Հավկիթի աղցան

հավկիթով աղցան

Հավկիթի աղցան, կտրտած պինդ եփած հավկիթից կամ կաթնաձվածեղից, մանանեխից և մայոնեզից պատրաստված ուտեստ, հաճախ պարունակում է այլ բաղադրիչներ, ինչպես օրինակ՝ նեխուրը։

Հավկիթի աղցան
Ենթատեսակաղցան և կերակուր
 Egg salad Վիքիպահեստում

Այն պատրաստվում է խոտաբույսերի, համեմունքների և այլ բաղադրիչների խառնուրդով՝ համեմված մայոնեզով։ Այն նման է հավի աղցանին, խոզապուխտի աղցանին, մակարոնի աղցանին, թունա ձկով աղցանին, օմարի աղցանին և ծովախեցգետնի աղցանին[1]։ Ձվի աղցանը պարունակում է հետևյալ բաղադրիչները՝ կտրատված խաշած հավկիթ, մայոնեզ, մանանեխ, մանրացված նեխուր, սոխ, աղ, սև պղպեղ և աղացած պղպեղ։ Այն հաճախ օգտագործվում է որպես միջուկ՝ ձվի սենդվիչների համար։ Հաճախ սրանով են լցոնվում նաև կանաչ աղցանները[2]։

Պատմություն Խմբագրել

Ձվի աղցանով սենդվիչների ամենավաղ հայտնի տպագիր բաղադրատոմսը հրապարկվել է Բոստոնի Խոհարարական դպրոցի 1896 թվականի Խոհարարության գրքում, որը գրվել է Ֆաննի Ֆարմերի կողմից[3]։

Տարատեսակներ Խմբագրել

 
Թաիլանդական կծու աղցան՝ տապակած ձվով

Ձվի աղցանը կարելի է պատրաստել ցանկացած քանակի այլ սառը մթերքների հավելումով։ Բեկոնը, բուլղարական պղպեղը, կապարը, պանիրը, վարունգը, սոխը, հազարը, թթու դրած համեմունքները, թթու դրած վարունգը և կետչուպը հիմնական ավելացվող բաղադրիչներն են[4][5][6][7]։

Սենդվիչների համար ամենալավ լցոնը ձվի մայոնեզն է, որի մեջ միայն պինդ խաշած կտրատված հավկիթ է՝ մայոնեզով խառնած[8]։

Ռուսաստանում և նախկին խորհրդային պետություններում հայտնի տարատեսակը օլիվիե աղցանն է[9]։

Հրեական խոհանոցում այն պատրաստվում է շմալցով, սոխով և երբեմն էլ սնկով (իդիշ՝ גריבענעס, [ˈɡrɪbənəs])։ Այն կարելի է մատուցել հալայի հետ՝ որպես Շաբաթվա ընթիրքի առաջին ուտեստի մաս, կամ մացայի հետ[10]։ Մինչև 1980 թվականներն այս ուտեստը անվանվում էր նաև «Հրեական հավկիթ»[11]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Egg Salad Sandwich - Culinary Encyclopedia»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-27-ին։ Վերցված է 2013-11-17 
  2. «The Nibble: Egg Salad»։ www.thenibble.com։ Վերցված է 14 June 2017 
  3. Russo Susan (2010)։ The Encyclopedia of Sandwiches 
  4. «Something comforting, special about egg salad | Pacific Daily News | guampdn.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2013-06-05 
  5. «Cucumber-Basil Egg Salad»։ 31 March 2011։ Վերցված է 14 June 2017 
  6. «Classic Egg Salad Sandwich With Cheese - What to Expect»։ Վերցված է 14 June 2017 
  7. «HEINZ Classic Egg Salad Sandwich Recipe»։ Վերցված է 2 May 2020 
  8. «Egg Mayonnaise Sandwich Recipe - Egg Salad Sandwich Recipe»։ 8 September 2009։ Վերցված է 14 June 2017 
  9. «Russian Salad (Olivier)»։ EnjoyYourCooking։ Վերցված է 14 June 2017 
  10. Schwartz Arthur։ Arthur Schwartz's Jewish Home Cooking: Yiddish Recipes Revisited։ էջ 4 
  11. «How "Jewish eggs" regained their place in Hungary's kitchens»։ Tablet։ Վերցված է 25 January 2020