարավ ուղղությունը ամենածանրաբեռնվածն էր։ Գիծը ազգայնացվեց 1924 թվականին՝ չնայած մնում էր Donau-Save-Adria-Eisenbahnhn AG ընկերության սեփականությունը մինչև 1938 թվականի անշլյուսը։ Ի տարբերություն Վիեննայի այլ կայարանների՝ Զյուդբանհովը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շատ չի տուժել։ Կայարանի վրա ընկել է քիչ քանակությամբ ռումբ, ինչպես նաև 1945 թվականի ապրիլյան կռվի ժամանակ կոտրվել են ապակիների մեծ մասը։ Կայարանի երկաթյա կարկասը գրեթե չի վնասվել, և աշխատանքը վերականգնվել է բավականին արագ՝ չնայած ակնհայտ էր վերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը[2][3][5]։

Ժամանակակից շինություն խմբագրել

 
Զյուդբանհով կայարանի սպասասրահը՝ S-Bahn (ձախից), EuroCity գնացքը (կենտրոնում) և արվարձանային գնացքը (աջից)

Պատերազմից հետո որոշվեց երկու կայարանները միավորել մեկ կառույցի մեջ, հատկապես այն բանից հետո, երբ երկու երկաթգծերն էլ դարձան Ավստրիական դաշնային երկաթուղիներ ընկերության սեփականությունը։ Հարավային կայարանի ժամանակակից շենքը կառուցվել է 1955 և 1961 թվականների ընթացքում Հենրիխ Հարդլիկի նախագծով։ Ստորգետնյա երկու կայարանները օգտագործվում են S-Bahn-ի կողմից (S1, S2, S3, S4, S8, S9, S15): Գրեթե նույն ժամանակահատվածում կատարվեց Վիեննա-Գլոգնից երկաթգծի էլեկտրականացում։ Կայարանի վերակառուցման ժամանակ այն լայնացվեց դեպի Շվայցերգարդեն այգի։ Հին շինության մասերից Ֆլորիդսդորֆում կառուցվեց դեպո[2]։

Հարավային կայարանի ինտերիերը բաղկացած է մեծ դահլիճներից, որտեղ տեղակայված են փոքր խանութներ և դրամարկղեր։ 11-18 սպասասրահները (որը համարժեք է հին Արևելյան երկաթուղուն) տեղակայված են մեկ հարկ բարձր, իսկ 1-9 սպասասրահները (որը համարժեք է հին Հարավային երկաթուղուն)՝ գլխավոր սրահից երկու հարկ վերև։

Հարավային կայարանի մուտքը սպասարկում են թիվ 0 և 18 տրամվայներ։ Կողային մուտքը սպասարկվում է D և 12A երթուղիների տրամվայներով։ U-Bahn համակարգի ամենամոտ կայարանը տեղակայված է մի քանի հարյուր մետր հեռու դեպի արևմուտք՝ Զյուդտիռոլեռ-պլաց հրապարակում։

2007 թվականին սկսվել է Հարավային կայարանի վերակառուցումը և ավարտվել 2014 թվականին։ Կապվել է մոտակա Զյուդտիռոլեռ-պլաց կայարանի հետ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիեննայի Հարավային կայարանի նախագիծը 1874թ., Ավստրիայի ազգային գրադարան:(գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Kaiser, Wolfgang (2011). Die Wiener Bahnhöfe. Geschichte, Gegenwart und Zukunft. Vienna's Railway Stations: Past, Present and Future. München: GeraMond. ISBN 9783862451104. OCLC 724801367(գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ERSTER SÜDBAHNHOF / ERSTER OSTBAHNHOF.(գերմ.)
  4. ZWEITER SÜDBAHNHOF.(գերմ.)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Thomas Ilming: Die „Wunderwaffe“ unter dem Südbahnhof: Borgward B IV c. In: Viribus Unitis. Jahresbericht 2010 des Heeresgeschichtlichen Museums, Wien 2011, ISBN 978-3-902551-19-1, S. 150–156.(գերմ.)
  6. В Вене строят главный вокзал.(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել