Բացել գլխավոր ցանկը

Հալեպի համալսարան (արաբ․՝ جامعة حلب‎‎), հանրային համալսարան Սիրիայի Հալեպ քաղաքում: Դամասկոսի համալսարանից հետո Սիրիայի երկրորդ ամենամեծ համալսարանն է:

Հալեպի համալսարան
Aleppo university.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1958
ԱնդամակցությունMediterra
ԵրկիրFlag of the French Mandate of Syria (1920).svg Սիրիա
ՏեղագրությունՀալեպ
Կայքalepuniv.edu.sy
Կոորդինատներ: 36°12′1.0001023181539e-07″ հս․ լ. 37°7′5.9999880999953″ ավ. ե. / 36.2000000000277779577118054° հս․. լ. 37.118333330027773798° ավ. ե. / 36.2000000000277779577118054; 37.118333330027773798
University of Aleppo Վիքիպահեստում

2005-2006 թվականներին համալսարանն ունեցել է 61000 բակալավր շրջանավարտներ, 2400 ֆակուլտետային անդամներ: Համալսարանն ունի 25 ֆակուլտետ և 10 միջանկյալ քոլեջներ:

ՊատմությունԽմբագրել

 
Համալսարանը 1960-ական թվականներին

Հալեպի համալսարանը ստեղծվել է 1946 թվականին բացված Հալեպի ճարտարագիտական ֆակուլտետի և Սիրիական համալսարանի (այժմ՝ Դամասկոսի համալսարան) հիման վրա: 1946 թվականին Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատի վերացումից հետո նոր անկախ Սիրիայում գործում էր միայն մեկ համալսարան: 1958 թվականին Սիրիական կառավարությունն ընդունեց օրենք, որի համաձայն ստեղծվեց Հալեպի համալսարանը որպես երկրում երկրորդ համալսարան: Նոր համալսարանը դռները բացեց 1960 թվականին: Այն բաղկացած էր երկու ֆակուլտետներից (քաղաքացիական շինարարություն և գյուղատնտեսություն): Հաջորդ տասնամյակների ընթացքում համալսարանն արագորեն ընդլայնվեց, ձևավորվեցին ինժեներական, գիտության և գրականության բաժիններ, ինչպես նաև ուժեղ շեշտադրում դրվեց լեզուների վրա՝ դասընթացներ կազմակերպելով գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն:

Համալսարանը համատեղ համագործակցային ծրագրեր ունի արաբական աշխարհի բազմաթիվ բարձրագույն կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Արգենտինայի, Վենեսուելայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Մալազիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունգարիայի և Մոլդովայի հետ:

2008 թվականին Հալեպի համալսարանը նշել է իր ոսկե հոբելյանը: 2013 թվականի հունվարի 15-ին Հալեպի համալսարանի ռմբակոծությունների ժամանակ զոհվել է 82 մարդ: Պայթյունները տեղի են ունեցել Հալեպի համալսարանի դահլիճների և ճարտարապետության ֆակուլտետի միջև: Նախնական մահացածների թիվը հասել է 52-ի, սակայն Հալեպի նահանգապետը հետագայում վերանայել է այդ թիվը[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Syria crisis: Dozens killed by Aleppo university blasts»։ BBC։ Վերցված է 15 January 2013 

Արտաքին հղումներԽմբագրել