Հավրին Ղալաֆ (քրդ.՝ Hevrîn Xelef‎, նոյեմբերի 15, 1984(1984-11-15)[1], Ալ-Մալիկիյա, Սիրիա[2] - հոկտեմբերի 12, 2019(2019-10-12)[3], Թել Աբյադ, Ալ-Ռակկայի մարզ, Սիրիա), քուրդ քաղաքական գործիչ, «Ապագա Սիրիա» կուսկացության գլխավոր քարտուղար, կանանց իրավունքների պաշտպան։

Հավրին Ղալաֆ
«Ապագա Սիրիա» կուսկացության գլխավոր քարտուղար
2018 - 2019
 
Կրթություն՝ Հալեպի համալսարան (2009)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավապաշտպան և dynamics / stress engineer
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1984(1984-11-15)[1]
Ծննդավայր Ալ-Մալիկիյա, Սիրիա[2]
Վախճանի օր հոկտեմբերի 12, 2019(2019-10-12)[3] (34 տարեկան)
Վախճանի վայր Թել Աբյադ, Ալ-Ռակկայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն  Սիրիա և  Սիրիական Քուրդիստան

Կենսագրություն խմբագրել

Հավրին Ղալաֆը ծնվել է 1983 թվականին, Սիրիայի Ալ-Կամիշլի քաղաքից ոչ հեռու գտնվող Ալ-Մալիկիյա գյուղում։ 2018 թվականին ընտրվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղար[4]։

Սպանություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 12-ին, Կամիշլի քաղաքի ճանապարհին սպանվել է Հավրին Ղալաֆը։ Ըստ քրդական կողմի, կին քաղաքական գործչին սպանել են թուրքական բանակի աջակցությունը վայելող սիրիական ռազմական խմբավորումները, կա նաև այլ կարծիք, որ նա սպանվել է ԻՊ-ի այն զինյալների կողմից ովքեր այս օրերին փախել են բանտերից[5]

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավրին Ղալաֆ» հոդվածին։